Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են ցուցարարներին ցրելն արդարացնելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար" />

Հայաստանում «Մարտի 1-ի» աղմկահարույց գործով նոր քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են ցուցարարներին ցրելն արդարացնելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Գործը 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության շրջանակում է:

2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում հուզումներ սկսվեցին: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ ընտրություններում հաղթել է հենց Տեր-Պետրոսյանը, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: 2008թ-ի մարտի 1-ի ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, զոհվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան:

Հետաքննությունը ենթադրում է, որ բարձրաստիճան անձինք փաստաթղթեր են կեղծել: Այդ փաստաթղթերի համաձայն՝ 2008թ-ի փետրվարի 29-ին իրավապահ մարմինները հաղորդում են ստացել, որ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները զենք և պայթուցիկ նյութեր ունեն:

«Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին», – հաղորդում է Հայաստանի ՀՔԾ-ն:

 «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ ներգրավված է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

•  Ինչի՞ համար են մեղադրում նախկին նախագահին, ինչո՞ւ են նրան կալանավորել և ազատ արձակել 

Այսօր հաղորդագրություն էր տարածվել, թե Քոչարյանը պատրաստվում է լքել երկիրն ու Գերմանիա մեկնել տարեկան բժշկական հետազոտության: Սակայն նրա անձնագիրը գտնվում է իրավապահ մարմինների մոտ:

«Տվյալ պահին Քոչարյանը Հայաստանում է: Նա մտադիր է Գերմանիա մեկնել…, սակայն նախաքննչական մարմինների կողմից դեռևս իրավական արգելք կա: Նրա պաշտպանությունն այժմ զբաղվում է այդ խոչընդոտները վերացնելով», – հաղորդել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում