Հայաստանում փիրսինգով ապրելը հեշտ չէ" />

Մերի Մամյան, 25 տարեկան, Երևան

Հայաստանում փիրսինգով ապրելը հեշտ չէ

Untitled-3

– Հա՞յ եք:

– Այո, ինչո՞ւ:

– Դե, Ձեր դեմքը… Անսովոր է Հայաստանում այսպիսի արտաքինով աղջկա տեսնելը, – ժպտալով ինձ ասում է Վերնիսաժում զարդերի վաճառողը:

Վերջերս էլ միրգ էի գնում շուկայում, և հանկարծ վաճառողուհին ասում է.

– Կներես, աղջիկս, ես մեծ կին եմ, շատ բան չեմ հասկանում: Բայց սա ինչ-որ բան նշանակո՞ւմ է:

– Ոչ, ոչինչ չի նշանակում: Ինձ պարզապես դուր է գալիս, – պատասխանում եմ կնոջը:

– Չէ՞ր ցավում: Չէի՞ր վախենում: Ծնողներդ ի՞նչ ասացին, – հարցնում է բջջային հեռախոսների սպասարկման կենտրոնի երիտասարդ աշխատակիցը:

– Դե, սկզբում ծնողներիս դուր չեկավ, հետո սովորեցին, – ասում եմ: – Եթե ուզում եք, անպայման արեք:

Եվ այսպես ամեն օր: Իրականում, եթե ինձ անընդհատ չհարցնեին, թե ինչու եմ ես սա արել, ես կմոռանայի էլ, որ այսպիսի զարդեր եմ կրում: Եվ, իհարկե, այդ ամենը նյարդայնացնում է: Սակայն ես որոշել եմ հաջորդ տարի երրորդն անել:


Կարդալ ավելին JAMnews-ում