Էջմիածնի՝ Մանվել Գրիգորյանի հայրենի քաղաքի մի խումբ ակտիվիստներ պահանջում են նրան բուժել և պատժել։ Ժամանակին նա տեղի բնակիչների մոտ ահ ու սարսափ էր առաջացնում " />

Հայաստանում չհեռանալու մասին ստորագրությամբ կալանքից ազատվել է մահամերձ գեներալ-կոռուպցիոները

Էջմիածնի՝ Մանվել Գրիգորյանի հայրենի քաղաքի մի խումբ ակտիվիստներ պահանջում են նրան բուժել և պատժել։ Ժամանակին նա տեղի բնակիչների մոտ ահ ու սարսափ էր առաջացնում

Հայաստանում դատարանը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին։ Խափանման միջոցի փոփոխման պատճառը մեղադրյալի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է։ Նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ երևանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում գտնվելով։

63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է արդեն ավելի քան մեկ ու կես տարի։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի վեց հոդվածներով։ Փաստաբաններն այս ողջ ընթացքում պահանջում էին, որ նա ազատ արձակվի առողջական վիճակի պատճառով և բազմաթիվ միջնորդություններ ներկայացնում այս կապակցությամբ։ Սակայն դրանք բոլորը մերժվել են։

Այդ ընթացքում մի քանի անգամ գեներալը հոսպիտալացվել է։ Նա բազում ծանր հիվանդություններ ունի, այ թվում՝ շաքարախտ և քաղցկեղ։ Այժմ սրտի աշխատանքի կանգի վտանգ է առաջացել։ Կալանքից ազատման մասին միջնորդությունն այս անգամ ներկայացրել էր մեղադրող կողմը։

Խոշոր կոռուպցիոն բացահայտում Հայաստանում․ հայտնի պատգամավորը ենթադրաբար գողացել է զինվորի մթերաբաժինը

Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում․ նոր կառավարության առաջին քայլերի մասին JAMnews-ի շարքից

Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը 

2018 թ-ին՝ «թավշյա հեղափոխությունից» և երկրում իշխանափոխությունից հետո, Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Նա կասկածվում էր զենքի և զինամթերք ապօրինի ձեռքբերելու և պահելու մեջ։ Գրիգորյանն այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր Հանրապետական կուսակցությունից։

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել էր նրա  առանձնատունն ու ամառանոցը։ Մեծ քանակությամբ զենքից բացի այնտեղ հայտնաբերվել էին նաև բանակի համար նախատեսված պահածոներ, անձնական հիգիենայի պարագաներ, ներքնազգեստ։ Այդ ամենը Ղարաբաղում 2016թ-ի ապրիլյան սրացման ժամանակ ուղարկել էին ինչպես հասարակ քաղաքացիներն՝ անգամ սոցիալապես անապահով, այնպես էլ տարբեր հասարակական և առևտրային կազմակերպություններ։

Հայաստանի ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի կադրերում մարդիկ տեսան նաև Գրիգորյանի տասնյակ ավտոմեքենաները, այդ թվում՝ հազվագյուտ, անշարժ գույքի սեփականության բազմաթիվ վկայականներ։

Պարզվեց նաև, որ գեներալը յուրօրինակ կենդանաբանական այգի ունի՝ վագրերով, արջերով և ջայլամներով։ Եվ այդ կենդանիներին կերակրել են զինվորների համար նախատեսված պահածոներով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի գործն անվանել էր անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումը։

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բուռն քնարկվում էր սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Մարդիկ շոկի մեջ էին տեսածից և հատուցում էին պահանջում։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել․

• զենք-զինամթերք ապօրինի պահելու,

• ավելի քան 101 մլն դրամի գույքի յուրացնելու,

• ավելի քան մեկ միլիարդ դրամի հարկերից խուսափելու,

• ավելի քան մեկ միլիարդ դրամի պետական միջոցներ մսխելու,

• շորթման միջոցով 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Նախկին պատգամավորը կալանավորվել էր 2018 թ-ի հունիսին։

Ինչպե՞ս ընդունվեց դատարանի որոշումը

Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ հունվարի 15-ին 18.30 անցկացվել է արտահերթ դատական նիստ՝ որոշելու համար, արդյո՞ք պետք է Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել։

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հունվարի 14-ին «Նաիրի» կենտրոնում բուժվող նախկին պատգամավորը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։ Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։

Հունվարի 15-ի դատական նիստի ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետը, որը ստեղծվել է դատաբժշկական փորձաքննության անցկացման համար, հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

Երկու ժամ անց տեղեկություն հայտնվեց նրան կալանքից ազատելու մասին։

Ակտիվիստները պահանջում են բուժել և պատժել կոռուպցիոներին

Հունվարի 16-ին հայտնի է դարձել այն մասին, որ մի խումբ ակտիվիստներ Էջմիածնից՝ Մանվել Գրիգորյանի հարազատ քաղաքից, Երևան՝ «Նաիրի» բուժկենտրոն են ուղևորվում, որպեսզի ստուգեն, արդյո՞ք գեներալի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հաղորդել էր ակտիվիստներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը․

«Հիվանդանոցից ինձ հաղորդեցին, որ նա բուժկենտրոնում է։ Նրան չեն պատրաստվում դուրս գրել, սակայն Գրիգորյանը կարող է հրաժարվել բուժօգնությունից և տուն վերդառնալ։ Մենք ուզում ենք, որ նա ապաքինվի և պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ»։

Posted by Jivan Abrahamyan on ხუთშაბათი, 16 იანვარი, 2020

Քաղակտիվիստնը հավելել է, որ իրենք բողոքի ցույց չեն կազմակերպելու, քանի դեռ Գրիգորյանը հիվանդանոցում է։ Սակայն, հենց նա դուրս գրվի, ակտիվիստները վերսկսելու են ցույցերն ու պահանջելու են նրան կալանավորել։


Կարդալ ավելին JAMnews-ում