Սենատոր Լինդսի Գրեմը, որը Դոնալդ Թրամփի համախոհներից է, օգտվել է իր իրավունքից և արգելափակել բանաձևի ընդունումը " />

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը չի հասնի քվեարկության ԱՄՆ Սենատում

Սենատոր Լինդսի Գրեմը, որը Դոնալդ Թրամփի համախոհներից է, օգտվել է իր իրավունքից և արգելափակել բանաձևի ընդունումը

Линдси Грэм, Сенат США, геноцид армян, Османская империя,

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, որը հոկտեմբերի 29-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Ներկայացուցիչների պալատի 405 կոնգրեսմեն ճանաչել է նախորդ դարասկզբին հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում որպես ցեղասպանություն, դեմ է արտահայտվել ընդամենը 11 կոնգրեսմեն։ Ընդ որում, բանաձևին աջակցել են ինչպես դեմոկրատներն, այնպես էլ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները, այսինքն Դոնալդ Թրամփի կուսակիցները։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արձագանքն Հայաստանում, Թուրքիայում և աշխարհում

Փաստաթուղթը պետք է Սենատով անցներ։ Եվ, եթե այն նույնպես հավանություն տար բանաձևին, փատաթուղթը պետք է ներկայացվեր ԱՄՆ նախագահի ստորագրությանը։

Սակայն հանրապետական Լինդսի Գրեմը, որն, ի դեպ, Դոնալդ Թրամփի համախոհներից է, օգտվել է իր իրավունքից՝  արգելափակել բանաձևի ընդունումը։ Նման իրավունք ունի ԱՄՆ Սենատի յուրաքանչյուր անդամ։

Հայերի ցեղասպանությունը 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում զանգվածային ջարդն է։ Դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում շուրջ երկուսուկես միլիոն հայ էր ապրում։ Սպանությունների և զանգվածային վտարման հետևանքով նրանց կեսից ավելին զոհվեց։

 

Անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական դեպքերն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են ճանաչվել և դատապարտվել ազդեցիկ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում են Կանադան, Արգենտինան, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Ռուսաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Նիդերլանդներն, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Վատիկանը, Գերմանիան, Լիբանանն, ԱՄՆ 48 նահանգ 

 

Թուրքիան նման ձևակերպումը կտրականապես չի ընդունում։

Մինչև հիմա ԱՄՆ նախագահներն, այդ թվում՝ Դոնալդ Թրամփն, իր պաշտոնական ելույթներում 1915թ-ի դեպքերի մասին խոսելիս «ցեղասպանություն» եզրը չեն օգտագործել։

ԱՄՆ 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակում գործընթացը միշտ ինչ-որ պահի արգելափակվում է։

Գրեմի պարզաբանումն ու արձագանքը Սենատում

Սենատոր Լինդսի Գրեմը, որը գլխավորում է Սենատի իրավաբանական կոմիտեն, պարզաբանել է, թե բանաձևն արգելափակել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ ինքն արգելափակում է բանաձևը «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»

«Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ, խոսեցի այն  խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիաում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով։ Հույս ունեմ, որ Թուրքիան ու Հայաստանը կկարողանան միասին լուծել այս խնդիրը»։

Գրեմը հավելել է, որ սենատորները «չպետք է ոչ ճոխացնեն, ոչ վերաշարադրեն պատմությունը»։

Սենատոր Ռոբերտ Մենենդեսն՝ արտաքին գործերի կոմիտեի ավագ դեմոկրատն, այսպես է պատասխանել Գրեմին․

«Բոլորն այդքան վախեցա՞ծ են Թուրքիայից։ Մեզնից ո՞վ է գերտերություն։ Մտածում եմ, արդյունքում այնպես չստացվի, որ Թուրքիան է որոշում, թե ինչ որոշումներ պետք է կայացնի ամերիկյան Սենատը»։

Այս հայտարարությունները հնչել են նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Թրամփի և Էրդողանի հանդիպումից հետո։ Բրիֆինգի ժամանակ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 29-ին ընդունված բանաձևը «վիրավորական» է անվանել թուրք ժողովրդի համար։

Ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ։ Փորձագիտական կարծիք

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ բանաձևի արգելափակման վրա տարբեր գործոններ են ազդել։ Դրանցից մեկը թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավումն է․

«Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարող են բոլորովին այլ ուղով ընթանալ։ Այս տարվա ընթացքում կարող է մերձեցում տեղի ունենալ, քանի որ հանդիպումը ջերմ էր։ Դա նշանակում է, որ շատ հարցերում մոտեցումները կփոխվեն։ Հարաբերությունները կզարգանան որպես երկու ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններ։ Մոտ ապագայում, հավանաբար, բարելավում կտեսնենք նրանց հարաբերություններում»։

Ընդ որում, նա ընդգծել է, որ գլոբալ հակաթուրքական տրամադրությունները դեռ չեն անցել․

«Դեռ բաց հարցեր կան ամերիկյան հանրության և քաղաքական շրջանակների համար։ Դրանցից է, օրինակ, Թուրքիայի ձեռք բերած ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը։ Դա մեծ խնդիր է և ԱՄՆ, և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների համար»։

Ինչ վերաբերում է Գրեմի որոշմանն, ապա, ըստ քաղաքագետի, սենատորին «հստակ հասկացրել են, որ բանաձևի հաստատման դեպքում ԱՄՆ-ն Սիրիայում խնդիրներ է ունենալու, և Թուրքիան չի օգնելու ԱՄՆ-ին»։

Քաղաքագետն ասում է, որ այժմ կա հնրավորություն, այնուամենայնիվ, բանաձևն առաջ տանելու համար․

«Սենատում հանրապետականների առաջնորդը բանաձևից վետոն հանելու իրավունք ունի։ Սակայն դրա համար մեծ քաղաքական կամք և սենատորների մեծ աջակցությունն է պետք։ Այդ ժամանակ բանաձևը շանսեր կունենա։ Սակայն դա շատ ժամանակ կպահանջի»։

Սուրեն Սարգսյանն ասում է, որ այժմ հայկական լոբբիի առջև բարդ խնդիր է կանգնել․ հասնել այն բանին, որ Գրեմը հանի վետոն․

«Եթե նա դեմ է բանաձևին, կարող է պարզապես դեմ քվեարկել, այլ ոչ թե արգելափակել բանաձևը Սենատում։ Նա կգնա դրան, եթե ուժեղ աջակցություն ստանա սենատորների կողմից»։

Ինչո՞ւ է Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ ընդունել բանաձևը 

ԱՄՆ Կոնգրեսը տարիներով ձգձգում էր հայերի ցեղասպանության ճանաչման հարցը ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մատավախության պատճառով։

Սակայն բանաձևի արագացված քննարկման հետևում ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն էր։

Վերջերս իրավիճակի վրա ազդել էր մի քանի գործոն․

• Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը, որոնք ամերիկացիների առանցքային դաշնակիցներն էին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Ընդ որում, այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հանկարծակի հայտարարել էր Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու մասին։

• Ռուսական ԶՌԿ Ս-400-ը՝ հակաօդային պաշտպանության համակերգերը, գնելու Թուրքիայի որոշումը, չնայած ԱՄՆ դժգոհությանը այս առիթով։

Ընդ որում, բանաձևի ընդունման աշխարհաքաղաքական համատեքստը չէին թաքցնում նաև դրա կողմնակիցները։ Սիրիայում թուրքական գործողության մեկնարկի օրը կոնգրեսմեն Թեդ Լյուն, որը ներկայացնում է զգալի հայկական բնակչություն ունեցող շրջան, Թվիթերում գրել էր, որ հիմա ժամանակն է ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ավելին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունից անմիջապես հետո Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ճնշող մեծամասնությունը աջակցություն հայտնեցին օրենքին, որը Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Ըստ օրինագծի՝ առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ներառյալ պաշտպանության նախարարին, արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվներն ու պատժամիջոցներ մտցնել թուրքական բանկերի դեմ։


Կարդալ ավելին JAMnews-ում