Պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվում է հեղափոխության ակտիվ մասնակցիներից մեկը՝ Պետական վերահսկողական ծառայության պետը " />

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է վարչապետի թիմին

Պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվում է հեղափոխության ակտիվ մասնակցիներից մեկը՝ Պետական վերահսկողական ծառայության պետը

Հայաստանում կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը հասել է արդեն վարչապետի թիմին, այսինքն նրանց, ովքեր իշխանության են եկել անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Նրա լիազորությունները կասեցվել են:

Ինչու՞մ է մեղադրվում  Սանասարյանը

Սանասարյանի հետ կապված պատմությունը սկսվել է դեռ փետրվարին: Այդ ժամանակ նրա գլխավորած ծառայության պաշտոնյաները՝ պետգնումների վերահսկման գծով վարչության պետ Սամվել Ադյանը և բժշկական սարքավորումների գծով մասնագետ Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին քրեական գործի շրջանակում: Այն հարուցվել էր հեմոդիալիզի համար բժշկական սարքավորումների մատակարարման տենդերում ենթադրյալ միջամտության առիթով:

Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներն էլ մեղադրվում են

  • պետգնումների գործընթացի անօրինական միջամտության,
  • պաշտոնեական դիրքի չարաշահման,
  • օրինական ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու մեջ:

Ըստ քննության տվյալների՝ 2008թ-ից նրանք անօրինական կերպով միջամտել են բժշկական սարքավորումների գնումների գործընթացին և տենդերներում հաղթանակ են ապահովել որոշակի առևտրային կազմակերպությունների համար:

Երբ հայտնի դարձավ ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին, Սանասարյանը հայտարարեց լրագրողներին, որ անձամբ ինքն է նրանց աշխատանքի ընդունել.

«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են»:

Իրեն՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 18-ին: Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քրեական գործի շրջանակում հայտնաբերվել են Սանասարյանի մեղքն ապացուցող փաստեր: Նա մեղադրվում է նրանում, որ ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, այլև օգտագործել է պաշտոնեական դիրքը իր աշխատկիցների կողմից փաստացի ղեկավարվող կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության առաջխաղացման համար:

Այդ կապակցությամբ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները:

Հայաստանի վարչապետը հրահանգել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և հեղափոխության իր զինակից Դավիթ Սանասարյանին ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշմանը: Խոսքը նրա լիազորությունների ժամանակավոր կասեցման մասին է: Սակայն, ըստ վարչապետի մամուլի խոսնակի, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռացնել Սանասարյանին պաշտոնից, «քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»:

Ինչ է ասում առաջ քաշված մեղադրանքի մասին Սանասարյանը

Դավիթ Սանասարյանն իր մեղքը չի ընդունում: Նա հայտարարել է, որ ոչ ոք ու երբեք չի կարող իր անունը կապել կոռուպցիայի հետ: Facebook-ի իր էջում Սանասարյանը գրել է.

«Հանուն նոր Հայաստանի պայքարը շարունակվում է: Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի…  Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»:  

 «Քաղաքական հետապնդումը բացառվում է»

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը բացառել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդումը:

«Բացառում եմ նաև, որ մեղքը հաստատվելու դեպքում որևէ մեկն անպատիժ կմնա», – ընդգծել է Նազարյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իշխող կուսակցությունը մարդկանց չի բաժանի յուրայինների և օտարների:

«Կարծում եմ՝ դրանում դուք արդեն համոզվել եք», – հայտարարել է փոխխոսնակը:

Դավիթ Սանասարյանի մասին

Երկար ժամանակ Դավիթ Սանասարյանը եղեղ է քաղաքացիական ակտիվիստ: 2007թ-ից նա եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ: Սակայն անցյալ տարվանից միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի առաջնորդը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Սանասարյանը եղել է 2018թ. «թավշյա» հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը:

Պետական վերահսկողական ծառաության մասին

Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է 2018թ. փետրվարին: Նոր ծառայությունը լայն լիազորություններ ունի պետական կառույցների վերահսողության և աուդիտի հարցերում: Ընդ որում, այն ենթարկվում է միայն վարչապետին:

Ծառայության պետի պաշտոնում Սանասարյանը նշանակվել էր անցյալ տարվա մայիսի վերջին:


Կարդալ ավելին JAMnews-ում