Ընտրությունների երկրորդ փուլում Փաշինյանի թեկնածոյթյանը կողմ քվեարկեցին նաև արդեն նախկին իշխող կուսակցության պատգամավորները" />

Հայաստանի վարչապետ դարձավ թավշյա հեղափոխություն առաջնորդը

Ընտրությունների երկրորդ փուլում Փաշինյանի թեկնածոյթյանը կողմ քվեարկեցին նաև արդեն նախկին իշխող կուսակցության պատգամավորները

13:33, 8 մայիսի

Քվեարկության արդյունքում վարչապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության իշխանության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա ստացավ 59 կողմ ձայն, դեմ՝ 42: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:

Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը խիստ քննադատությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հասցեին: Վահրամ Բաղդասարյանը հայարարեց, որ իրենք չեն դրժի տրված խոսքը և կաջակցեն ընդդիմադրի ընտրությանը, թեև իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ հանրապետականները դեմ են Փաշինյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթի ընթացքում թավշյա հեղափոխության առաջնորդը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին իրենց դիրքորոշման համար: Նա ավարտեց իր ելույթը «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ ժողովրդին» խոսքերով:

12:00, մայիսի 8 

Խորհրդարանի նիստը սկսվեց: Ենթադրվում է, որ այս անգամ այն ժամեր չի տևի, քանի որ ընտրությունների առաջին փուլում պատգամավորներն արդեն հասցրել են հնչեցնել իրենց հարցերը վարչապետի թեկնածու Փաշինյանին և արդեն ստացել են դրանց պատասխանները:

09:25, մայիսիս 8

Հայաստանի վարչապետի ընտրություների երկրորդ փուլը խորհրդարանում կկայանա այսօր ժամը 12:00-ին: Բոլոր խորհրդարանական ուժերի միջև նախնական պայմանավորվածության կա, որ այս անգամ վարչապետ կընտրվի: Միակ թեկնածուն, ինչպես և առաջին փուլում, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:

Ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ, խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա մեկ շաբաթ էլ չպաշտոնավարեց: Նրա հրաժարականն էր պահանջում ընդդիմադիր շարժումը, որը սկսեց մեծ թափ և հազարավոր կողմնակիցներ հավաքել ապրիլի 13-ից: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անհնազանդության շարժումը շարունակեց պայքարը գործող իշխանությունների դեմ՝ պահանջելով վարչապետի պաշտոնում ընտրել իր առաջնորդին՝ խորհրդարանի պատգամավոր, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Ընտրությունների առաջին փուլը կայացավ մայիսի 1-ին: Ժողովրդի շարժման աջակցությունը վայելող թեկնածուի օգտին քվեարկեցին խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերից երեքը: Սակայն նրանց ձայները բավարար չէին: Խորհրդարանական մեծամասնությունը ձախողեց Փաշինյանի ընտրությունը:

Ի պատասխան՝ շարժման մասնակիցները կրկին պարալիզացրին մայրաքաղաքի երթևեկությունն, ինչպես դա տեղի էր ունենում ցույցերի մեկնարկի օրվանից: Սակայն այս անգամ փակվեցին նաև միջպետական ճանապարհները, դադարեց աշխատել օդանավակայանը: Մայիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստ է աջակցելու ցույցերի առաջնորդ Փաշինյանի թեկնածությանը՝ երկրում կայունություն ապահովելու նպատակով:

Խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը նախօրեին հայտարարել է.

«Որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքի: Միաժամանակ, վաղն օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրությունն ունեցող թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն համապատասխան ձայների քանակով կապահովի, որ մայիսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ: Մենք համապատասխան քանակությամբ ձայն կապահովենք, որ Փաշինյանը վաղն ընտրվի վարչապետ»:

Նա չհստակեցրեց, թե կուսակցությունից ով է օժանդակելու ընդդիմադրի թեկնածությանը: Սակայն հայկական մամուլում խոսվում էր այն մասին, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն միայն նրանք, ովքեր ավելի վաղ նրա հասցեին սկզբունքային քննադատություն չեն հնչեցրել:

Բողոքի ցույցերի առաջնորդի ընտրության համար 53 ձայն է անհրաժեշտ: «Ելք», «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցություններն ու նրանց հարած «Դաշնակցություն» կուսակցությունը միասին 47 ձայն են հավաքում:

Փաշինյանը հայտարարել է, որ իրեն ընտրելու հավանականությունը երկրորդ փուլում 90%-ից մեծ է: Սակայն նա իր կողմնակիցներին կոչ է արել ընտրություններից մեկ ժամ առաջ հավաքվել Երևանի գլխավոր հրապարակում և սատարել իրեն, ինչպես և առաջին փուլի ժամանակ: Փաշինյանն ընտրությունները օրը՝ մայիսի 8-ը, ոչ աշխատանքային օր է հայտարարել.

«Ինձ հարցնում են, թե արդյոք վաղը պատրաստվում ենք գործադուլ հայտարարել: Պատասխանում եմ՝ ոչ: Վաղը ես ոչ աշխատանքային օր եմ հայտարարում»:

Իր ծրագրի մանրամասները Փաշինյանը դեռ չի բացահայտում: Սակայն բազմիցս հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում կառավարությունում օլիգարխներ չեն լինելու, և նա թույլ չի տա, որ բիզնեսի մենաշնորհներ լինեն:

Շարժման առաջնորդը հայտարարում է, որ նախկին իշխանությունների հանդեպ հաշվեհարդար չի լինի, սակայն միաժամանակ խոստանում է, որ բոլոր նրանք, ովքեր օրենք են խախտել, պատժվելու են:

Նախարարների նոր կաբինետն, ըստ Փաշինյանի, ազգային համաձայնության կառավարություն է իրենից ներկայացնելու: Եվ, հնարավոր է, որ դրա կազմում ընդգրկվեն նաև Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Իսկ իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի ընտրություններից հետո պատրաստ է ընդդիմություն դառնալ:

Ընդ որում, հանրապետականները չեն բացառում նոր կառավարության ծրագիրը չհաստատելու հնարավորությունն, ինչը կհանգեցնի Հայաստանի խորհրդարանի արձակմանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասել է.

«Դուք այդ ծրագիրը տեսե՞լ եք: Մենք նույնպես չենք տեսել: Կներկայացնի, կտեսնենք»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում