ՖԻԴԵ-ն այս մասին դեռ որևէ տեղեկություն չի հրապարակել" />

Հայաստանում հայտարարում են, որ հայ շախմատիստը չի մասնակցում Թուրքիայի մրցաշարին ադրբեջանցի մարզիկների վերջնագրի պատճառով

ՖԻԴԵ-ն այս մասին դեռ որևէ տեղեկություն չի հրապարակել

Լուսանկարը՝ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիայում օգոստոսի 19-ին մեկնարկած Sivas Buruciye International Open Chess Tournament-A Շախմատի միջազգային բաց մրցաշարը, հրաժարվել է ֆինանսավորել հայ շախմատիստ Մարիա Գևորգյանի մասնակցությունն ադրբեջանցի մարզիկների պահանջով։ Հակառակ դեպքում նրանք էին հրաժարվելու մասնակցությունից։

Ադրբեջանցի սպորտային մեկնաբանին ռասիստական կատակի պատճառով մեկ ամսով հեռացրել են աշխատանքից

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջով տարածել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Մրցաշարի կազմակերպիչներն այս առիթով ոչ մի տեղեկություն չեն հրապարակել։ Այս հարցին չեն անդրադարձել նաև Թուրքիայի և Ադրբեջանի լրատվամիջոցները։

Տեղեկություններ Հայաստանից

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գրել է, որ այդ տեղեկությունը ստացել է մրցաշարի կազմակերպիչներից մեկից՝ Մուսթաֆա Էրօղլուից։

Նա հաղորդել է, որ հանդիպել է շախմատի միջազգային վարպետ և Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանի հետ և ցույց տվել նրան պաշտոնական հարցումը, որն արդեն ուղարկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ)։

Նամակում Հայրապետյանը պահանջում է հիմնավորել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարից Հայաստանի հավաքականի անդամին հեռացնելը․

«Հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսևորման խիստ դատապարտելի երևույթին», — գրում է Հայրապետյանն ու պահանջում, որ ՖԻԴԵ-ն «պատասխաններ տա մարզական համայնքին»։

Պատգամավորը նամակում նաև հաղորդում է, որ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալ» անգլիական ակումբի կազմում 2019թ-ի մայիսի 29-ին։ Պատգամավորն Ադրբեջանին մեղադրել է նրա համար, որ հայ մարզիկին չեն կարողացել անվտանգության բավարար երաշխիքներ տրամադրել։

Նշենք, որ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելուց Հենրիխ Մխիթարյանի հրաժարման մասին տարբեր կարծիքներ կային։ Մասնավորապես, ադրբեջանական իշխանությունները և ՈՒԵՖԱ-ն այն ժամանակ պաշտոնապես երաշխավորում էին, որ ««Արսենալ» լոնդոնյան ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Բաքվում»։ Սակայն մարզիկն ու ակումբը որոշում կայացրին ռիսկի չդիմել։

Տեղեկություններ Ադրբեջանից

Ադրբեջանում ոչ ոք ոչինչ չգիտի այս մրցաշարին հայ և ադրբեջանցի շախմատիստների միջև որևէ միջադեպի մասին։ Հայ շախմատիստները Բաքու էին ժամանել՝ Աշխարհի գավաթին մասնակցելու, և այն ժամանակ հայտնի Լևոն Արոնյանը լուսանկարվել էր Կույսի աշտարակի ֆոնին։ Ոչ մի խնդիր հայ շախմատիստների մոտ չէր առաջացել։


Կարդալ ավելին JAMnews-ում