Միջազգային համաժողովին այլ երկրներից ժամանած օմբուդսմենները գովասանքի խոսքեր էին շռայլում, սակայն տեղացիների մի մասն իր իրավունքները պաշտպանված չի համարում" />

Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ քննարկում են, թե արդյոք պաշտպանված են մարդու իրավունքները

Միջազգային համաժողովին այլ երկրներից ժամանած օմբուդսմենները գովասանքի խոսքեր էին շռայլում, սակայն տեղացիների մի մասն իր իրավունքները պաշտպանված չի համարում

օմբուդսմեն, Ռուսաստան, Տատյանա Մոսկալկովա, Արման Թաթոյան, մարդու իրավունքներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Այդ կապակցությամբ Երևանում երկօրյա միջազգային համաժողով է անցկացվում, որին մասնակցում են 30 երկրների օմբուդսմեններ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը «բարձր նշաձող է սահմանել»։

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի փորձը բարձր գնահատականի և գովասանքի է արժանացել այլ երկրների գործընկերների կողմից։ Սակայն որոշ տեղի բնակիչներ այն բացարձակ անիմաստ են համարում։

Մանրամասներ այն մասին, թե ով է ելույթ ունեցել և ինչպես է գնահատել օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքն, ինչպես նաև, թե ինչ են մտածում այդ մասին հասարակ բնակիչները։

Թե ինչպես է հանցավոր խումբը Հայաստանում արտասահմանցիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման սխեմա ստեղծել

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում բացակայում են տարրական հիգիենիկ պայմանները

Գործընկերների գնահատականը․Ռուսաստանը կօգտվի Հայաստանի փորձից

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է․

«Ռուսաստանի Դաշնությունը հաշվի կառնի Հայաստանի փորձը մարդու իրավունքների պաշտպանության հարցում․․․ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ մեծ հեղինակություն է վայելում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը պետության ներսում և միջազգային հարթակներում։ 15 տարում այն դժվարությունների հաղթահարման հսկայական ճանապարհ է անցել և, որ ամենագլխավորն է, կապված է մարդկանց ճակատագրերի հետ, որոնց հաջողվել է օգնել»։

Մոսկալկովան կարևոր է համարում, որ Հայաստանում ձևավորվել է օմբուդսմենի սահմանադրական-իրավական կարգավիճակ։ Դա օմբուդսմենին հնարավորություն է տալիս արձագանքելու ոչ միայն իշխանության պետական մարմինների, այլև ցանկացած իրավաբանական անձի ապօրինի որոշումներին, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքներն ու շահերը։

Իշխանությունները խոսում են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման անհրաժեշտության մասին

Իր ողջույնի խոսքում կառավարության ղեկավարն ուշադրությունը սևեռել է այն բանի վրա, որ, թեև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարությունը դեռ գոյություն ունի որպես 2018 թ-ի «թավշյա հեղափոխության» էմոցիոնալ շարունակություն։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետությունն, իշխանությունն ու հասարակությունը ժողովրդավարության ինստիտուցիոնալ ուժեղացման կարիք ունեն․

«Ժողովրդավարության ապագան որևէ կերպ կախված չպետք է լինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից: Մեծագույն մարտահրավերը մեզ համար այսօր դատական անկախ համակարգի կայացումն է: Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ: Ես ուզում եմ արձանագրել մեր կառավարության կամքը»։

Վարչապետը հիշել է 15-ամյա վաղեմության իրադարձությունները, երբ օմբուդսմենի գրասենյակը դեռ նոր էր բացվել Հայաստանում։ Այն ժամանակ, ըստ նրա, այդ ինստիտուտի օգտակարության վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ։ Ավելին, մարդու իրավունքների պաշտպանի և նախկին իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Որպես հետևանք, մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց իրավասությունների ժամկետի ավարտը և հրաժարական են տվել։

«Բայց մենք համոզված ենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և նոր միջավայր են ստեղծվել, և ուրեմն հեղափոխությունը ստեղծել է անհրաժեշտորեն մի միջավայր, որտեղ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնային խնդիր է», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ կառավարության և օմբուդսմենի համագործակցության արդյունքում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն «ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ ավելի կլավանա»։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգտատերերն ակտիվորեն քննարկում են մարդու իրավունքների համաժողովում հնչած ելույթները։

Ոմանց թվում է, որ օմբուդսմենի գրասենյակն անպետք ինստիտուտ է, մյուսներն, ընդհակառակը, կարծում են, որ այն իրոք պաշտպանում է մարդու իրավունքները։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Այժմ մարդու իրավունքները պաշտպանված են՝ շնորհիվ մեր վարչապետի, այնպես որ օմբուդսմենն անելիք չունի»։

«Օմբուդսմենի գրասենյակը ոտքից գլուխ անպետք ինստիտուտ է։ Կարող եք ինձ կանչել, ամեն ինչ կապացուցեմ»։

«Պետք է արմատապես փոխել դատական համակարգը, միայն այդպես կարելի է պաշտպանել մարդու իրավունքները»։

«Այո, պետք է հարգել մարդու իրավունքները։ Սակայն, առաջին հերթին, պետք է հարգել մեր մշակութային արժեքներն ու ավանդույթները։ Իսկ դրա վրա ներկայիս իշխանությունները բացարձակ ուշադրություն չեն դարձնում»։

«Հայաստանում եթե ինչ-որ մեկը կարող է խոսել մարդու իրավունքներից, ապա դա միայն վարչապետն է»։

«Թատրոնը շարունակվում է։ Մարդկանց վերադարձրեք իրենց փողերը։ Ողջ կյանքն աշխատել են, իսկ հիմա ապրում են 30 հազար դրամ չնչին թոշակով և բանկերից վարկ վերցնում, որ մի կերպ ձմեռն անցկացնեն։ Հերի՛ք է խոսեք, սկսեք վերջապես  աշխատել»։

«Մարդու ինչ իրավունքներից են խոսում՝ պարզ չէ․․․ Մեր իրավունքներն ինչպես նախկինում ոչ ոք չէր պաշտպանում, այդպես էլ ոչ ոք չի պաշտպանում հիմա»։


Կարդալ ավելին JAMnews-ում