Երկրի բնակիչները զարմացած են և դժգոհ, իսկ փոխվարչապետն ի պատասխան առաջարկում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը " />

Հայաստանում պաշտոնյաներն իրենց և իրենց ենթականերին միլիանավոր դրամների պարգևատրել են

Երկրի բնակիչները զարմացած են և դժգոհ, իսկ փոխվարչապետն ի պատասխան առաջարկում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը

Տարբեր պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաներն Ամանորի նախաշեմին իրենց և իրենց ենթականերին միլիոնավոր դրամի պարգևավճարներ են դուրս գրել։ Տոներից հետո և մինչև այսօր թեման շարունակում է երկրում քննարկվել բոլոր մակարդակներում՝ հասարակ քաղաքացիներից մինչև խորհրհդարանի պատգամավորներ և կառավարության անդամներ։

Ամեն ինչ սկսվեց մարզպետներից

Պարգևավճարների հետ կապված սկանդալը սկսվեց Հայաստանի մարզպետներից։ Լրագրողները պարզեցին, որ շրջանների որոշ ղեկավարներ իրենց խոշոր գումարների պարգևավճարներ են դուրս գրել։ Խոսքը Կոտայքի, Լոռու, Վայոց Ձարի, Արմավիրի, Սյունիքի և Արարատի մարզպետների մասին է։ Օրինակ, Արարատի մարզպտետն ինքն իրենց պարգևատրել էր իր աշխատավարձի 104,5%-ի չափով։

Մարզպետների աշխատավարձերը կազմում են մոտ 660 հազար դրամ (1340 դոլար)։

Մարզպետների վարքը քննադատել է խորհրդարանական ընդդիմությունը։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել է, որ դա անընդունելի է․

«Կարծում եմ, որ այս աղմուկից հետո մարզպետները նվազագույնը կվերանայեն իրենց եկամուտները, քանի որ նման շռայլ պարգևավճարները բյուջեի հաշվին և նույնիսկ մեկ տարի չաշխատած աշխատակիցներին անթույլատրելի են»։

Իսկ իշխող կուսակցությունը հայտարարում է, որ մարզպետներն օրենք չեն խախտել։

«Ինքդ քեզ պարգևատրել օրենքը չի արգելում։ Կարճ ասած՝ նրանք օրենք չեն խախտել», – նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Երևանի քաղաքապետարանը գրեթե մեկ միլիոն դրամի պարգևավճարներ է դուրս գրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 974 հազար դոլարով պարգևատրել է 1628  աշխատակցի։ Օրինակ, առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 688 հազար դրամի (մոտ 1500 դոլար) պարգևավճար է ստացել, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ 637 հազար դրամի (մոտ 1300 դոլար)։

«Պարգևատրումների պրակտիկան շարունակվելու է։ Այս կամ այն աշխատակցին պարգևատրելու և պարգևավճարի չափը կորոշվի՝ ելնելով դրանից առաջ կատարած նրա աշխատանքի գնահատականից», – նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հայկ Մարությանն էլ հայտարարել է, որ նախորդ իշխանությունները խաբել են հասարակությանն ու իրենց պարգևավճարներ դուրս գրել տարեկան ոչ թե մի, այլ մի քանի անգամ, իրենք այդ պրակտիկայից հրաժարվել են․

«Պարզվել է, որ 2017թ-ի ընթացքում ամանորյա պարգևավճարներից բացի դրամական պարգևավճարներ են տրվել ավելի քան 287 մլն դրամ [մոտ 600 հազար դոլար – JAMnews] ընդհանուր չափով, որոնց մասին հասարակությանը չի հաղորդվել։ Աշխատակիցներին պարգևատրելու մասին որոշումների փոխարեն կայքում հրապարակվել են բոլորովին այլ փաստաթղթեր»։

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը 2018թ-ին ավելի շատ պարգևավճար է ստացել, քան աշխատավարձ

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն իր պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում 14 մլն դրամ (մոտ 29 հազար դրամ) պարգևավճար է ստացել։ Հատկանշական է, որ Անանյանի աշխատավարձն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 8 մլն դրամ (մոտ 16 500 դոլար)։

Դա իշխող կուսակցության դժգոհությունն է առաջացրել։ Կառույցի ղեկավարի մասնակցությամբ փակ նիստ է կայացել։

Նիստից հետո Անանյանը լրագրողներին հաղորդել է, որ պատասխանել է պատգամավորների 15-20 հարցերին։

«Ընդհանուր քննարկում է եղել պարգևավճարների, աշխատավարձերի մասին այն տեղեկության հիման վրա, որը ենթակա է հրապարակման։ Անձնական, գաղտնի և օրենքով պաշտպանված տեղեկությունները հպանցիկ են արծարծվել»։

Երևանի քաղաքապետ կդառնա Հայկ Մարությանը, որի թեկնածությունը սատարում էր Հայաստանի վարչապետը

Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում։ Մի՞ֆ, թե՞ իրականություն

Սոցցանցերի արձագանքը

Սոցցանցերի օգտատերերին զարմացրել է նախորդ՝ «մինչհեղափոխական» իշխանությանը փոխարինած պաշտոնյաների մասին նման տեղեկությունը։ Ընդհանուր առմամբ, պետծառայողների պարգևատրման փաստը բացասական արձագանք է առաջացրել։

Ահա ֆեյսբուքյան օգտատերերի մի քանի գրառում․

  «Ժողովուրդը ձեզ ընտրել է, որ աշխատեք, այլ ոչ թե ինքներդ ձեզ պարգևատրեք»։

«Պարադոքս է, բայց պարգևավճարներ են ստացել նրանք, ում աշխատավարձերն, առանց այդ էլ, բարձր են։ Այլ ոչ թե նրանք, ում աշխատավարձը 60-70 հազար դրամ է [մոտ 120-140 դոլար – JAMnews]»։

Խնդիրը լուծելու համար պետք է բարձրացնել աշխատավարձերը

Որպեսզի պաշտոնյաներն իրենք իրենց պարգևավճարներ դուրս չգրեն, անհրաժեշտ է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը, վստահ է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի պետական համակարգում աշխատավարձերի և պարգևավճարների սկզբունքը կվերանայվի․

«Մենք պետք է պետծառայության համակարգում ախատավարձերը մրցունակ դարձնենք, որպեսզի լավագույն կադրերն ինչ-որ փուլում չհեռանան մասնավոր հատված։ Ողջ պետական ծառայության համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում