Փոփոխությունները կվերաբերեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատակիցներին, ընդհանուր առմամբ՝ 80 հազար մարդու" />

Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացվում է գրեթե մեկ քառորդով

Փոփոխությունները կվերաբերեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատակիցներին, ընդհանուր առմամբ՝ 80 հազար մարդու

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով։

Այժմ 55 հազարի փոխարեն աշխատակիցները կստանան 68 հազար դրամ։ Դա կազմում է 23.6 տոկոս։

Աշխատավարձերի բարձրացումը կվերաբերի 45 հազար մարդու մասնավոր հատվածում և 35 հազար մարդու՝ պետական հատվածում։

Ինչպես են ապրում միայնակ տարեցները Հայաստանում

«Ես արժանապատիվ կյանքի իրավունք ունեմ»

Քննարկման մանրամասները

Ի սկզբանե ենթադրվում էր նվազագույն աշխատավարձը 55-ից հասցնել 63 հազար դրամի։ Սակայն քննարկումմներից հետո կառավարությունում եկան որոշման ավելացնել այդ գումարը։

«Մենք 4 մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ․․․ Մենք․․․ վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ», – պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմոֆին Գասպարյանը։

Որոշումը կայացվել է նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշների և այն մարդկանց ընդհանուր թվի հաշվարկով, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ փոփոխությունը կարող է բերել աշխատաժամերի ավելացման մասնավոր ոլորտում։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել ուշադիր լինել աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը․

«Մարդիկ կախված են աշխատավարձից։ Անհրաժեշտ է հետևել, որ աշխատաժամերի հետ կապված չարաշահումներ և մանիպուլյացիաներ չլինեն»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ տվյալ նախագիծը վերաբերում է միայն նվազագույն աշխատավարձին և բազայինի հետ ոչ մի կապ չունի․

«Բազային աշխատավարձի փոփոխություն, որից կախված է շատ մարդկանց աշխատաարձերի հաշվարկը, տեղի չի ունենալու»։

Ինչ հույսեր ունի կառավարությունը

Հայաստանի իշխանությունները ենթադրում են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կօգնի ինչ-որ առումով լուծել սոցիալական խնդիրները։ Այժմ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 61 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձ ստացողները մինչև հիմա այդ նվազագույնից ցածր գումար էին ստանում։


Կարդալ ավելին JAMnews-ում