«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսով ցանկացել են խուսափել իշխանության մոնոպոլիզացիայից " />

Հայաստանում իշխող կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածու չի առաջադրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսով ցանկացել են խուսափել իշխանության մոնոպոլիզացիայից

Հայաստանի 24 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր շարքերից ոչ մի թեկնածու այդ ընտրություններին չի առաջադրել։

Ընտրություններ Հայաստանում՝ հնարավոր ելք ճգնաժամից

Հայաստանում 2018-ին տեղի ունեցած 7 կարևոր իրադարձությունները

Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվածներ են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն, այնուամենայնիվ, մասնակցել են ընտրություններին որպես ինքնառաջադրված թեկնածուներ։ Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ կուսակցությունն ընտրություններին ներկայացված չի լինելու։ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը դա բացատրել էր բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու մղումով․

«Մենք չենք ցանկացել մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը։ Բոլոր ցանկացողներն ինքնաառաջադրվել են, որպեսզի հենց համայնքը որոշում կայացնի»։

Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Ըստ նախնական տվյալների՝ որոշ համայնքներում «Քաղաքացիական պայմանագրի» անդամները հաղթել են, որոշներում՝ պարտվել։ Իշխող կուսակցությունում կարծում են, որ դա խոսում է երկրում ժողովրդավարության մակարդակի մասին։

«Կարծում եմ, որ հասարակությունը մի փոքր զարմացած է այն փաստից, որ իշխող կուսակցության անդամները կարող են պարտվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Այդ մասին է խոսում այն, որ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, և իշխանությունը չի ձգտում իր ձեռքում կենտրոնացնել ամեն ինչ։ Սա ժողովրդավարության կարևոր նշան է», – հայտարարել է «Իմ քայլ» իշխող խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Ինչպե՞ս են անցկացվել ընտրությունները

Հայաստանում հեղափոխությունից հետո հերթական ընտրություններն անցան՝ հանգիստ, առանց միջադեպերի։ Տեղում աշխատել են դիտորդներ ու վստահված անձինք։ Լուրջ խախտումների մասին որևէ հաղորդագրություն չկա։

Չնայած դրան՝ համայնքներից մեկում, այնուամենայնիվ, բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ընտրությունների արդյունքում Ուրցաձոր գյուղում հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, որը մի քանի ամիս առաջ՝ ցույցերի արդյունքում, հրաժարական էր տվել։

Այժմ ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն հավատում ընտրությունների արդյունքին։ Նրանց կարծիքով՝ բնակիչները չէին կարող ընտրել մի թեկնածուի, որին մի քանի ամիս առաջ ստիպել էին հրաժարական տալ։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում