Պատմում ենք՝ ինչ եղավ և ինչ նշանակություն դա ունեցավ երկրի համար " />

Հայաստանում 2018-ին տեղի ունեցած 7 կարևոր իրադարձությունները

Պատմում ենք՝ ինչ եղավ և ինչ նշանակություն դա ունեցավ երկրի համար

1. Իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով

Տարվա ամենակարևոր և շրջադարձային իրադարձությունը, «թավշյա» հեղափոխությունը սկսվեց «Քայլ արա» արշավից։ Հեղափոխության նախաձեռնողը՝ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները, Գյումրիից քայլելով եկան Երևան։ Եվ այստեղ արշավը տրանսֆորմացվեց շուրջօրյա ցույցերի, ապա վերաճեց բողոքի մասշտաբային շարժման:

Հայաստանի վարչապետ դարձավ թավշյա հեղափոխություն առաջնորդը

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հեղափոխությունից հետո՝ ինչը խանգարեց դրական շրջադարձին

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Դրա կարգախոսն էր՝ «Մերժի՛ր, Սերժին»՝ 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 23-ին, , ժողովրդի ճնշման շնորհիվ, Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարակի մասին։ Խորհրդարանում էլ տեղի տվեց իշխող Հանրապետական կուսակցությունը՝ վարչապետ ընտրելով «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին։

Հեղափոխության արդյունքում, Հայաստանում ձևավորվեց նոր իշխանություն, որի հիմնական թիրախներից են կոռուպցիայի և կոռումպացված իշխանավորների դեմ պայքարը՝ հանձինս նախորդ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների և նրանց մտերիմների։

2. Քաղբանտարկյալները ազատ արձակվեցին

Հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարությունը ազատ արձակեց այն բոլոր մարդկանց որոնց Հայաստանում քաղբանտարկյալ էին համարում:

Նախկին իշխանության օրոք Հայաստանում քաղբանտարկյալների հարցը ամենավիճահարույցներիցն էր։ Նույնիսկ իրավապաշտպաններն էին  իրարամերժ կարծքներ հայտնում, արդյո՞ք Հայաստանում քաղաքական հայացքների համար բանտարկվածներ կան։

Քաղբանտարկյալներ՝ ըստ էության

«Սասնա ծռերի» պայքարը  

Հայաստանում մեկ օրում ազատ են արձակվել հարյուրավոր բանտարկյալներ  

Իսկ այն իրավապաշտպանները, որոնք հակված էին կարծել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ այնուամենայնիվ կան, ազատազրկվածների տարբեր թվեր էին ներկայացնում: Ամփոփելով, կարելի է ասել, որ նրանց թիվն այդ ցուցակում հասնում էր 25-ի: Սակայն պետք է փաստել, որ ակդ ցուցակում ներառվածներից և ոչ մեկը Եվրոպայի Խորհրդի կողմից չի ճանաչվել քաղբանտարկյալ։

Եղած ցուցակը համալրեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ովքեր 2016 թվականի հուլիսին նախաձեռնել էին Երևանում ՊՊԾ գնդի գրավումը: Նրանք առաջինն էին, որ իշխանափոխության պահանջով հանդես եկան՝ այն էլ զինված հարձակում կազմակերպելով: Սակայն նրանց փորձն արդյունք չունեցավ։

Գործողությունների ընթացքում մահացավ երեք ոստիկան, զինված խմբի անդամները հանձնվեցին և դատապարտվեցին ազատազրկման։ Հասարակության մի մասի համար նրանք քաղբանտարկյալներ էին, մյուս մասի՝ ահաբեկիչներ։

Այնուամենայնիվ, հասարակությունը հեղափոխությանից հետո պահանջում էր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։ Եվ 2018-ին նրանք ևս հայտնվեցին ազատությունում։

3. Նախկին նախագահը հայտնվեց բանտախցում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտախցում դիմավորեց Նոր տարին: Նրան 2008 թվականին երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։

Նիկոլ Փաշինյանի ձևավորած «հեղափոխական» կառավարության հիմնական խոստումների թվում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի արդար քննությունը։

Նախապատմությունը հետևյալն է. 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում պայքարում էին երկու հիմնական թեկնածու՝ Սերժ Սարգսյանը և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս չընդունեց ընտրությունների պաշտոնական արդյունքը՝ իր պարտությունը: Նրա աջակիցները դուրս եկան փողոց, երկու շաբաթ տևած բողոքի ակցիաները վերաճեցին լայնամասշտաբ բախումների իրավապահ մարմինների հետ։ Բախումների հետևանքով 10 մարդ մահացավ:

Այդ իրադարձությունների ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Եվ նա էր արտակարգ իրավիճակ մտցրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ քվեարկության արդյունքում նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Սակայն նա այդ ժամանակ դեռ պաշտոնը չէր ստանձնել։

Դատարանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վճիռ է կայացրել

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Մոսկվայում քննարկել են գազի գներն ու այլ սուր հարցեր

Հայաստանի և ՀԱՊԿ ռազմական դաշինքի այլ անդամների միջև սկանդալ է հասունանում

Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Մեկ տարի և չորս ամիս նա ընդհատակում էր, ապա ինքնակամ հանձնվեց ու դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման» մեղադրանքով։

Ազատվելուց հետո իր ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում նա անընդհատ բարձրաձայնում էր իր մտադրության մասին. պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանին և մարտի 1-ի իրադարձությունների մյուս մեղավորներին։  

Ինքը Քոչարյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա աջակիցները Հայաստանի երկրորդ նախագահին համարում են քաղբանտարկյալ:

Հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Դա ակնհայտ է տարբեր մակարդակներով ռուսական կողմի արած հայտարարություններից: Վերջերս հայկական լրատվամիջոցներն ակնարկում են նաև, որ Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը ընկերներ են: Որպես ապացույց նրանք հիշեցնում են. Ռուսաստանի նախագահը շնորհավորեց կալանավորված Քոչարյանին Նոր տարվա կապակցությամբ, մինչ դեռ չէր շնորհավորել Փաշինյանին վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:  

4. Շառլ Ազնավուրին կփոխարինի որդին

«Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում», – ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ հրաժեշտի արարողության ժամանակ։

Հայաստանում շատերը Ազնավուրի մահը անձնական ողբերգություն համարեցին: Սակայն, կորցնելով սիրված երգչին և մեծ բարերարին, հայաստանցիները նրան վերգտան որդու՝ Նիկոլա Ազնավուրի մեջ։

Հոր մահից հետո Նիկոլան եկավ Հայաստան, որպեսզի շարունակի նրա գործը: Այժմ որդին է գլխավորում «Ազնավուր» հիմնադրամը և շարունակելու է հոր գործը. կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացումը:

Դեկտեմբերին Նիկոլան կնոջ հետ այցելեց Գյումրի և բնակարաններ նվիրեց 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին։ Երկքաղաքացիություն ունեցող Նիկոլան նաև մասնակցեց Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին և, ի վերջո, հայտարարեց, որ մտադրություն ունի հաստատվել Հայաստանում։  

5. Ֆրանսախոսները Երևանում գագաթնաժողով անցկացրին

Շառլ Ազնավուրը հանդիսանում էր նաև Ֆրանկոֆոնիայի հերթական՝ 17-րդ գագաթնաժողովի կենտրոնական կերպարը։ Նա պատրաստվում էր լինել Հայաստանի «դեսպանը» այդ միջոցառման ընթացքում: Բայց նույնիսկ ներկա չգտնվելով, դարձավ ֆրանսախոս աշխարհը միավորող խորհրդանիշը՝ կարծում էին մասնակիցները։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ամենամասշտաբային իրադարձությունն էր, որ երբևիցե տեղի է ունեցել Հայաստանում՝ անկախության տարիներին։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 երկրից ժամանած պատվիրակություններ: 38 երկրներ ներկայացված էին վարչապետի կամ նախագահի մակարդակով: Այդ թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան է ժամանել ավելի քան 80 պետության պատվիրակություն

Գագաթնաժողովն անցավ «Ապրել միասին» կարգախոսավ և ընդունեց համանուն հռչակագիրը: Դրա մեջ ամրագրվեցին հետևյալ սկզբունքները. ֆրանկոֆոն տարածաշրջանում հարգել համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք:

Գագաթնաժողովը հնարավորություն տվեց խորացնել Հայաստանի ներկայիս իշխանության հարաբերությունները, մասնավորապես, Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների հետ։ Արտաքին գործերի նախարարությունը կարևորեց նաև սերտ հարաբերությունների հաստատումը «աֆրիկյան ուղղությամբ»:

6. «Հեղափոխականները» մեծամասնություն ստացան խորհդարանում

«Թավշյա» հեղափոխության վերջին ակորդը դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ «Հեղափոխական» կառավարությունը, ձևավորման առաջին օրից աշխատել է խորհրադարանի սաբոտաժի պայմաններում, – հայտարարում էր մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր ուժը, որն եկավ իշխանության հեղափոխթյունից հետո, չուներ մեծամասնություն խորհրդարանում: Մեծամասնթյուն էին կազմում նախկին իշխանության պատգամավորներն ու նրանց սատարող ուժերը: Մինչ դեռ Հայաստանն այլևս խորհրդարանական երկիր է: Եվ նոր իշխանության համար չափազանց կարևոր էր մեծամասնթյուն ձեռք բերել Ազգային ժողովում:

Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացան ընտրողների ձայների 70 տոկոսից ավելին: Այսպիով, հունվարից այն խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն։

Սակայն Ազգային ժողովում, ըստ էության, չի լինի լուրջ ընդդիմություն։ ԱԺ անցած մյուս երկու ուժերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, նախորդ գումարման խորհրդարանում եղել է Նիկոլ Փաշինյանի հետ նույն դաշինքում: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական դաշտում երբևէ չի ընկալվել որպես կոշտ ընդդիմություն։

Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կկազմի հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դաշինքը

Ընտրություններ Հայաստանում՝ հնարավոր ելք ճգնաժամից 

Ընտրությունների գլխավոր անակնկալներից մեկն այն էր, որ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը չկարողացավ բավական քվե ստանալ խորհրդարանում հայտնվելու համար։ Սակայն դրա ներկայացուցիչները հայտարարեցին, որ, չնայած պարտությանը, շարունակելու են պայքարը՝ արդեն որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ։ 

7. Ֆուտբոլասերներն էլ ուրախանալու առիթ ունեցան

Տարվա ամենակարևոր մարզական իրադարձությունը 21-րդ Մունդիալն էր, որը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում։

Իսկ Հայաստան առաջին անգամ բերվեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Գավաթը Հայաստան էր բերել Մադրիդի «Ռեալ» ակումբի նախկին խաղացող և Ֆրանսիայի հավաքականի կազմի 1998թաշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն։

Առաջին անգամ Հայաստան է բերվել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ոսկե գավաթը

Գավաթի շրջագայությունը ՖԻՖԱ-ն կազմակերպում է 2006 թվականից՝ յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ: 6.2 կգ քաշով հանրահայտ գավաթը ցուցադրվում է ֆուտբոլի սիրահարներին տարբեր երկրներում: Այս տարի գավաթը շրջագայել է 50 երկրներով, որոնցից 24-ում այն եղավ առաջին անգամ։

Այն երկրները, որոնք երբեք չեն մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնություններին, առիթ ունեցան զգալու ֆուտբոլային տոնի շունչը աշխարհի առաջնութան գավաթի ճանապարհորդության շնորհիվ։

Այս իրադարձությունը Հյաստանում կարևոր համարեցին՝ երիտասարդների շրջանում ֆուտբոլի նկատմամբ հեաքրքրություն առաջացնելու տեսակետից:


Կարդալ ավելին JAMnews-ում