Պոլիէթիլենից պատրաստված կուբում կարելի է բարձրացնել երկրում առկա բոլոր խնդիրները " />

Հայաստանում կարծիքն արտահայտելու «թափանցիկ» հարթակ է ստեղծվել

Պոլիէթիլենից պատրաստված կուբում կարելի է բարձրացնել երկրում առկա բոլոր խնդիրները

                        Hetq.am

Վանաձոր քաղաքում կարծիքն ազատ արտահայտելու այլընտրանքային եղանակ է առաջարկվում. մի խումբ երիտասարդներ տեղադրել եմ ալյումինե կմախքով և թափանցիկ պոլիէթիլենե պատերով փակ կուբ, որը ստացել է «բողոքի արկղի» կարգավիճակ:

Հեղինակը գործն անվանել է «թափանցիկ այլընտրանք»: Ցանկացողները կարող են մտնել կուբ ու թափանցիկ պատերին մարկերով կամ սփրեյով գրառում անել երկրում առկա խնդիրների մասին, արտահայտել իրենց բողոքը, առաջարկություններ ներկայացնել, կարծիք հայտնել վաղվա տեսլականի մասին:

«Սա առիթ է ժողովրդի հետ խորհելու, խոսելու, մտածելու ու հասկանալու՝ ինչպիսի արվեստ եմ ստեղծելու, որպեսզի այն հետաքրքիր լինի մարդկանց  համար: Ուզում եմ, որ իմ նկարչությունը շնչի ժողովրդի հոգսերով ու խնդիրներով, որի մի մասնիկն էլ ես եմ: Նախագիծը ժողովրդի տարբեր շերտերի իրական ցանկություններն ու նպատակները ներկայացնելու հնարավորություն է տալիս»,- hetq.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի հեղինակ, արվեստագետ-արվեստաբան, Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Գոհար Սմոյանը:

Հեղինակը հույս է հայտնել, որ նախագիծը կարող է նաև դառնալ կապող օղակ ժողովրդի ու իշխանության միջև, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրները կլինեն լսելի, ղեկավար այրերն էլ՝ գոնե որոշ խնդիրների մասով հետևողական կլինեն և լուծմներ կգտնեն:

                                                                                                                   Hetq.am

Կարդալ ավելին JAMnews-ում