Նախաձեռնության հեղինակը՝ խորհրդարանի փոխխոսնակն, առաջարկում է վերադարձնել խորհրդային տարիների հիմնը " />

Հայաստանում կրկին քննարկում են հիմնի փոփոխման հարցը

Նախաձեռնության հեղինակը՝ խորհրդարանի փոխխոսնակն, առաջարկում է վերադարձնել խորհրդային տարիների հիմնը

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտադիր է հիմնի փոփոխություն նախաձեռնել։ Այս հարցը երկրում առաջին անգամ չէ, որ արծարծվում է։ Մարդիկ սոցցանցերում կրկին բուռն քննարկման մեջ են ներքաշվել։

 

Ինչո՞ւ է պետք փոխել հիմնը

Փոխխոսնակն իր նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ ներկայիս հիմնը, իր կարծիքով, դուր չի գալիս երկրի բնակչության մեծ մասին։

«Եթե ոչ այսօր, ապա ապագայում այն պետք է փոխվի»,- կարծում է Ալեն Սիմոնյանը։

Կանադայի հիմնը գենդերային առումով չեզոք կդառնա

Աբխազիայի հիմնի հեղինակը կալանավորվել է մանկապղծության կասկածանքով

Հայաստանի ներկայիս հիմնը

Հայաստանի ներկայիս հիմնը՝ «Մեր հայրենիքը», հաստատվել է 1991թ-ին։ Դրա հիմքում ընկած է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը։ Երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է։

Նոր հիմնի մրցույթ՝ սահմանադրական փոփոխություններից հետո

Հիմնի փոփոխման հարցը պաշտոնապես քննարկվել է նաև 2005թ-ին։ Այն ժամանակ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե էր անցկացվել։ Սահմանադրության համաձայն՝ երկրի հիմնարար օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում պետք է օրենքով հաստատեր Հայաստանի Հանրապետության հիմնը։ Այդ կապակցությամբ մրցույթ էր հայտարարվել, որին 85 հայտ էր ներկայացվել։

Երկրորդ փուլ էր անցել հինգ տարբերակ։ Դա Եղիշե Չարենցի բանաստեղծության հիման վրա Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն էր, Լյուդվիգ Դուրյանի տեքստի հիման վրա Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունը, Արարատ Բ․ կեղծանունով հանդես եկող պոետի տեքստի հիման վրա Երվանդ Երզնկյանի ստեղծագործությունն ու Վահագն Դավթյանի բանաստեղծության հիման վրա Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունը։ Դիտարկվում էր նաև խորհրդային Հայաստանի հիմնի վերադարձը, որի երաժշտությունն Արամ Խաչատրյանինն էր, խոսքերն՝ Արմեն Սողոմոնյանինը։

Արդյունքում հաղթեց «Մեյր հայրենիքը»՝ Երկրորդ հանրապետության հիմնը, որն ընդունվել էր 1991թ-ին անկախության հռչակումից հետո։

 Հիմն՝ Շառլ Ազնավուրի կողմից

2017թ-ին հիմնը փոխելու հարցը կրկին քննարկվում էր։ Այս առաջարկով այն ժամանակ հանդես եկավ համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Որպես նոր հիմն նա առաջարկեց իր «Քեզ համար, Հայաստան» երգը։

Ազնավուրը Pour toi Arménie երգի բառերի հեղինակն է։ Երաժշտության հեղինակը Ժորժ Կարվարենցն է։ Երգը գրվել է 1988թ-ին՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, տուժածներին օգնելու նպատակով։ Առաջին անգամ երգը 1988թ-ի դեկտեմբերի 20-ին կատարել է 87 հայտնի ֆրանսիացի երգիչ ֆրանսիական հեռուստատեսության եթերում։

Շանսոնյեի առաջարկը, չնայած նրա հանդեպ տածած մեծ սիրուն, բացասական վերաբերմունք էր առաջացրել Հայաստանում և չէր ընդունվել։

Արամ Խաչատրյանի հիմնը

2018 թ-ին կրկին հիմնի հարցն արդիական դարձավ։ Կրկին առաջարկվում էր վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը, որը գրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Այս անգամ նախաձեռնողն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն էր։ Սակայն հիմնն Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ փոխարինելու առաջարկին այն ժամանակ Հայաստանի բնակիչները չսատարեցին։

Այնպես որ, այն բանի հավանականությունը, որ փոխխոսնակի նախաձեռնությանը մարդիկ կաջակցեն, մեծ չէ։

Ինչպե՞ս արձագանքեցին սոցցանցերը

Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում։ Շատերը կարծիք հայտնեցին, որ հիմնը Հայաստանի ամենաարդիական խնդիրը չէ։

Ահա մի քանի գրառում Ֆեյսբուք սոցցանցից․

«Կան ինքնահաստատման ավելի լավ միջոցներ։ Գործով զբաղվեք, այլ ոչ թե հիմն փոխեք։ Սկզբից պետք է դրա իրավունքը վաստակել»։

«Սա ի՞նչ քննարկելու հարց է։ Պետք չէ մարդկանց շեղել իրական խնդիրներից»։

«Եկեք հարցում անցկացնենք և պարզենք մարդկանց տրամադրությունները։ Հիմնը հենց այնպես չեն փոխում»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում