Վարչապետն էլ է մասնակցում ընտանիքի հետ, բայց տեղաշարժերի մասին տեղյակ չի պահում, որպեսզի աշխատի, ոչ թե հարցազրույցներ տա" />

Հայաստանում «հեղափոխական» շաբաթօրյակին առաջին անգամ մասնակցում են նաև պաշտոնյաները

Վարչապետն էլ է մասնակցում ընտանիքի հետ, բայց տեղաշարժերի մասին տեղյակ չի պահում, որպեսզի աշխատի, ոչ թե հարցազրույցներ տա

Վարչապետը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր մարտի 23-ին կայանալիք «հեղափոխական մասշտաբի» շաբաթօրյակի մասին և վերջերս կայացած իր մամուլի ասուլիսի ընթացքում կրկին կոչ արեց երկրի բոլոր բնակիչներին դուրս գալ մաքրության։

Հայաստանի վարչապետը՝ մեծ քաղաքականության, ադրբեջանցիների հետ ուղիղ երկխոսության, շաբաթօրյակի և ընտանիքի մասին

Հայաստանի զբոսավարները շաբաթօրյակներ են կազմակերպում, որ չամաչեն տեսարժան վայրերում նետված աղբի համար

Նա ընտանիքի հետ միասին մասնակցում է Երևանում կատարվող մաքրությանը։ Սակայն տեղյակ չի պահում լրագողներին իր տեղաշարժերի մասին, որպեսզի կարողանա աշխատել, ոչ թե հարցազրույցներ տալ։

Կառավարության անդամների ու պատգամավորների մի մասն էլ է այս անգամ ժողովրդի հետ մասնակցում «հեղափոխական» շաբաթօրյակին։

Երևանի բոլոր համայքների բնակիչները վաղ առավոտից մաքրում են իրենց բակերն ու շրջակա տարածքները։

Շրջակա միջավայրը աղբից մաքրելու նախաձեռնության կազմակերպիչը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է։ Այն իրականացվում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում։

Աղբակույտերից մաքրվում են պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները, միջհամայնքային ճանապարհներն ու բնակավայրերի հարակից տարածքները:

Մայրաքաղաքում աշխատանքները շատ վայրերում իրականացվում էին ուրախ մթնոլորտում՝ օրինակ, երեխաների երգերի ուղեկցությամբ։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում