Այս օրը զինված անձինք ներխուժել են երկրի խորհրդարան և սպանել 8 մարդու" />

Հայաստանում հիշում են 1999թ-ի ահաբեկչության զոհերին

Այս օրը զինված անձինք ներխուժել են երկրի խորհրդարան և սպանել 8 մարդու

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այլ անձանց հետ միասին խորհրդարանի բակում ծաղիկներ է դրել 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանին։ Քաղաքական գործիչների հետ էին նաև զոհվածների ազգականները։

Ի՞նչ է տեղի ունեցել 1999թ-ի հոկտեմբերի 27-ին

19 տարի առաջ զինված խմբավորումը ներխուժել է Հայաստանի Ազգային ժողով։ Դրա մասնակիցները հայտարարել են, որ դա պետական հեղաշրջում է, պահանջել են պատգամավորներից անջատել բջջային հեռախոսներն ու պառկել հատակին։

Խմբի առաջնորդը Նաիրի Հունանյանն էր։ Ինչպես ավելի ուշ հաղորդել էին նիստերի դահլիճում ներկա գտնվող լրագրողները, Հունանյանն ուղևորվել է դեպի Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը և հետևյալ արտահայտությունն է արել․ «Բավակա՛ն է մեր արյունը խմեք»։ Դրան ի պատասխան Վազգեն Սարգսյանը պատասխանել է․ «Ամեն ինչ արվում է քեզ ու քո երեխաների համար»։ Ի պատասխան Նաիրի Հունանյանը կրակ է բացել։ Վազգեն Սարգսյանը զոհվել է։

Նրանից բացի սպանվել է ևս 7 մարդ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը։

• Չբացահայտված գործի մանրամասները, որը կարող էր պարզել «հասարակ թաղայինը»

Ականատեսները նշում են, որ կրակոցները լսվել են փողոցում՝ խորհրդարանի պատերից այն կողմ։ Առաջին կրակոցներից կես ժամ անց խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել, ՆԳՆ մեծ ուժեր կենտրոնացվել։

Ահաբեկիչները պատանդ էին վերցրել մոտ 50 պատգամավորի և պահանջում էին ուղիղ բանակցություններ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Բանակցությունները կայացան։ Ահաբեկիչները պահանջում էին իրենց հնարավորություն տալ ուղիղ եթեր մտնելու, ինչպես նաև արդար դատ ապահովել իրենց համար։

Հոկտեմբերի 28-ին պատանդներն ազատ արձակվեցին, իսկ զինված խմբավորման անդամները կալանավորվեցին։

Ի՞նչ ճակատագիր ունեցան զինված խմբավորման անդամները և ահաբեկչության ականատեսները

Ազգային ժողովում պատգամավորներին գնդակահարեուց հետո դատական գործընթաց սկսվեց։ Խմբի բոլոր անդամները՝ բացառությամբ մեկի, ցմահ ազատազրկման դատապարտվեցին։

Խմբի առաջնորդ Նաիրի Հունանյանը շարունակում է բանտում իր պատիժը կրել, սակայն նրա հանցակիցներից շատերն, ինչպես նաև ահաբեկչության վկաներից ոմանք զոհվել են չպարզված հանգամանքներում։

Էդուրադ Գրիգորյանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման 1999թ-ի հոկտեմբերի  27-ին խորհրդարանի շենքում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու համար, մահացել է 2017թ-ի նոյեմբերի 5-ին։

Մինչ այդ Էդուրադ Գրիգորյանը խոստացել էր պատմել այն, ինչ «համառորեն փորձում են թաքցնել հասարակությունից» հոկտեմբերի 27-ի գործի մասին։

Ըստ առկա տեղեկատվության՝ Էդուարդ Գրիգորյանը գիշերը սուր ցավ է զգացել սրտի շրջանում։ Շտապօգնությունը նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է։

Էդուարդ Գրիգորյանից առաջ զոհվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից և վկաներից ևս 8-ը։

2000թ-ին քրեակատարողական հաստատությունում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տվյալների, հոսանքահարվելուց զոհվել է գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտւթյամբ էլեկտրիկ էր։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Եղիազարյանին 220 վոլտ հոսանք էր խփել։ Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Նորայր Եղիազարյանի գլխի վրա հարվածների հետքեր են հայտնաբերվել, ինչը պաշտոնական հաստատում չի ստացել։

Ավելի ուշ՝ 2004թ-ին իր բանտախցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Վռամ Գալստյանը, որը զմահ ազատազրկման էր դատապարտվել։ Դատաքննության ժամանակ Վռամ Գալստյանը պարբերաբար հայտարարում էր, որ իրեն հոգեմետ դեղեր են տալիս և անընդհանտ մղում են ինքնասպանության, որպեսզի մարդիկ ճշմարտությունը չիմանան։

2010թ-ին մայիսին այդ նույն քրեակատարողական հաստատությունում մահացել է Համլետ Ստեփանյանը, որը հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Նրա պատժի ժամկետը լրանում էր երկու տարուց։ Ըստ նախնական եզրակացության՝ 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։ Սակայն նրա պաշտպանները պնդում էին, որ Ստեփանյանը նախկինում սրտի խնդիր չի ունեցել։

Լրագրող, Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, որը լավ ծանոթ էր Նաիրի Հունայնանի հետ և հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա էր անցնում, սպանվել է 2002թ-ին Երևանում ծնողների տնից դուրս գալիս։

2004թ-ին Ապարան-Երևան մայրուղում վթարի է ենթարկվել պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Ժամանակին նա ձերբակակլվել էր հոկտեմբերի 27-ի գործով և որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել։ Վթարից հետո նրան մի քանի անգամ վիրահատել էին, սակայն Մովսիսյանը մահացել էր՝ այդպես էլ ուշքի չգալով։

Այդ նույն 2004թ-ին ԱՄՆ-ում վթարի հետևանքով մահացել է գործով որպես վկա ներգրավված խորհրդարանի նախկին բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը։ Ահաբեկչության օրը նա խորհրդարանում էր եղել։

2004թ-ին Ազգային ժողովի շենքում կախվել էր խորհրդարանի արարողակարգային բաժնի աշխատակից 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը։ Նա նույնպես այդ գործով որպես վկա էր անցնում։

2014թ-ին ԱՄՆ-ում զոհվեց հիմնական վկաներից մեկը՝ Հայաստանի Ազգային հեռուստատեսության թղթակից և մեկնաբան, Նաիրի Հունանյանի ընկեր Տիգրան Նազարյանը, որն ահաբեկչության օրը մտել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել զինված խմբավորման ղեկավարի հետ։

Արդյո՞ք բացահայտվել է հանցագործությունը

Հանցագործությունն իրականացնողները պատժվել են, սակայն Հայաստանում շատերը հակված են մտածել, որ կային նաև պատվիրատուներ, որոնց անունները մինչ օրս հայտնի չեն։ Պարզված չեն նաև հանցագործության իրական դրդապատճառները։

Գոյություն ունի մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Հայաստանի խորհրդարանում իրականացրած ահաբեկչությունը կազմակերպված է եղել այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ հանցագործության կազմակերպիչն այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Նա իբր այդ կերպ ուզում էր ազատվել իր քաղաքական մրցակիցներից՝ ահաբեկչության ժամանակ սպանված խոսնակ Դեմիրճյանից և վարչապետ Սարգսյանից։

Արդյո՞ք կբացահայտվի այս գործը

Հաայստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործը կրկին բացելու համար նոր մանրամասներ պետք է ի հայտ գան։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում