Զինված խմբի՝ փոխհրաձգության ժամանակ վիրավորված անդամներ հայր և որդի Պավել և Արամ Մանուկյաններին արդեն մեղադրանք է առաջադրվել" />

Հայաստան: Երկարատև դիմակայության փուլ

Զինված խմբի՝ փոխհրաձգության ժամանակ վիրավորված անդամներ հայր և որդի Պավել և Արամ Մանուկյաններին արդեն մեղադրանք է առաջադրվել

Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել են Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: “Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է զենք-զինամթերքի աօպրինի ձեռքբերման, տեղափոխման և պահպանման մեղադրանքով:

Հուլիսի 17-ին ապստամբները պահանջում էին, որպեսզի նրան բերեն իրենց մոտ և հայտարարում, որ պատրաստ են կատարել միայն նրա հրամանները: Բացի այդ, խմբի անդամենրը պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Խմբի անդամներին և նրանց պահանջներին աջակցությունը վերածվեց բողոքի շարժման, որը դեռևս ընդգծված առաջնորդներ չունի:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում զոհվեց գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվեց 5 ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը:
28.07.2016     22.00

“Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ձերբակալվածների պահման վայրում խախտվում են իր պաշտպանյալի  իրավունքները, անտեսվում նրա հատուկ կարիքները: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման միջամտությունից հետո Ենիգոմշյանի պահման պայմանները փոքր-ինչ բարելավվել են:

Մոտ 30 հասարակական կազմակերպություն հայտարարությամբ դիմել են խորհրդարանի պատգամավորներին: Նրանք քննադատել են “Ազգային Ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը: Երևանում ծավալվող իրադարձությունների 11-րդ օրը, երբ իրավիճակն ավելի ու ավելի է սրվում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատգամավորներին կոչ են արել վերջապես արձագանքել, օգտվել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու իրենց իրավունքից ստեղծված իրավիճակը քննարկելու և խնդրի խաղաղ հանգուցալուծում փնտրելու համար:

Իշխող ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում իր կարծիքն է արտահայտել այդ առիթով: Նա կրին փորձել է արդարացնել ՀՀԿ ներկայացուցիչների երկարատև լռությունը “Սասնա ծռերի հետ շարունակվող բանակցությունների փխրուն գործընթացին չվնասելու ցանկությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Միաժամանակ 13 լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ պահանջել են անհապաղ կարճել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը ՝  սառը զենք կրելու շինծու մեղադրանքով: Պահանջագրի տակ ստորագրածները նրա մոտ եղած դանակը որպես սառը զենք որակելը գնահատել են որպես քաղաքացիական դիրքորոշման համար նրան պատժելու պատրվակ:

20:00-ին սովորականի պես սկսվեց քաղաքացիների հանրահավաքն ի պաշտպանություն “Սասնա ծռեր խմբի անդամների և նրանց պահանջների: Արդեն երկրորդ օրն է, ինչ այն անցկացվում է ոչ թե Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գրավված գնդի տարածքի հարևանությամն, այլ Ազատության հրապարակում:

21:00-ին ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին հայտնեցին, որ երթ են պլանավորում, այս անգամ՝ դեպի նախագահական նստավայր: Դա հավաքվածների բուռն ուրախության արժանացավ, քանի որ նրանք վաղուց էին սպասում դրան:

Երթի մասնակիցները շարժվեցին առաջ՝ վանկարկելով “Ազատ, անկախ Հայաստան, “Սասնա ծռեր և նախագահին կոչ անելով հեռանալ:

Ակցիայի մասնակիցներին չվախեցրեց երթի գրեթե առաջին իսկ րոպեներին սկսված հորդառատ անձրևը: Սակայն ճանապարհի կեսին կազմակերպիչները որոշեցին կանգ առնել՝ դա բացատրելով ուժեղացող անձրևով, որի պայմաններում ակցիան հնարավոր չէ շարունակել:

Երթի մասնակիցներին դուր չեկավ այդ լուծումը և նրանք սկսեցին վրդովվել, որ իրարամերժ որոշումներ են կայացվում: Սակայն նույնիսկ այդ դժգոհությունն առիթ չդարձավ, որպեսզի մարդիկ ցրվեն:

Նրանք հեռացան միայն 22:00-ից հետո, երբ կազմակերպիչները նրանց տուն ուղարկեցին՝ հորդորելով “չհիվանդանալ, քանի որ նրանք՝ ակտիվ քաղաքացիները, դեռ երկար պետք է պայքարեն”:

___________________________

28.07.2016      15.00

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այսօր այցելել են դատապարտյալների հիվանդանոց, տեղեկանալու այնտեղ գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավար անդամների առողջական վիճակի մասին:

Նրանք այցելել են նաև ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու «Հինադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և ոստիկանության Ձեռբակալված անձանց պահելու վայր՝ «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին հանդիպելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի հրապարակել իր այս այցերի մաին դիտարկում, սակայն հայտարաություն է տարածել, որում ասվում է.

«Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման»:

______________________________

28.07.2016     02.00

Բողոքի հերթական ակցիան անցկացվեց առանց միջադեպերի: Դրա մասնակիցների մեծ մասն արդեն ցրվեց:

_______________________________

27.07.2016    22.00

Հանրահավաքի կազմակերպիչներն առաջարկեցին մասնակիցներին երթով շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության, կառավարության շենք՝ “ապացուցելու համար, որ իրենց չեն կոտրել: Սակայն հավաքվածները չհամաձայնեցին առաջարկած երթուղուն, նրանք քվեարկություն կազմակերպեցին, որի արդյունքում որոշվեց շարժվել դեպի Խորենացի փողոց՝ որտեղ էլ գտնվում է ՊՊԾ գրավված գունդը:

Ակցիայի կազմակերպիչների բացատրությունները, որ արգելված ուղղությամբ գնալը “Սասնա ծռերին աջակցություն չի լինի, այլ ընդհակառակը, ձեռնտու կլինի սադրիչներին, չտպավորեցին մասնակիցներին:

Խաղաղ երթն անցավ քաղաքի փողոցներով՝ “Մենք ենք տերը մեր երկրի վանկարկումներով: Ինչպես միշտ, մտահոգություն կար ացիայի մասնակիցների և ոստիկանների հանդիպման վերաբերյալ: Այստեղ հնչեց ակցիայի մասնակիցների պահանջը, որպեսզի մի ժամվա ընթացքում նախագահը գա և հայտարարի իր հրաժարականի մասին:

Նշված ժամկետի ավարտից հետո, երբ բոլորի համար պարզ էր, որ պահանջը չի կատարվելու, անհամաձայնություն սկսվեց ակցիայի մասնակիցների միջև, սակայն ամեն ինչ հարթվեց:

______________________________

27.07.2016    20.00

Այս անգամ ամենօրյա հանրահավաքի անցկացման վայրն Ազատության հրապարակը դարձավ: Ոստիկանությունն արգելեց հավաքվել Խորենացի փողոցում՝ գրավված ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ դեռևս դրա նախորդ օրը: Սակայն այն ժամանակ արգելքը չաշխատեց:

Այս անգամ ավանդական հանրահավաքից մի քանի ժամ առաջ Խորենացի փողոցից ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել բոլոր անցորդներին: Ձեռք չէին տալիս միայն լրագրողներին: Հարևան շենքերի բնակիչները վախենալով էին դուրս գալիս տնից՝ հաց գնելու: Այդ իրավիճակը կազմակերպիչներին ստիպեց փոխել «հանդիպման վայրը»:

Հանրահավաքի ժամանակ շարժման նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր գործընկեր Ալեք Ենիգոմշյանին՝ ակցիայի մշտական հռետորին, ձերբակալել են, նա գտնվում է ԱԱԾ-ում: Բաղդասարյանն ինքը վստահ չէր, որ կարող է վաղը միանալ բողոքի ակցիային, և ցուցումներ էր տալիս, թե ապագայում որ հարցերին է պետք ուշադրություն դարձնել:

Նախորդ գիշեր ձերբակալվել էր նաև լրագրող, Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Նրա տղան հաղորդեց, որ, հորը «ապօրինի սառը զենքի՝ ավելի ճիշտ ծալվող փոքր դանակի պահպանման համար» մեղադրանք է առաջադրվել:

Այստեղ խոսում էին այն մասին, որ 64 քաղաքացու բերման են ենթարկել, մեկին՝ կալանավորել: Միաժամանակ հայկական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Խորենացի փողոցից բերման ենթարկվածներին տարել են ոստիկանության զորամաս: Փաստաբանները բողոքում էին. դա ապօրինի է, դա ձերբակալված անձանց պահելու վայր չէ:

Հավաքվածներին զինված խմբի՝ նախորդ գիշեր վիրավորված անդամների վերաբերյալ տեղեկատվություն տվեցին: Պավել և Արամ Մանուկյանների վիճակը կայունացել է, Արամին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 219 հոդվածի 3 մասով (շենքերի, շինությունների, տրանսպորտային, կապի կամ հաղորդակցման միջոցների զավթում) և 235 հոդվածով (զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռք բերելը, իրացնելը, պահպանելը, տեղափոխելը կամ կրելը):

Ինչ վերաբերում է շտապօգնության բրիգադին, որը ՊՊԾ գնդի տարածք է մտել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար և զինված խումբը նրանց դուրս չի թողել, ապա «Սասնա ծռերը» շարունակում են պնդել, որ բժիշկները պատանդ չեն: Սակայն եթե նրանց բաց չեն թողնում քանի դեռ նրանց չի փոխարինել բժիշկների մեկ այլ բրիգադ, փաստացի նրանք հենց պատանդ են: Սակայն երեկոյան բուժաշխատողներից մեկին՝ Դավիթ Տոնոյանին, «Սասնա ծռերն» ազատ արձակեցին:

Իսկ շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը հեռախոսով հաղորդեց, որ ՊՊԾ գնդի տարածքում մեկ վիրավոր կա, որին պետք է հոսպիտալացնել, քանի որ այդ պայմաններում և առանց անհրաժեշտ դեղորայքի նրան հնարավոր չէ օգնել:

Ազգային անվտանգության ծառայությունը հերթական հայտարարությամբ հանդես եկավ: Զինված խմբին հետևյալ պահանջներն են առաջադրվել.

  • վիրավորներին հնարավորություն տալ որակյալ բժշկական օգնություն ստանալու,
  • ազատ արձակել բոլոր պատանդներին,
  • զենքերը վայր դնել և հանձնվել իշխանություններին:

_____________________________________

27.07.2016     14.40

Տեղեկատվությունն իրարամերժ է

Այս պահին ավարտված մամուլի ասուլիսի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց.

  • Գնդի տարածքում պատանդներ չկան, խումբը պարզապես պահանջում է, որ տեղում լինի մշտական բժշկական հերթափոխ, իրենց մոտ գտնվողներին փոխարինեն
  • Խմբի անդամները չեն հանձնվել, նրանք պատգարակներ են մոտեցրել վիրավորվածների մոտ, և այդ պահին նրանց ոստիկաններն առևանգել են
  • Արթուր Սարգսյանը, որը ճեղքելով ոստիկանական պատնեշը սնունդ էր հասցրել խմբի անդամներին, այժմ գտնվում է գնդի տարածքում: Լուրեր էին տարածվում, որ նա ոստիկանական դրածո է, խմբի անդամներն այդպես չեն կարծում
  • Բնակցությունները՝ ընդամենը իմիտացիա են
  • «Սասնա ծռեր» խմբի անդամները կոչ են անում պատգամավորներին գալ իրենց հետ հանդիպման:

___________________________________________

27.07.2016      11.30

Զավթված գնդի տարածքում գտնվում էին «Սասնա ծռեր» խմբի ևս երկու վիրավոր: Նրանց oգնություն ցույց տալու նպատակով ժամանած բժիշկներին խմբի անդամները պատանդ են վերցրել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այժմ բանակցություններ են ընթանում բժիշկներին ազատելու համար:

___________________________________________

27.07.2016        09.00

Ոստիկանության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքովվիրավորվել են զինված խմբի անդամներից երկուսը [Պավել Մանուկյանն ու որդին՝ Արամ Մանուկյանն] ու մեկ ոստիկան: “Սասնա ծռերի երկու անդամ՝ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը:

 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և վիրահատվել: “Սասնա ծռերի անդամների վիճակը ծանր է, նրանց կյանքին, բժիշկների խոսքով, վտանգ է սպառնում, ոստիկանի վիճակը միջին ծանրության է:

“Սասնա ծռեր խումբը հայտարարել է, որ իրենցից չորսը վիրավորվել են ոստիկանության գրոհի հետևանքով, ովքեր գողացել են վիրավորներին (Պավել և Արամ Մանուկյաններին), ինչպես նաև ևս երկու հոգու:

Գիշերը ոստիկանությունը ձերբակալել է Խորենացի փողոցում գտնվող հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում նաև՝ բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի առաջնորդներից մեկին՝ Լևոն Բարսեղյանին:

______________________________

27.07.2016      02.00

Հուլիսի 26-ին ժամը 20.00-22.00 տեղի ունեցավ հերթական մարդաշատ հանրահավաքը Խորենացի փողոցում: Շարժումը համակարգող նախաձեռնող խումբը որոշել է, չնայած ոստիկանության նախազգուշացմանը, չփոխել բողոքի ակցիայի վայրը: Հանդիպման թեման, ավանդույթի համաձայն, նախագահի հրաժարականն էր: Հանրահավաքն անցավ առանց միջադեպերի:

Դրա ավարտին հավաքվածները երթով քայլեցին Երևանի փողոցներով դեպի ոստիկանության, այնուհետև՝ Ազգային անվտանգության ծառայության շենքերը: Կազմակերպիչների կարծիքով, երթին մասնակցել է մոտ 20 հազար մարդ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին “Ժիրայր [Սեֆիլյանի անունը, ում ազատ արձակումն է պահանջում զինված խումբը], “Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, կոչ անում միանալ իրենց, ծափահարում և դոփում՝ ոչ երկար, բայց կազմակերպված, խաղաղ և մեծ ոգևորությամբ, որը վաղուց չէր նկատվում Հայաստանի մայրաքաղաքում, ավելի ճիշտ նախորդ տարվա հունիսից, երբ մարդիկ փողոց դուրս եկան՝ բողոքելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Ազատություն ռադիոկայանը, վկայակոչելով Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանին, հաղորդեց, որ հույս ունի, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, այդ պատճառով էլ չի ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Բացի այդ, Սեֆիլյանը հայտարարել է. «Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու»։

Երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր՝ Խորենացի խողոցում: Այստեղ կազմակերպիչները մոտեցան ոստիկանությանը՝ խնդրելով կապ հաստատել «Սասնա ծռերի» հետ, միայն մեկ զանգ կատարել համոզվելու համար, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է:

Բանն այն է, որ երթի ընթացքում նրանց լուրեր էին հասել, որ ՊՊԾ գնդի տարածքում անկանոն կրակահերթեր են եղել: Ակցիայի մասնակիցները երկար սպասեցին, որպեսզի իրենց մոտենան բարձրաստիճան ոստիկաններ: Այդ ընթացքում կոչեր հնչեցին ոստիկաններին. եթե կապ չհաստատվի, նրանք պետք է չդիմադրեն և թույլ տան գնդի տարածք մտնել:

Հանրահավաքը շարունակվեց, ոստիկաններին կոչ արեցին միանալ հանրահավաքի մասնակիցներին: Նախազգուշացում հնչեց, որ հնարավոր արյունահեղության համար պատասխանատու է ոստիկանության պետը:

Կազմակերպիչները չկարողացան համաձայնության գալ, սակայն որոշեցին ոստիկանության հետ բախման չգնալ:

___________________________________________

26.07.2016      18.00

Գրոհի մասին նախազգուշացու՞մ

Ժամը 17.00-ի սահմաններում Ազգայի անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարաությամբ այն մասին, որ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած խմբի անդամները շարունակում են «իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը»: Հայռարարության մեջ ասվում է նաև, որ զինված խմբի անդամների վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, հետևաբար, «նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»:

Հայտարարությանը կից ներկայավում էր ձայնագրություն, որն ըստ ԱԱԾ-ի, հիմնավորում է «զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը»:

 

 

Իսկ մինչ այդ՝ ժամը 16.00-ի սահմաններում ոստկանությունը հետևյալ բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. “Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական եւ անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետեևաբար, հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով [խոսքը Խորենացի փողոցում 20.00-22.00 տեղի ունեցող ամենօրյա ավանդական հանրահավաքի մասին է]:

Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:

Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

____________________________________________

26.07.2016    10.00

Առավոտյան լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան «Սասնա ծռեր» խմբից, որի մեջ խոսվում է երկու իրադարձության մասին: Առաջինը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը երկուսի սահմաններում: «Սասնա ծռերի» վարկածով, ոստիկանական պատնեշից կրակոցներ են արձակվել, և նրանցից երկուսը վիրավորվել ոտքերի շրաջնում և տեղափոխվել հիվանդանոց: Երկրորդ իրադարձությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Ինչպես ասվում է «Սասնա ծռերի» հաղորդագրության մեջ, Արթուր Սարգսյանին հաջողվել է իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքել ոստիկանական արգելապատնեշը և սնունդ հասցնել խմբի անդամներին: Ոստիկանները կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, բայց նա վնասվածք չի ստացել:

Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:

Ոստիկանությունը տարածել է իրադարձության տեսագրությունը` բացատրությունով. կրակոցներն արձակվել են մեքենայի ոստիկանական պատնեշը ճեղքած մեքենայի ուղղությամբ, կրակել են դրա շարժիչին, ապա անվադողերին: Արդյունքում, մեքենայի մեջ գտնվող երեք անձանցից երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

 

Ի դեպ, ՊՊԾ գնդի տարածքում գտնվում է ևս մեկ «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ: Նա վիրավորվել է տարածքի գրավվման օրը: Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, ենթադրաբար, միջադեպի օրը հենց նրա կրակոցներից է զոհվել ոստիկանը: Վերջին օրերին նրան մի քանի անգամ առաջարկվել է հիվանդանոց տեղափոխվել, բայց նա հրաժարվել է, ավելին, չի համաձայնվել բժշկական օգնություն ստանալ, երբ բժիշկ է բերվել գրավված տարածք:

_____________________________________________

25.07.2016    22.00

Ժամը 20.00-22.00, սովորականի պես հավաք էր տեղի ունենում Խորենացու փողոցի վրա՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի հարևանությամբ: Բողոքի ակցիան համակարգող նախաձեռնող խումբը տեղեկացրեց, որ զինված խումբը դեռևս չի ապահովվել սննդով և դեղերով, էլեկտականությունը միացված չէ, կապը ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների հետ մշտական չէ:

Կրկին հնչեցին ակցիայի պահանջները, որոնք այս անգամ ստացան հետևյալ ձևակերպումը.

·         քաղաքական բանտարկլաների ազատ արձակում,

·         Հայաստանի ինքնիշխանության վերականգնում,

·         ազատագրված տարածքները [Լեռնային Ղարաբացի շուրջ] ենթակա վերադարձի չեն,

·         վստահության կառավարության ձևավորում,

·         արտահերթ ընտրություններ և Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հանրաավաքը ավելի էմոցինալ բնույթ է սկսում կրել: Այսօր մասնակիցները ելույթ ունեցող լրագրող և իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի հետ միասին վանկարկում էին «Սասունցի Դավիթ» էպոսի տողերը՝ կոչ դուրս գալ համատեղ պայքարի:

Հայտարարվեց, որ հավաքի մասնկիցների թիվն ավելին է, քան երեկ է եղել, նաև այսուհետ ակցիային կմիանան Գյումրիի և Վանաձորի բնակիչները՝ իրենց քաղաքներում:

Միաժամանակ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՊՊԾ-ի տարածքում զինված խումբն այրել է «Շեվրոլե» ծառայողական ավտոբուսը: Սա արդեն խմբի կողմից այրված երրորդ փոխադրամիջոցն է: Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամներն այրել էին ոստիկանական «ԳԱԶել»-ը և հայտարարել, որ սա բողոքի նշան է Ինտերնետի և էլեկտրականության անջատման կապակցությամբ:

Իրավապահ մարմինները կոչ են արել նրանց չկատարել քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ:

____________________________________________

25.07.2016     14.00

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հայտարաություն է տարածել, կոչ անելով զինված խմբի անադամներին հանձնվել: Կատարված հանցաքների թվարկումից և դրա համար նախատեսված պատժի մասին տեղեկատվությունից հետո, հայտարարության մեջ ասվում է, որ յուրաքանչյուրի մեղքը որոշվելու է անձնապես իր կատարածների հիման վրա:Բացի դա տրվում է տեղեկատվություն այն մասին, որ այն անձինք, որոնք հրաժարվում են իրենց պահանջներից, կամովին ազատ են արաձակում պատանդներին և վերադարձնում են զավթածը, ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Նրանց, ովքեր, հաշվի առնելով վերը նշվածը, որոշեն հանձնվել, բացատրվում է, թե ինչպես պետք է դա արվի. ուր պետք է գնալ, ինչպես պահել զենքը և ինչպես այն վայր դնել:

____________________________________________

25.07.2016     12.30

Խորենացի փողոցի վրա տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է հանդիպում նախագահ Սարգսյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Սեֆիլյանը մտադիր է խոսել ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի, այլ իրավիճակի հանգուցալուծման մասին։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք զինված հակամարտությունը տեղափոխելու են քաղաքացիական և քաղաքական հարթություն: Երևանում և մարզերում ստեղծվելու են «անհնազանդության օջախներ»։

Մինչև 20.00 իշխանություններին ժամանակ է տրվել, որպեսզի զինված խմբի անդամներն ապահովվեն սննդով, էլեկտրականությամբ և կապով։ Եթե մինչև նշված ժամը այդ խնդիրները չլուծվեն, կքննարկվեն նրանց հետագա քայլերը։

____________________________________________

24.07.2016    14.00

Պատանդներն ազատ են արձակվել, զինված խումբը չի հանձնվում: Իշխանությունները գիտակցում են, որ այն տարածքը գրոհելը, որտեղ գտնվում է խումբը, հասարակությունում ակնհայտորեն վրդովմունք կառաջացնի, էլ չենք ասում այդ քայլի վտանգավոր լինելու մասին և ոչ միայն նրանց համար, ում գրոհելու են:

Առաջին հերթին, դա վտանգավոր կլինի հենց գրոհողների համար, քանի որ նրանք պետք է գրավեն տարածք, որը պաշտպանում են կռվել իմացող, զենք ունեցող անձինք, ովքեր, հնարավոր է, անգամ ականապատել են տարածքը, ինչպես հաղորդում էին որոշ հայկական լրատվամիջոցներ: Իսկ եթե տարածքն ականապատ է, գրոհը վտանգավոր կլինի մոտակա բնակավայրերի բնակիչների համար նույնպես:

Միաժամանակ «Սասնա ծռերը» չեն հրաժարվում իրենց պահանջներից: Խմբի անդամներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը հուլիսի 23-ին ՊՊԾ գնդի տարածքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց. «Մենք որպես հիմնական պահանջ ներկայացրել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը, և այդ ճանապարհին մեր առաջին պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է և մնացած բոլոր քաղբանտարկյալների»:

Խորենացի փողոցում, որտեղ արդեն ավանդական դարձած զինված խմբի աջակցման հանրահավաքներ են տեղի ունենում, հիմա հանգիստ է: Բախումներ ոստիկանության և այստեղ հավաքվածների միջև այլևս տեղի չեն ունենում: Այստեղ են գալիս նրանք, ովքեր երկրում արմատական փոփոխություններ են ակնկալում: Սակայն վստահության կառավարության ձևավորումը հեշտ չի ընթանում:

Խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով փորձ կատարեց շարժման քաղաքական առաջնորդումն իր ձեռքը վերցնել, «Սասնա ծռերը» մերժեցին: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այդ առիթով ասել է. «…Պարոն Փաշինյանը փորձել է փաստորեն օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երևույթ է: Հուսով եմ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց»:

Արդյունքում՝ Փաշինյանը որոշում կայացրեց ընդհանրապես ձեռնպահ մնալ հանրահավաքներին մասնակցելուց: Բանն այն է, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարություն հնչեց, որ նա հրաժարվում է նախագահի հրաժարականի պահանջից: Այն բարձրաձայնեց Վիտալի Բալասանյանն, ով հանդես էր գալիս որպես միջնորդ զինված խմբի և իշխանությունների միջև և ով հասավ պատանդների ազատ արձակմանն ու ՊՊԾ գնդի տարածքում մամուլի կետ ստեղծելուն:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Սեֆիլյանը միջոց կգտնի հերքելու այդ տեղեկատվությունն ու հեռացավ հետևյալ խոսքերով. «Երեկվանից ինձ մեղադրում են, որ ես այստեղ զբաղված եմ իմ անձնական փիառով: Ես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր անդամները [Փաշինյանը ներկայացնում է այդ կուսակցությունը] իջնելու են հարթակից և հայտնեն իրենց կամարտահայտությունը, իրենց վերաբերմունքը…»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանն, ով Փաշինյանի հեռանալուց հետո դարձավ հանրահավաքի հռետորը, հայտարարեց. «Մենք մեխանիզմներ կստեղծենք, որ Ժիրայրի խոսքը որևէ մեկը չկարողանա ոչ անուղղակի փոխանցել, մենք Ժիրայրի խոսքը ուղիղ էլ կլսենք, վստահ եմ»:

Այդ ընթացքում Հայաստանում սկսում են համոզվել, որ զինված խումբն իր գործողություններով կասեցրեց ղարաբաղյան հարցով փաստաթղթի ստորագրումը, որը տեղական մամուլը գնահատում է որպես միակողմանի զիջում և ԼՂ համար վտանգ ներկայացնող:

Այդ մասին են վկայում նաև ռուսական մամուլում հայտնված հոդվածները: Քանի որ այդ փաստաթղթի ստորագրման նախաձեռնողն ու հեղինակը ռուսական կողմն է, կտրուկ քննադատություն է հնչում ԱՄՆ հասցեին, որն իբր խափանում է ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղ բանակցությունները.

««Հիմնադիր խորհրդարանի» գործողությունների տակ… ակնհայտորեն նկատվում է ԱՄՆ նուրբ խաղը, որն անընդհատ փորձում է խաթարել ԼՂՀ փխրուն խաղաղությունը, իսկ հիմա խափանում է նաև դիվանագիտական բանակցությունները, որոնք ունակ են բուժելու ապրիլյան բախումների հետևանքով առաջացած վերքերը:

Սեֆիլյանը սակավաթիվ հայ քաղաքական գործիչներից մեկն է, ով կողմ է արտահայտվում ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելուն, որը նա համարում է «Հարավային Կովկասում ռուսական շահերի հաղորդիչ»:

Զարմանալի չէ, որ նրա կողմնակցիները, որոնք նույնքան անզուսպ են, որքան իրենց առաջնորդը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնստրուկտիվ զարգացող խաղաղ բանակցությունների ծայրահեղ նյարդային ընկալում ունեցան:

Բանակցությունների փաստը խանգարում է նրանց՝ նոր արյունահեղ պատերազմ սկսելու նկրտումներին: Այդ պատճառով էլ որքան ավելի շոշափելի էին դառնում դիվանագիտական հաջողությունները, այնքան ավելի ակտիվ ու հանդուգն էին իրենց պահում Սեֆիլյանի կողմնակիցները»:

Ըստ ռուսական վարկածի, «նրանց նկատել է ամերիկյան հետախուզությունը որպես հանրապետությունում իրավիճակը սրելու բավականին հեռանկարային խումբ»: Ռուսաստանյան ընթերցողի համար ամեն ինչ կարող է բավականին տրամաբանական թվալ, սակայն ոչ Հայաստանում, որտեղ գիտեն, որ Սեֆիլյանն արմատական ընդդիմադիր է, ծայրահեղ կատեգորիկ, սակայն հաստատ «արյունահեղ պատերազմ» սկսելու մտադրություն չունի: Նա ղարաբաղյան պատերազմի մասնակից է և գիտի, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ երկրի և ժողովրդի համար:

Ռուսական կողմի առաջարկած այսպես կոչված «Լավրովի պլանը» ենթադրում է «Ռուսական երաշխիքներով Ադրբեջանի կազմում ԼՂ լայն ինքնավարությություն», ինչպես նաև ԼՂ անկախությունն ապահովող տարածքների վերադարձ:

Հարցի նման լուծումը առաջին տարին չէ առաջարկվում կողմերին, և Հայաստանի բոլոր նախագահներն իմացել են. այդ փաստաթղթի տակ ստորագրելը կնշանակի, որ այդ պաշտոնում դա նրանց վերջն ստորագրությունն է, դրան կարող է հաջորդել  միայն կամավոր կամ հարկադիր հրաժարականը: Այնպես որ, այդ տեսանկյունից գործող նախագահը, հնարավոր է, նույնիսկ շնորհակալ է զինված խմբին, որ խուսափել է իր քաղաքական կարիերայի նման վախճանից, թեկուզև խումբը պահանջում է իր հրաժարականը:

Հայկական մամուլը մեջբերում է «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքերն, ով մամուլի ասուլիսին Հայաստանը «քվազիպետություն» անվանեց. «Այստեղ ինստիտուտներ չկան՝ կուսակցությունները կուսակցություն չեն, գործիչները գործիչ չեն, պաշտոնյաները պաշտոնյա չեն, ոմանք ուղղակի սրիկա են։ Այսպես հնարավոր չէ առաջ գնալ, մենք կորցնում ենք ամեն ինչ»։ Խումբը կոչ է անում, որ շարժումը համակարգողները չպետք է լինեն մեկը-երկուսը, «ովքեր շարժումը կփորձեն ծառայեցնել իրենց անձնական և կուսակցական նպատակներին», այլ մաքուր կենսագրությամբ անհատներ:

«Սրտերով իրար հետ կապվում ենք, շարժումը կառուցվածքային ձևեր է ստանում, և կարճ ժամանակ հետո մենք կունենանք այն, ինչ երազում էինք։ […] Մենք ստեղծում ենք նոր պետություն, մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը»։

Սա դեռևս ուտոպիա է հիշեցնում: Սակայն զինված դիմակայությունը շարունակվում է, այն իրական է: Գործնական ելքեր այս պահին ոչ ոք չի առաջարկում:

___________________________________________

23.07.2016      19.00

63 լրագրող ոստիկանության 4 մեքենաներով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են Պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Այստեղ, չեզոք գոտում տեղի էր ունենում զինված խմբի մամուլի ասուլիսը:

Լրագրողներին սկզբից թույլ չեն տվել իրենց հետ վերցնել համակարգիչներն ու հեռախոսները, նրանց մոտ թողնելով միայն ձայնագրիչներ ու տեսախցիկներ: «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, առաջին հերթին, հայտարարել է, որ իրենց հանձնվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

Խմբի մյուս անդամնրն էլ հաստատել են, որ կհանձնվեն միայն մի դեպքում. եթե այդ հրամանը իրենց տա Ժիրայր Սեֆիլյանը, որին իրենք անվերապահորեն ընդունում են և որի հետ են կապել իրենց կյանքը:

Հիշեցնենք, որ խումբը պահանջում է ազատ արձակել հենց Սեֆիլյանին, նաև պնդում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կառավարության հրաժարականը նրանց չի հետաքրքրում և չի կարող փոխարինել իրենց կողմից առաջադրվածները:

Մամուլի ասուլիսի սկզբից մոտ մեկ ժամ անց լրագրողներին թույլ են տվել օգտվել իրենց հետ բերված տեխնիկական միջոցներից և ապահովել խմբի անդամների հետ զրույցի ուղիղ հեռարձակումը: Այդ պահից լրագրողների կողքին էր նաև «Սասնա ծռեր» խմբի հետ բանակցությունները վարող, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

Լրագրողներին տեղեկացրել են նաև, որ այսուհետ մոտակա 15 օրվա կամ մեկ ամսվա ընթացքում նրանք հնարավորություն կունենան գալ այստեղ և տեղեկատվություն հաղորդել:

լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

____________________________________________

 

23.07.2016      14.30

Զինված խումբը ազատ է արձակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Պատանդներ այլևս չկան:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Araratnews.am-ին մինչ այդ ասել է, որ իրենք զինված ապստամբություն են սկսել և այն շարունակում են: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ուժի մեջ է:

_______________________________

23.07.2016     11.00

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կայացել է հանդիպում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ: Որոշվել է ազատ արձակել պատանդներին՝ մամուլի «կետ» ստեղծելու պայմանով:

Երեկոյան զինված խմբի անդամները խորհրդակցել են և  որոշել լրացուցիչ բարի կամքի դրսևորման քայլ կատարել և ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկանների: «Հիմա այդ արարողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության թղթակցին:

Մամուլի «կետի» տեղակայման հարցը խումբը թողել է Բալասանյանի իրավասությանը, մյուս երկու ոստիկանին՝ գեներալին եւ գնդապետին՝ ազատ կարձակեն մամուլի «կետը» բացելու պահին:

_______________________________

22.07.2016    23.50

Սոցցանցերում

Ֆեյսբուքում շարունակվում է վերջին օրերին երևանյան իրադարձությունների քննարկումը մի քանի ուղղություններով.

Թրենդ առաջին. «Սասնա ծռերը» հերոսներ են, նրանց պետք է աջակցել

«Կեցցե՜ն Պավլիկն ու նրա ընկերները [Պավել Մանուկյանը զինված խմբի անդամներից մեկն է]: Նա իր հետ այդ գործողությանը որդուն է տարել, այսինքն՝ պատրաստ է զոհաբերել ոչ միայն իր, այլ նաև որդու կյանքը: Ինչպե՞ս մենք կարող ենք այդքանից հետո չսատարել նրան ու նրա պայքարին: Մենք մի մարդու պես պետք է կանգնենք նրա ու «Սասնա ծռերի» մնացած տղաների կողքին»:

««Սասնա ծռերը» պատիվ, համարձակություն և անկեղծություն են ցուցաբերել: Նրանք մեր ազգի հպարտությունն են»:

Թրենդ երկրորդ. Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ իշխանության գան բռնի ուժով

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե իրոք իշխանափոխություն լինի, իսկ մարդկանց գերի վերցրածներն, ովքեր հայհոյախառն հարցազրույցներ են տալիս, մեր իշխանությունը լինեն»:

Թրենդ երրորդ. Շարժումը ղեկավարելու փորձ անող քաղաքական գործիչներն անշահախնդիր չեն

«Նիկոլ Փաշինյանը դիվիդենդներ է հավաքում 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դրական եմ համարում այն, որ նա այս օրերին կոչ էր անում ուժ չկիրառել, բացասական՝ այն, որ մեկ օրվա մեջ նա չորս անգամ իր դիրքորոշումը փոխեց»:

Թրենդ չորրորդ. Իշխանությունը պետք է փոխել

«Ես ասել եմ, որ սպասում եմ նախագահի արձագանքին, որ ուզում եմ իմանալ նրա դիրքորոշումը: Այժմ՝ նրա ելույթից հետո, այնքան հիասթափված եմ, որ խոսքերս հետ եմ վերցնում. Ավելի լավ է չխոսեր»:

«Վերջապե՜ս: Վարչապետի ձայնը լսվեց: «Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Երևանում պարեկապահակային գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը կարգավորվի», – ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա անընդունելի է համարել այն, ինչ տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Հավանաբար այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 18,19,20-ին, ինչպես նաև այն, ինչ երկրում տեղի է ունենում վերջին տարիներին, նրա կարծիքով, թույլատրելի է:

Վարչապետը՝ համատեղության կարգով նաև կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր մարտիկը, հայտարարեց, որ «բռնի ուժով անհնար է փոփոխությունների հասնել: Դա վտանգավոր ու անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը մտահոգիչ է»: Իսկ մարդիկ ի՞նչ անեն: Արդյո՞ք իշխանությունում որևէ մեկը մտադիր է արմատական փոփոխություն կատարել, որպեսզի երկրի քաղաքացիների մոտ հույս հայտնվի:

Այն, որ իշխանությունն ամեն ինչ անելու է հասնելու այդ իրավիճակի կարգավորմանը, ոչ ոք չէր էլ կասկածում: Մարդկանց կյանքը կարգավորե՛ք: Կարգավորե՛ք գոնե մի բան ձեր կենցաղից բացի»:

Թրենդ հինգերորդ. մարդիկ ճակատագրի քմահաճույքին են թողնված, իրական առաջնորդներ չկան

«Ինձ՝ մարդու, ով աշխատանքի բերումով օրը 24 ժամ հետևում է նորություններին՝ տեղում, ուղիղ եթերով, հեռախոսով՝ գործընկերներիս հետ և այլն, նախկինի պես այնքան էլ դուր չի գալիս այն ամենն, ինչ տեղի է ունենում Երևանում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ մարդիկ բարիկադների երկու կողմերում էլ ճակատագրի քմահաճույքին են թողնված: Իշխանությունը զինված մարդկանց ձեռքում է: Դա նշանակում է, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Այդ պատճառով էլ ես կրկնում եմ եռօրյա հնության իմ ցանկությունը. Թող այսօր ոչ ոք չմահանա: Վաղը նույնպես…»:

____________________________________________

22.07.2016    23.00

Արդեն ավադական դարձած երեկոյան հավաքն արդեն քաղաքական երանգ ստացավ: Եթե հուլիսի 21-ին այս ժամերին առաջնորդի և հստակ նպատակների պակաս էր զգացվում, ապա 22-ին արդեն հայտնվեցին քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են իրենց ձեռքը վերցնել շարժումը:

Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այստեղ էր գտնվում, երբ բախումներ էին տեղի ունենում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև, բանակցություններ էր վարում բոլոր կողմերի հետ (ոստիկանների, ակցիայի մասնակիցների, զինված խմբի ամդամների հետ), այսօր մարդկանց կողմից ընկալվում էր որպես ժողովրդի վստահությունը շահած քաղաքական գործիչ, ինչը իրավունք է տալիս նրան խոսել իրենց անունից:

Հստակ հնչեցին բողոքի ակցիայի նպատակցերը. քաղաքական բանտարկյալների ազատ արձակում և նախագահ Սարգսյանի հրաժարականը: Հնչեց հայտարարություն, որ այսուհետ հավաքները լինելու են մշտական, ամեն օր ժամը 20.00-22.00 քաղաքացիները կկարողանան գալ այստեղ արտահայտվելու և այլոց կարծիքը լսելու համար:

Նիլոլ Փաշինյանը, հրաժեշտ տալով հավաքի մասնակիցներին, հայտարարեց, որ բավական է հետևել բողոքի ակցիային համացանցում, ժամանակն է անձամբ միանալ դրան, այլապես դա կընկալվի որպես աջակցություն գործող նախագահին: Փաշինյանը սփյուռքահայությանը ևս հրավիրեց հաջորդ հանրահավաքին, որպեսզի նրանք էլ մասնակից դառնան իրենց հայրենիքի ապագան որոշելու գործընթացին:

______________________________

22.07.2016     18.00

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, ինչպես հայտնի է, հազվադեպ է մամուլում հայտարարություններ անում, ի պատասխան իրեն ուղղված բազմաթիվ հարցերի կարծիք է հայտնել հուլիսի 17-ի զինված գործողության և հետագա իրադարձությունների մասին: Եվ որքան էլ դա զարմանալի թվա, պարզվեց, որ ծայրահեղ ընդդիմադիր տրամադրվածություն ցուցաբերող Տեր-Պետրոսյանը մեծ հաշվով նույնակարծիք է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ստորև՝ մեջբերումներ առաջին նախագահի պատասխանից.

«Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջև, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջև, որն իր կարևորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարևորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում և, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու և համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։

Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։

Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»։

_______________________________

22.07.2016      15.00

Հայաստանի նախագահը այսօր խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ և, վերջապես, խոսել է վերջին իրադարձությունների վերաբերյալ.

«Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար: Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:

Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»:

___________________________________________

22.07.2016      09.00

Գիշերը հանգիստ է անցել: Սպասվող բախումը տեղի չունեցավ, քանի որ ցուցարարները տեղեկատվության ստացան, որ զինված խմբի և նրանց պատանդների սննդով ապահովելու հարցը լուծված է: Ստեղծվում է տպավորություն, որ իրավիճակը փոխվում է, սկսվում է երկարատև դիմակայության փուլը: Շատերն այստեղ են գալիս ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցելու համար, այլ և երկրում հնարավոր փոփոխությունների հույսով, բայց դրա համար դեռ չկա առաջնորդ, չկա հստակ ձևակերպված նպատակ:

________________________________

21.07.2016      23.30

Քիչ առաջ ՀՀԿ իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ հատուկ խոսեց այն մասին, թե ինչու իշխանությունները, երկրի նախահագահը և իշխող կուսակցության ներկայացուցիչները որևէ կերպ այս օրերին չեն անդրադառնում զինված խմբի գործողություններին և վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն կողմնակից է բացառապես բանակցությունների միջոցով՝ խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Եվ ՀՀԿ-ականները հարցազրույց չեն տվել, որպեսզի չխաթարեն բանակցությունների ընթացքը:  

Քաղաքացիների հավաքը շարունակվում է, այս պահին այն խաղաղ բնույթ է կրում:

_______________________________

21.07.2106     22.20 

Կրկին բախման վտանգ է հասունանում փաված փողոցի մոտ հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև: Զինված խմբի կողմնակիցները այսօր ևս փորձում են սնունդ փոխանցելու հարցը լուծել: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, խմբի անդամներից մեկը, Պավել Մանուկյանը, այսօր հաստատել էր, որ իրենց մոտ չկա սնունդ և ծխախոտ: Երեկվա բախումը սկսվեց այն պատճառով, որ ոստիկանները չպատասխանեցին ցուցարարներին, արդյոք նրանք կարող են սնունդ փոխանցել խմբի անդամներին: Այսօր իրավիճակը կրկնվում է:

________________________________

21.06.2106    21.00

ArmLur.am-ը ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հետ ևս մեկ հեռախոսազրույց: Նա տեղեկացրել է, որ բանակցությունները իշխանությունների հետ շարունակվում են, սակայն միջնորդների մասնակցությամբ՝ մարդկանց, ովքեր խմբի անդամների հարգանքն են վայելում: Այսօր միջնորդի դերում էր Լեռնաին Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վիտալի Բալասանյանը: Մանրամասներ բանակցությունների բովանդակության մասին չկան:

________________________________

21.06.2106     13.45

ArmLur.am-ը հաղորդում է զինված խմբի անդամներից մեկի՝ Պավել Մանուկյանի խոսքերը, ում հետ հեռախոսազրույց է ունեցել այսօր: Նա հաստատել է, որ իրենց մոտ չկա ուտելիք և ծխախոտ, բայց նշել է, որ կդիմանան: Կրկին հնչել են «մենք կմեռնենք, բայց չենք հանձնվի» խոսքերը: Պավել Մանուկյանը հայտնել է նաև, որ թե «Սասնա ծռեր» կազմակերպության անդամների, թե իրենց կողմից պահվող անձանց մոտ ամեն բան լավ է, «նույնիսկ գերազանց»:

Հուլիսի 20 իրադարձությունների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով [անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարողների նկատմամբ բռնության գործադրմամբ]: Քնչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, անմիջական մասնակցության կասկածանքով բերման են ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ «բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է», «իշխանությունն ամեն ինչ անելու է՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

_____________________________________________

21.07.2106     10.30

Ոստիկանության հաղորդմամբ, գիշերը բերման են ենթարկվել 136 քաղաքացի: Հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստանում 51 մարդ, նրանցից 29-ը ոստիկաններ են:

________________________________ 

21.07.2016     05.20

04:14 ոստիկանները հայտարարեցին, որ հավաքի մասնակիցները ազատեն փողոցի երթևեկելի մասը, որոշ ժամանակ անց` պահանջեցին ընդհանրապես հեռանալ տարածքից: Դրա համար տրվեց 15 րոպե ժամանակ: 04:38-ին՝ արդեն առանց նախազգուշացման ոստիկանները առաջ նետվեցին և բերման ենթարկեցին բոլոր նրանց, ովքեր չէին ենթարկվել պահանջին: Տարածքում մնացին միայն ոստիկանները և լրագրոզները, որոնց ևս հորդորում էին լքել այն:

________________________________

21.07.2016      02.45

Իրավիճակը հանդարտվում է: Հավաքի մասնակիցների մի մասը մեքենաներով պտտվում է մայրաքաղաքի ոստիկաններով շրջափակված փողոցների կողքով՝ ձայնային ազդանշաններով, մյուս մասը շարունակում է մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի կողքին՝ իրենց խոսքերով, ներսում գտնվողներին  աջակցելու և արյունահեղություն թույլ չտալու նպատակով:

_________________________________

21.07.2016     01.30

Հավաքի մասնակիցները հայտարում են, որ ոստիկանները մի քանի րոպե առաջ բերման են ենթարկել իրենց ընկերոջը և պահանջում են նրան վերադարձնել: Հոգևորականները գնացին բանակցության ոստիկանների հետ և վերադարձան առանց նրա, նաև տեղեկացրին հավաքվածներին, որ չեն տեսել այնտեղ որևէ բերման ենթարկվածի և որ ոստիկանները տեղյակ չեն ոչ մի բերման ենթարկվածի մասին:

__________________________________

21.07.2016     00.55

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 45 տուժած բժշկական օգնություն է ստանում Երևանի հիվանդանոցներում: Նրանցից 25-ը՝ ոստիկաններ են:

__________________________________

20.07.2016    23.48

Բախումը շարունակվում է, կրակոցներ են արձակվում:

___________________________________

20.07.2016    22.55

Իրավիճակը, կարծես, հանդարտվում է: Բայց չկա վստահություն, որ հնարավոր կլինի խուսափել լարվածության նոր ալիքից:

___________________________________

20.07.2016    22.15

Երիտասարդները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, որոնք կենդանի պատ են ստեղծել, փակելով զինված խմբի կողմից զավթված տարածքը տանող փողոցը: Դրան նախորդել է հետևյալ իրավիճակը. քաղաքացիները հարց են տվել ոստիկաններին, թե արդյո՞ք կարող են ուտելիք փոխանցել զինված խմբի անդամներին և պատասխան չեն ստացել: Լրագողների վկայությամբ, դա զայրույթ է առաջացրել հավաքվածների շարքերում: Նրանք սկսել են քարեր և պայթուցիկ ճայթուկներ նետել ոստիկանների վրա, և բախում է սկսվել: Կան վիրավորներ և ոստիկանների, և քաղաքացիների շարքերում:

Բան այն է, որ զինված խմբի անդամները տեղեկացրել են, որ իրենց մոտ սունդ չկա, այն դեպքում, որ իրավապահ մարմինները հայտարաում են, որ նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն բանով: Այդ պատճառով մարդիկ սնունդ են հավաքել և բերել բոլոր կողմից պատսպարված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք: Իրավիճակը փորձում է հանդարտեցնել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանների և քաղաքացիների միջև գտնվում են լրագրողները և օպերատորները:

__________________________________________

20.07.2016   09.30

Դեպքի վայրում գիշերը հանգիստ է անցել, այս պահին ևս իրավիճակը հանգիստ է: Ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք ներխուժած և դեռևս չորս պատանդ պահող զինված խմբի անդամների հետ՝ զենքի կիրառումից և նոր զոհերից խուսափելու նպատակով:

Նախօրեին լուրեր էին տարածվում, որ Հայաստան է հրավիրվել և ժամանել ռուսական «Ալֆա» ստորաբաժանումը՝ զինված խմբի զավթած տարածքը գրոհելու նպատակով, սակայն Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերքել է այս տեղեկատվությունը:

____________________________________________

19.07.2016   07.30

Դեպքի վայրում հանգիստ իրավիճակ է, ոստիկանների թիվը նվազել է՝ այստեղ գտնվող քաղաքացիների թվին համապատասխան:

______________________________ 

19.07.2016   03.00

Շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պատանդներին պահող զինված խմբին աջակցողների հանրահավաքը, չնայած մասնակիցների թիվը էականորեն նվազել է:

_______________________________

19.07.2016   00:30

Դեպքի վայրում հավաքված ցուցարարները հանդես եկան հայտարաությամբ լրագրողների համար, որը հեռարձակվում էր նաև Ազատություն ռադիոկայանի համացանցային հեռուստատեսության ուղիղ եթերում:  

Նրանք կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին և մայրաքաղաքի կենտրոնում հավաքի մասնակիցներին միանալ իրենց և թույլ չտալ, որպեսզի ոստիկանները գրոհեն «Սասնա ծռերի» անդամներին, այդպիսով խուսափելով այրունահեղությունից: Նրանք ասում էին. «Այդ տղաներից ոմանք կռվել են մեր երկրի համար՝ նրանք ահաբեկիչներ չեն»:

Ապա Ազատություն ռադիոկայանի լրագրողը ընթերցեց ուղիղ եթերում ոստիկանության հայտարարությունը, որը կոչ էր անում քաղաքացիներին չխոչընդոտել հակաահաբեկչական գործողություն իրականացնող ոստիկանության ուժերին, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կձեռնարկվեն օրենսդրությամբ նախատեսված միջոցներ: Սակայն րոպեներ անց այստեղ հավաքվեցին նրանք, ում ուղված էր զինված խմբի կողմնակիցների կոչը: 

_______________________________

18.07.2016    23:50

Մոտավորապես ժամը 23.00-ի սահմաններում դեպքի վայրում ոստիկանությունը բերեց մեծ ուժեր, պատնեշ ստեղծող առաջին շարքերում կանգնեցին զրահաբաճկոններով, սաղավարտներով և մահակներով ոստիկանները: 23.45-ին այստեղ մոտեցան մոտավորապես 100 ցուցարարներ:

Ոստիկանության ՊՊԾ-ի գնդի տարածքից նրանց հրավառությամբ ողջունեցին զինված խմբի անդամները, որոնք շարունակում են այստեղ պահել  պատանդներին: Ի պատասխան հավաքի մասնկիցները վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան»:  

_______________________________

18.07.2016   21.00

Այսօր «Ա1+»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում, զինված խմբի անդամներից մեկը՝ Պավել Մանուկյանն ասել է, որ իրենք մտադիր են շարունակել իրենց գործը մինչև վերջ. «Իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կամ հաղթանակ, կամ մահ»:

Այս պահին երթ է ընթանում Երևանի կենտրոնական փողոցներով: Դրա կարգախոսն է. ազատություն քաղբանտարկյալներին: Ցուցարարները երթն անցկացնելու թույլտվությունը ստացել են փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ բանակցությունների արդյունքում: Նրանք քայլում են մայրաքաղաքի փողոցներով, վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան»:

___________________________

18.07.2016    16.00

ԱԱԾ-ն կրկին հայտարարություն է տարածել: Այս անգամ այն տեղեկացնում է, որ «հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով:

Իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները»:

_____________________________

18.07.2016     15.00

Սոցիալական կայքերում

Հայաստանյան օգտատերերը ակտիվ քննարկում են ստեղծված իրավիակը:

Տրենդ առաջին. ամեն ինչում մեղավոր են իշխանությունները

«Ապստամբությունները լինում են տարբեր՝ տարբեր պահանջներով, բայց ապստամբության պատճառը միշտ մեկն է. իշխանության վարած ապաշնորհ քաղաքականությունը… Մեղավորներին փնտրեք Բաղրամյան 26-ում»:

Տրենդ երկրորդ. զինված խմբի անդամներն իսկական հայրենասերներ են

«Խենթությանը վեհ երգում ենք փառք մենք», – գրում էր Ալեքսեյ Պեշկովը: Այս տղաները հիմար չեն, ինչպիսին նրանց փորձում են ներկայացնել< ավելի շուտ, նրանք կամիկաձե են: Նրանք առավելապես ոչ զուսպ մասն էին հայ ժողովրդի ընդհանուր զանգվածի: Նրանք ապրիորի պարտված են, բայց նրաց պոռթկումը իմ մեջ, բացի ափսոսանքից, նաև մեծ հարգանք առաջեցրեց: Նրանց հայրենասիրությունը կասկածի ենթակա չէ, նրանք այն ապացուցել են 20 տարի առաջ, չէ որ Շուշին հենց նրանք են վերցրել:

Ես գիտեմ, որ նրանք պարտվելու են, նրանց շանսերը զրոյական են, բայց ես աղոթում են նրանց համար և խնդրում եմ Բարձրյալին, որ նա բացառի արյունահեղությունը: Շտապեցիք դուք, տղաներ, շտապեցիք… Այդ նույնը կարելի էր անել ավելի ուշ, նախապես ստանալով ժողովրի աջակցությունը, իսկ ձեզ խանգարեց ձեր ազնվությունը, անկեղծությունն ու տաքարյունությունը… Գիտեմ, դուք չեք վախենում մահից, աղաչում եմ Աստծուն, որ դուք ողջ մնաք: Ամեն:»

Տրենդ երրորդ. զինված խմբի անդամները, գուցե և հայրենասերներ են, բայց հանցագործություն են կատարել

«Հազար անգամ ասված է՝ զենքով ժողովրդավարություն չի հաստատվում: Զենքով ու բռնությամբ իշխանության եկածը նույն զենքով եւ բռնությամբ պաշտպանելու է իր իշխանությունը: Միայն քաղաքական մեթոդնորով, խաղաղ իշխանափոխությունը կարող է արմատական փոփոխությունների բերել: Ատելությունը ատելություն է ծնում, բռնությունը՝ բռնություն»:

«Այլ երկրում այս իրադարձությունը կմատուցվեր մոտացորապես այսպես.

Ուլտրառադիկալ զինված մարդիկ զավթել են ոստիկանական մասնաճյուղի շենքը, մի քանի պատանդ վերցերլ, պահանջելով ազատ արձակել աջակողմյա ազգայնական քաղաքական գործչի: Նրանք նաև պահանջում են, որ երկրի նախագահի հրաժարականը:

Մեզ մոտ դա հնչում է այսպես. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների մի խումբ՝ երիտասարդ ակտիվիստների հետ, պահանջելով ազատ արձակել ղարաբաղյան պատերազմի հերոսին… Նրանք նաև…»

Սա այնպես, խոսք օրինակ: Եվ վերաբերում է դա, ավելի շուտ, հասարակությանը, դրա կողմնորոշվելու և գնահատականներ տալու նրա կարողությանը:

Ինչ վերաբերում է իրականությանը, ապա խումբն այնքաան փոքր է, որ նրա էներգիան և «հեղափոխականությունը» հերիքեցին միայն մեկ ոստիկանական բաժնին: Չգիտեմ, թե ինչն է նրանց ոգեշնչել. Թուրքիայի հեղաշրջման փորձը, թե խորհրդարանի զավթումը Երևանում 1999 թվականին: Սակայն, երկու դեպքերն էլ անհաջող են».

Տրենդ չորրորդ. ժողովուրդը չհետևեց զինված խմբին

«Դիտարկում: Երևում է, ոստիկականության բաժինը գրոհածների մարդկանց լայն զանգվածների աջակցության հաշվարկը, չարդարացավ: Նրանք գիտեին, թե ինչի են գնում: Իսկ լայն զանգվածները և ոչ այնքան զանգվածները չեն հասկանում, թե ինչի գնան: Մնում է հուսալ, որ ամեն բան առանց արյունահեղության կավարտվի»:

_______________________________

18.07.2016        12.00

Ազգային անվտանգության ծառայությունը հերթական հայտարարությունն է տարածել, համաձայն որի տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Մյուս պատանդներին զինված խումբը հրաժարավում է ազատել, դեռևս չի համաձայնվում վայր դնել զենքը և հանձնվել:

Մեջբերում ԱԱԾ-ի հայտարարությունից.

“Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն»:

_________________________________________

18.07.2016         09.30

Գիշերվա ընթացքում իրադրությունը չի փոխվել: Լարվածությունը չի թուլանում: Գրոհ զինված խմբի վրա, որը մուտք էր գործել ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք և շարունակում է պատանդներ պահել, գիշերը չի եղել: Ազատություն ռադիոկյանը ամբողջ գիշերվա ընթացքում ուղիղ միացումներ էր իրականացնում իրադարձության վայրից, շարունակում դրանք և այժմ: Քաղաքացիները, որոնք, զինված խմբի սպասելիքների համաձայն, պետք է միանային իրենց, այստեղ շատ չէին: Տեղում հերթապահում էին հիմնականում լրագրողները, շտապ օգնության բժիշկները, դեպքի վայր էին այցելում հասարակական և քաղաքական գործիչներ:

____________________________________________

17.07.2016         21:30

Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հերթական հայտարաությունն այն մասին, որ բանակցությունները զինված խմբավորման հետ շարունակվում են: ԱԱԾ-ն հորդորում է խմբի անդամներին հանձնվել: Սակայն բանակցություներն առայժմ անարդյունք են:

Ստորև մեջբերում ենք պատանդներին դեռևս զենքի ուժով պահող «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունից հատվածներ.

«Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության»:

_______________________________

17.07.2016         19:30

Զինված խմբի հետ բանակացությունները շարունակվում են: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ վիրավորումներ ստացած երկու ոստիկանների առողջական վիճակը գնահավում է ծայրահեղ ծանր:

________________________________

17/07/2016       16:30

«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, քանի որ մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում։ Քանի դեռ հույսներս չենք կորցնելու բանակցելու, մենք շարունակելու ենք բանակցել»,-  հայտարարել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նա հավելել է, որ վիրավորում ստացած ոստիկանների թիվն ավելի է, քան մինչ այդ հայտարարվել էր:

________________________________

17/07/2016      14:30

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավոր են:

________________________________

17/07/2016        10:30

Հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսօր առավոտյան Էրեբունի համայնքում մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

Ոստիկանությունը փակել է Երևանի Էրեբունի համայնք տանող ճանապարհները: Կան վիրավորներ և ոստիկանության շարքերում, և ապստամբների:

Այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենք զինված ապստամբություն են սկսել: Նա հայտնել է նաև, որ պատանդ են վերցրել Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Եղիազարյանին ու Վալերի Օսիպյանին:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալված է և մեղադրվում է ապօրինի զենք և զինամթերքի ձեռքբերման, տեղափոխման և պահպանման համար:  Ապստամբություն սկսած կողմնակիցները պահանջում են, որ նրան բերեն, և հայտարարում են, որ պատրաստ են ենթարկվել միայն նրա հրամաններին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ,  զինված խմբի անդամներից մեկը հայտարարել է, որ իրենց պահանջը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Հրապարակվել է՝ 17.07.2016  


Կարդալ ավելին JAMnews-ում