Առողջապահության նախարարը վստահ է, որ 45% թանկացումը կկանխի 88 հազար մարդու մահ " />

Հայաստանում ծխախոտի գների կտրուկ աճ է սպասվում

Առողջապահության նախարարը վստահ է, որ 45% թանկացումը կկանխի 88 հազար մարդու մահ

Հայաստանում ծխախոտի գների կտրուկ աճ է սպասվում՝ 45%-ով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ դա կկանխի 88 հազար մարդու մահ, ովքեր կթողնեն ծխելը կամ չեն սկսի։ Այս թվերով գրառումն Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջում։

Հայաստանում ակտիվորեն խոսում են ծխախոտը մարիխուանայով փոխարինելու մասին

Թմրամոլությունն Ադրբեջանում․ ձևացնել, թե այս ամենը մեր մասին չէ

Միջազգային փորձը

Նախարարը որպես ծխելու դեմ պայքարի իր քաղաքականության ճշտության ապացույց հիմնվում է Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների հետազոտության վրա։

Նա պնդում է, որ ծխախոտի գների բարձրացումը կհանգեցնի երկրի եկամուտների աճի, այլ ոչ թե կրճատման, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները։ Նա վկայակոչում է մյուս երկրների փորձը՝ խոստանալով հետագայում դրանց ցանկը ներկայացնել։ Միաժամանակ նա համարում է․

«Ծխախոտի օգտագործումը շատ ավելի բացասական է ազդում ցանկացած երկրի տնտեսության վրա, քան եկամուտների կրճատումը»։

Վարչապետի և նախարարի վեճը

Իր գրառումը սոցցանցում նախարարն արել է կառավարության նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր իշխանությունների հակածխախոտային արշավը։ Այստեղ բանավեճ սկսվեց առողջապահության նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Նախարարին դուր չեկավ, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկը քառակի էժան է, քան նախապես նախատեսված է եղել։ Եվ Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանն ընդհանրապես պետք է գնա ծխախոտի օգտագործման լիակատար արգելման ճանապարհով։

Նախարարի ասածը դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին․

«Մենք նույնպես այդ ուղղությամբ ենք ընթանում։ Սակայն Դուք ժամանակի մեքենա եք ուզում, ասում եք՝ եկեք միանգամից այսպես անենք։ Սակայն այդպես չի լինում։ Այդ ճանապարհն աղետի է տանում»։

 Սոցցանցերի արձագանքը

Նախարարի և վարչապետի բանավեճը շարունակեցին սոցցանցերի օգտատերերը, որոնք նույնպես երկու ճամբարի են բաժանվել։ Նրանք, ովքեր սատարում են Արսեն Թորոսյանին, կարծում են, որ նախարարը հոգում է ժողովրդի առողջության մասին․

«Արսեն Թորոսյան, պետք չէ լսել վարչապետին։ Ինչ պետք է, արա»։

«Ձեր մտքերն ու քայլերն արժեք են։ Յուրաքանչյուր քաղաքացի զգում է Ձեր նպատակներն ու Ձեր աշխատանքը։ Վաղուց մենք առողջապահության այսպիսի նախարար չենք ունեցել»։

Սակայն կարծիք էլ կա, որ Արսեն Թորոսյանը չափազանց կոշտ դիրքորոշում է զբաղեցրել․

«Ոչ ոք ծխելու վնասակարության փաստը կասկածի տակ չի դնում։ Սակայն ծխելու դեմ պայքարի մեթոդները պետք է այնպիսին լինեն, որ օգուտի փոխարեն հարյուրապատիկ վնասի չհասցնեն»։

Ոչ միայն գների բարձրացում

Հայաստանի իշխանության հակածխախոտային արշավը չի սահմանափակվում ծխախոտի գների բարձրացմամբ։ Անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ Հայաստանը եվրոպական երկրների շրջանում ծխողների թվի ամենաբարձր ցուցանիշներն ունի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունում ասվում է, որ հայ տղամարդկանց 51,5 տոկոսը ծխում է։

Հայաստանի կառավարությունն էլ դեռ մեկ տարի առաջ օրինագիծ էր հրապարակել, որը սահմանափակում է ծխելը հանրային վայրերում, որպեսզի երկրի բնակիչներն այն սկսեն քննարկել։ Այն ժամանակ արդեն շատերին վրդովեցրին խոշոր տուգանքները, որոնք նախատեսվում են օրինախախտների համար։

Ենթադրվող տուգանքների գումարը կտատանվի՝ կախված նրանից, թե որտեղ կհայտնաբերվի ծխողը․

Վերելակում, սրճարանում կամ գրասենյակում՝ 250 հազար դրամ [մոտ $ 520];

Մեքենայում՝ 50 հազար դրամ [մոտ $ 104];

Տրանսպորտում, տաքսիում՝ 100 հազար դրամ [մոտ $ 208]։

Օրինագծի համաձայն՝ ծխել կարելի կլինի միայն դրա համար հատկացված վայերում, դրանք պետք է համապատասխան ձևով զինված լինեն։

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունն, ըստ հեղինակների, պետք է ծխողների թիվը կրճատի 30-40 տոկոսով։


Կարդալ ավելին JAMnews-ում