Մեծամասշտաբ համաներումը նվիրված է Երևանի 2800-ամյակին և Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին" />

Հայաստանում մեկ օրում ազատ են արձակվել հարյուրավոր բանտարկյալներ

Մեծամասշտաբ համաներումը նվիրված է Երևանի 2800-ամյակին և Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին

Հայաստանում համաներման մասին օրինագծի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց հարյուրավոր բանտարկյալներ են ազատ արձակվել։

Քանի՞ մարդ է ազատ արձակվել

Նոյեմբերի 7-ին ժամը 13:00-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 330 բանտարկյալ։ Նրանցից 13-ն արտասահմանյան պետությունների քաղաքացիներ են։

Մասշտաբային համաներումը նվիրված է Երևանի 2800-ամյակին և Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին։

Նամակներ բանտից․ ապագան հիասքանչ է եթե այն կա  

Հայաստանում իրավապաշտպան շարժման պատմությունը

Ո՞ւմ վրա է տարածվում համաներումը

Համաներումը տարածվել է այն բանտարկյալների վրա, որոնց դատավճիռը չէր գերազանցում 3 տարին։ Այն վերաբերում էր նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող բանտարկյալներին, որոնց ժամկետը չէր գերազանցում 6 տարին։

Ազատ կարձավեն նաև 60 տարեկանից բարձր բանտարկյալներն, ինչպես նաև մինչև 18 տարեկան հասակը հանցագործություն կատարածները, որոնք մինչ այդ դատվածություն չեն ունեցել։

Ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի՝ համաներումը կտարածվի մոտ 6500 մարդու վրա։ Ընդ որում, ազատ կարձակվի մոտ 650 մարդ, մնացածների ժամկետները կկրճատվի։

Ինչո՞ւ է համաներում հայտարարվել

Օրինագծի նախաձեռնողները հայտարարում են, որ համաներումը հայտարարվել է «մարդասիրական մղումներով»։ Կառավարության նպատակն էր նաև քրեակատարողական հիմնարկները թեթևացնելը։

Համաներման մասին օրինագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովում որոշ պատգամավորներ պահանջեցին, որպեսզի այն չտարածվի «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա։ 2016 թ-ին նրանք գրավել էին Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը և երկու շաբաթ պահել այն։ Այն ժամանակ ոստիկաններ էին սպանվել։

Արդյունքում՝ որոշում էր կայացվել ազատ արձակել խմբվորման անդամներին միայն այն դեպքում, եթե սպանվածների հարազատները դեմ չարտահայտվեն այդ որոշմանը։

Հատուկ դեպք

Համաներվածների շարքում է նաև Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը։ Շատերը նրան քաղբանտարկյալ են համարում։ Նա արդեն ազատ է արձակվել։

Շանթ Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն է։ 2013թ-ի նոյեմբերի  5-ին նա իր համախոհների հետ միասին սկսել էր «Անոնիմուս երթը», որի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Ընկերների հետ միասին նա կալանավորվել էր և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ Շանթ Հարությունյանը փորձ էր արել կատարել, ըստ իր բնորոշման, «արժեքների հեղափոխություն»։

Երկրի նոր կառավարությունը, որն իշխանության եկավ այս տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, բազմիցս նրան առաջարկել է ազատ արձակել։ Դրա համար, ինչպես հաղորդում էր կառավարության մամուլի ծառայությունը, Հարությունյանը պետք է «իր պահպանման ռեժիմի փոփոխման համար անհրաժեշտ փաստաթղթեր» ստորագրեր։ Մասնավորապես, խոսքն այն մասին էր, որ նա ներում շնորհելու մասին խնդրագիր պետք է ստորագրեր։ Սակայն Շանթ Հարությունյանը հրաժարվեց։ Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը բացատրել է, թե ինչի հետ է դա կապված․

«Շանթ Հարությունյանը չէր ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել, որով նա կընդուներ իր մեղքը, չէր ցանկանում ներում շնորհելու մասին խնդրագիր ստորագրել, քանի որ ինքը քաղբանտարկյալ է։ Նա քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից․․․ Այս տարբերակով [խոսում է համաներման մասին – JAMnews] նա, ըստ էության, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, նրա համաձայնությունը պարտադիր չէ, նա չի ընդունում իր մեղքը, նա առանց ստորագրության պարզապես ազատ է արձակվում»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում