Թվով վեցերորդ ֆորումը տեղի է ունեցել Շիրակի մարզում՝ նպատակ ունենալով այստեղ ներգրավել հնարավորինս շատ ձեռնարկատերերի և օգնել տեղացի բիսնեսմեններին" />

Հայաստանում ներդրումային բիզնես-ֆորումը՝ մարզերի զարգացման փորձ

Թվով վեցերորդ ֆորումը տեղի է ունեցել Շիրակի մարզում՝ նպատակ ունենալով այստեղ ներգրավել հնարավորինս շատ ձեռնարկատերերի և օգնել տեղացի բիսնեսմեններին

Հայաստանում տեղի է ունեցել թվով վեցերորդ ներդրումային բիզնես-ֆորումը: Այս անգամ այն տեղափոխվել էր երկրի հյուսիս և ստացել «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» անվանումը:

«Իմ քայլը» բողոքի ակցիայի անվանումն է, որով Հայաստանում սկսվեց «թավշյա» հեղափոխությունը: Այժմ այդպես է կոչվում իշխող խորհրդարանական խմբակցությունը: Եվ հենց այդ անվանումով էր կրկին անցկացվում ներդրումային բիզնես-ֆորումը, որին մասնակցում էր հեղափոխության առաջնորդ և արդեն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բիզնես-ֆորումը նպատակ ունի ներգրավել հնարավորինս շատ ձեռնարկատերերի, որոնք պատրաստ են օգնել Հայաստանի մարզերի տնտեսական զարգացմանը:

Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել

Ֆոտոռեպորտաժ Գյումրիի սրճարանից, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ

Բիզնես-ֆորումի բացումը

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-ֆորումը տեղի է ունեցել մարզի ամենամեծ և Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Ավելի վաղ նմանատիպ ֆորումներ անցկացվել են Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Միջոցառման ձևաչափը ենթադրում է, որ երիտասարդ ձեռնարկատերերը պետք է ներկայացնեն իրենց նախագծերը, որոնցում կարող են ներդրում կատարել նաև այլ գործարարներ, վաղուց կայացած ընկերություններ:

Այդ ֆորումների շրջանակում անցկացվում է նաև տվյալ մարզին բնորոշ արտադրանքի ցուցահանդես:

Այս անգամ ցուցահանդեսին մասնակցում էր Շիրակի մարզում գործող 60 ընկերություն:

Այստեղ վարչապետին մի քանի նվեր հանձնեցին՝ տիկնիկ՝ «թավշյա » հեղափոխության առաջնորդի կերպարով և տեղական արտադրության կոշիկ:

«Հաճույքով կկրեմ այս կոշիկները: Այս պահին իմ հագուստն ամբղջությամբ, բացի փողկապից, տեղական արտադրության է, այնպես որ, հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրված կոշիկները»,- ասել է Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարն այստեղ ծանոթացել է մարզում գործող բանկային համակարգի ծառայություններին: Նիկոլ Փաշինյանը գրանցվել է SHEMM ընկերության առցանց կայքում: Սա երկրում առաջին կայքն է, որը մատուցում է հաշվապահական ծառայություններ:

Ֆորումի մասնակիցները

Շիրակի ֆորումին մասնակցել է ավելի քան 300 մարդ: Կառավարության անդամներից բացի՝ այստեղ են եղել ճյուղային գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարներ, 50 օտարերկրյա և 150 տեղացի գործարարներ:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բիզնես-ֆորումը հիանալի հնարավորություն է՝ հեղափոխությունից մեկ տարի հետո պատմելու կառավարության տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ մոտեցումների մասին:

«Ես կարևոր եմ համարում, որ մենք Հայաստանի տնտեսության մեջ ձևավորել ենք նոր շերտ, որն անվանել ենք միկրոբիզնես: 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն հարկերի որոշակի տեսակներից, ընդ որում, այդ ընկերությունների աշխատակիցների եկամտահարկը կկազմի 5000 դրամ»:

Վարչապետի տպավորությունը տեղի բնակիչների հետ հանդիպումից

Բիզնես-ֆորումի ավարտից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»:

Դրանից ակնհայտորեն հիասթափված վարչապետը թվարկել է այն բոլոր արտոնությունները, որոնք իր կառավարությունը տրամադրել է հասարակության տարբեր շերտերին և եզրափակել.

«Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք: Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա… 

Եվ ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում և ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության և ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձև»:


Կարդալ ավելին JAMnews-ում