Երեխան այս պահին արդեն անվնաս է, պատանդառուն՝ հիվանդանոցում" />

Հայաստանում երեք տարեկան երեխային պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է

Երեխան այս պահին արդեն անվնաս է, պատանդառուն՝ հիվանդանոցում

Այսօր անհայտ անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներին ու երեխաներին: Իրավապահների բանակցություններից հետո տղամարդը երեխաներին և աշխատակիցներին բաց էր թողել: Մանկապարտեզում անհայտ անձի հետ մնացել էր 3 տարեկան երեխա:

Դեպքի վայրում աշխատող լրագրող Անժելա Ստեփանյանը JAMnews-ին հայտնեց, որ այդ մանկապարտեզում են աշխատում երեխային պատանդ վերցրած տղամարդու նախկին կինն ու զոքանչը:

«Տղամարդը եկել է մանկապարտեզ, որ կնոջից վրեժ լուծի, բռնել է նրան, բայց այդ ընթացքում՝ դանակով վնասել է ձեռքը, կինը փախուստի է դիմել, ինչից հետո նա պատանդ է վերցրել 3-ամյա երեխային և պահանջել է, որ կինը վերադառնա իր հետ զրույցը շարունակելու»,- պատմեց լրագրողը:

Հայաստանի ոստիականության փոխանցմամբ՝  երեխային հաջողվել է անվնաս դուրս բերել մանկապարտեզի շենքից իրավապահ մարմինների կողմից տղամարդու հետ տարվող բանակցությունների շնորհիվ:

Լրագրող Անժելա Ստեփանյանի փոխնանցմամբ՝ ոստիկանների գործողությունների ժամանակ տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել՝ դանակահարելով ինքն իրեն: Ներկայումս նրան վիրահատում են:

Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե ով է եղել այդ տղամարդը չի հաղորդվում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա նախկին կինը «Մանուշակ» մանկապարտեզի դայակներից է, իսկ զոքանչը՝ վարիչը:


Կարդալ ավելին JAMnews-ում