Առողջապահության նախարարը բարեփոխումներ է առաջարկում" />

Հայաստանում հանգստյան օրերին պոլիկլինիկաներում հերթապահ բժիշկներ կաշխատեն

Առողջապահության նախարարը բարեփոխումներ է առաջարկում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանրապետության բնակիչներին հարցով է դիմել, թե արդյոք հանգստյան օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն սահմանելու անհրաժեշտություն կա: Նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցցանցի իր էջում:

«Ի՞նչ կարծիքի եք, եթե քաղաքային պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին մեկական բժշկի և բուժքրոջ հերթապահություն սահմանվի»:

Այս հարցի վերաբերյալ օգտատերերի կարծիքները կիսվել են.

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Եթե խոսքը քրոնիկ հիվանդությունների մասին է, ապա դա կարող է սպասել մինչև երկուշաբթի, եթե ոչ՝ կա շտապօգնություն և հիվանդանոցներ»:

«Եթե հերթապահը դրա համար հավելավճար ստանա, ապա արժե: Եթե ոչ, ուրեմն չարժե նման բան անել: Թե չէ ստացվում է, որ բժիշկների ծանրաբեռնվածությունն աճում է, իսկ աշխատավարձը նույնն է մնում»: 

«Իհարկե, դա լավ գաղափար է: Սակայն սկզբից պետք է ընդհանուր առմամբ պոլիկլինիկաներում ծառայությունների որակը բարձրացնել»:

Սա նորանշանակ նախարարի առաջին նախաձեռնությունը չէ: Արսեն Թորոսյանն ամենասկզբից հայտարարել է բժշկական ոլորտում կոռուպցիայի և անարդարության դեմ պայքար:

 «Հայաստանում միջոցներն անարդար են բաշխված բուժհաստատությունների միջև: Սիսիանի բժշկական կենտրոնը անհետաձգելի օգնության համար տարեկան 2.5 մլն դրամ (մոտ 5 հազար դոլար) է ստանում, իսկ Երևանում հիվանդանոց կա, որը տարեկան 5 միլիարդ է ստանում»:

Արդյունքում ստուգումներ են սկսվել Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, որոնք ընթանում են մինչ այսօր:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև երկրի բնակիչների համար ռեզոնանսային մեկ այլ հարցի: Նա դեռևս ուժի մեջ է թողել նախորդ կառավարության որոշումն, ըստ որի՝ դեղորայքը դեղատոմսերով է վաճառվում: Սակայն, նրա խոսքով, նախարարությունը պատրաստվում է լրամշակել օրենքի այդ դրույթը: Արյունքում՝ որոշ դեղամիջոցներ ըստ դեղատոմսերի վաճառելու որոշումը մեկ տարով հետաձգվել է:


Կարդալ ավելին JAMnews-ում