Նախկին իշխող կուսակցությունը փորձում էր պահպանել վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ և թույլ չտալ արտահերթ ընտրությունների անցկացումը" />

Հայաստանում խորհրդարանի և վարչապետի տարաձայնությունները արտահայտվեցին բազմահազարանոց հանրահավաքի տեսքով

Նախկին իշխող կուսակցությունը փորձում էր պահպանել վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ և թույլ չտալ արտահերթ ընտրությունների անցկացումը

Հայաստանում կրկին արտակարգ իրավիճակ է: Հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան խորհրդարանն ընդունեց դրույթ, որը խոչընդոտում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության է եկել 2018թ. գարնանը «թավշյա հեղափոխության» արդյունքում, մարդկանց դուրս հանեց Երևանի փողոցներ: Վարչապետը պնդում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ Ազգային ժողովի մեծ մասը նախկինի պես ներկայացնում են նախկին իշխանությունները ներկայացնող պատգամավորները, և դա չի արտացոլում երկրում տիրող իրավիճակը:

Խորհրդարանականների հետ բանակցություններից հետո Փաշինյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և հայտարարեց, որ հակահեղափոխություն չի լինելու:

Ենթադրաբար, նրա և խորհրդարանի միջև ձեռք է բերվել միջանկյալ համաձայնություն: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրերս հրաժարական կտա, և դա մարտավարական քայլ է:

Մանրամասն ներկայացնենք՝ ինչ է տեղի ունեցել Երևանում 2018թ. հոկտեմբերի 2-ի երեկոյան:

Լուսանկարը՝ JAMnews

Քաղաքական գործընթացի նոր շրջադարձը Հայաստանում սկսվեց երեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում:

Նախկին իշող Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, չնայած իշխանությունում ներկայացված չէ ընթացիկ տարվա գարնանից սկսած, արտահերթ նիստ հրավիրեց:

Քննարկման էր դրված օրինագծի ընդունման առաջարկ, որով թույլ չի տրվի արձակել խորհրդարանը:

Նախագծի օգտին քվեարկեցին Հանրապետական կուսակցության, ինչպես նաև «Դաշնակցության» և «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորները: Քվեարկությանը չմասնակցեց միայն Փաշինյանին ներկայացնող «Ելք» դաշինք խմբակցությունը։

Ինչու հապշտապ ընդունվեց օրինագիծը

Նախկին իշխանությունը փորձում է պահպանել իր դիրքերը:

Բանն այն է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանում: Դրանից հետո 2018թ. գարնանը տեղի ունեցավ «թավշյա հեղափոխութունը», որից հետո երկրում ստեղծվեց ոչ ադեկվատ քաղաքական իրավիճակ:

Հայաստանում իշխանության եկան խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Ելք» խմբակցության ներկայացուցիչները, իսկ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը կորցրեց իրական իշխանությունը, բայց խորհրդարանը մնաց նրա վերահսկողության տակ, և այն կարող է խոչընդոտել կառավարության որոշումները:

Այդ պատճառով վարչապետը պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ կետը ներառված է կառավարության ծրագրում, որը խորհրդրանը հաստատել է իշխանափոխությունից հետո:

Ինչու վարչապետը որոշեց արագացնել ընտրությունների անցկացումը

Սեպտեմբերի 23-ին Երևանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու ընտրությունները: Համոզիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր վարչապետը: Դաշինքը հավաքեց ձայների ավելի քան 80 տոկոսը:

Քանի որ մայրաքաղաքում բնակվում է երկրի բնակչության մոտ կեսը, փորձագետները, ինչպես և նոր իշխանությունները, դա գնահատեցին որպես հզոր աջակցություն գործող իշխանություններին:

Ու եթե դեռ վերջերս Փաշինյանն ասում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, այսինքն մինչև 2019թ. մայիսը, Երևանի հաջողությունը նրան ոգեշնչեց արագացնել գործընթացը:

Հոկտեմբերի 2-ին վարչապետը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018թ. դեկտեմբերին:

Նախարարների և մարզպետերի՝ աշխատանքից ազատում հանրահավաքում

Նույն օրը երեկոյան, իմանալով խորհրդարանի ընդունած օրինագծի մասին, վարչապետ Փաշինյանն այն անվանեց «հակահեղափոխական»:

«Եթե «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հետ չկանչվի… ես ստիպված կլինեմ դիմել ժողովրդի օգնությանը»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինչը և տեղի ունեցավ:

2018թ. հոկտեմբերի 2-ի իրադարձությունները

Հայաստանի վարչապետը Facebook-ի իր էջի միջոցով դիմեց երկրի բնակիչներին: Նա մարդկանց կոչ արեց դուրս գալ փողոց և աջակցություն հայտնել «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներին:

Նրա կոչին մեկ ժամվա ընթացքում արձագանքեցին հազարավոր մարդիկ: Ցուցարարները շրջափակեցին խորհրդարանի շենքը:

Հենց հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հանրահավաքի եկած նարդկանց առջև ստորագրեց «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետերին պաշտոնից ազատելու որոշումները:

2018թ. գարնանը այս քաղաքական ուժերը սատարել էին հեղափոխությանը և ստացել էին պորտֆելներ նախարարների կաբինետում և  մարզպետերի պաշտոններ էին ստացել:

Բայց այժմ նրանք պաշտպանեցին նախկին իշխող կուսակցության՝ իրենց դիրքերը պահպանելու փորձին:

Սակայն «Դաշնակցություն» կուսակցությունը դեռ նախքան վարչապետի որոշումը հետ էր կանչել իր նախարարներին կառավարության կազմից՝ դա բացատրելով «երկրում լարված քաղաքայան իրավիճակով»:

Փաշինյանը հրաժարական է տալիս

Նախարարներին պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ ինքն էլ է հրաժարական տալու:

Դրանից հետո յոթ օրվա ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ: Եվ եթե վարչապետի ընտրությունը երկու անգամ տապալվի, երկրում գործող օրենքի համաձայն՝ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փաշինյանը ցուցարարներին հայտարարեց. եթե ժողովուրդը ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա նա թույլ չի տա նոր վարչապետի ընտրություն և կհասնի ցանկալի արդյունքի:

Բանակցություններ օրինագիծն ընդունած պատգամավորների հետ

Իր հրաժարականի մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց պատգամավորների հետ բանակցությունների: Ընդ որում, ինչպես և հեղափոխության օրերին, այս անգամ էլ մարդկանց կոչ արեց շարունակել խաղաղ ցույցը՝ առանց ագրեսիայի և ուժի գործադրման:

Փաշինյանը դարձյալ դուրս եկավ Ազգային ժողովի շենքի դիմաց իրեն սպասող համախոհների մոտ գիշերվա ժամը 2-ի սահմաններում և հայտարարեց, որ «հակահեղափոխություն» չի լինելու:

 «Երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է հաղթահարել: Հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Դաշնակցության» ներկայացուցիչները համաձայն են դրա հետ:

Ես առաջարկեցի հետևյալ տարբերակը. առաջիկա օրերին ես հրաժարական կտամ և ակնկալում եմ, որ հանրապետականները և մյուս պատգամավորները չեն վրդովեցնի մարդկանց»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը կամ «Դաշնակցությունը» կարող են առաջադրել իրենց թեկնածուին վարչապետի պաշտոնում: Սակայն նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչ արձագանք դա կառաջացնի մարդկանց մոտ.

«Դա ռացիոնալ սցենար չէ և կհանգեցնի, մեղմ ասած, բացասական արձագանքի: Ճիշտ կլինի ստորագրել փաստաթուղթ, ըստ որի ես հրաժարական կտամ, իսկ ընտրությունները երկու անգամ չեն կայանա: Դրա արդյունքում մենք դեկտեմբերին կանցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ասացին, որ հասկացել են ժողովրդի ուղերձը և հարգում են այն: Նրանք բանավոր կերպով ինձ հավաստիացրին, որ … չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել»:

Ազգային ժողովի արձակմանը խոչընդոտող օրինագիծ ընդունողները՝ նախկին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները և նրանց սատարողները առայժմ բանավոր համաձայնություն են տվել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան:

Սոցիալական ցանցերում

Սոցցանցերի օգտատերերը նույնպես քննարկում են ստեղծված իրավիճակը: Արտահայտվում են հենց նրանք, ովքեր պաշտպանում են «հեղափոխական» կառավարությանը: Ահա թե ինչ են նրանք գրում.

«Նա [վարչապետ Փաշինյանը] կանչեց, և մի ժամ հետո բազմաթիվ մարդիկ հեղեղեցին փողոցները: Քանի անգամ դեռ մարդիկ պետք է ոտքի կանգնեն, որպեսզի նրանք [նախկին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները] ի վերջո հասկանան՝ մնալ չի հաջողվի, թաքնվել խորհրդարանում իրենց գրասենյակների դռների և թաքուն ընդունված թղթերի հետևում չի հաջողվի, հիմարացնել չի հաջողվի: Ձեզ չեն ցանկանում տեսնել, հեռացե՛ք, ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, թողե՛ք հանգիստ ապրենք, կտրվե՛ք մեզնից»:

«Նախկին իշխանությունները չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, ընկալել, որ ժողովուրդը, ումից իրենք նողկում էին, ում արհամարհում էին, կարող է որոշում կայացնել: Որքան պետք է մարդ, քաղաքական ուժ ատի սեփական ժողովրդին, որ ընկնի այդ աստիճան ինքնախաբեության մեջ: Ինչպիսի հանդգնություն է անհրաժեշտ, որպեսզի ինքդ քեզ դեռ արժանի համարես ներկայացնելու ժողովրդի շահերը: Ինչպես ենք մենք նրանց հանդուրժել ըարիներով: Այլևս երբեք»:


Կարդալ ավելին JAMnews-ում