Ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ, որոնք փորձել են դրանք վաճառել։ Դեռ պարզ չէ՝ արդյոք նրանք են գողերը, թե նկարները նրանց մոտ են հայտնվել այլ ճանապարհով" />

Հայաստանում գտնվել են Լևիտանի և Բրասաուի՝ Ազգային պատկերասրահից գողացված կտավները

Ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ, որոնք փորձել են դրանք վաճառել։ Դեռ պարզ չէ՝ արդյոք նրանք են գողերը, թե նկարները նրանց մոտ են հայտնվել այլ ճանապարհով

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն հայտարարել են Երևանի երկու բնակչի ձերբակալության մասին, որոնք փորձել են վաճառել Ազգային պատկերասրահից գողացված նկարներ։ Իրավապահ մարմինները հայտնաբերել են համաշխարհային ճանաչում ունեցող Իսահակ Լևիտանի և Մատիաս Բրասաուի նկարները։

Հայաստանի Ազգային պատկերասրահը պահանջում է վերադարձնել իր հարյուրավոր նկարներ, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին պետական հաստատություններին

Զբոսանք Երևանում․ խորհուրդներ նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստանի մայրաքաղաքում

Ի՞նչ գումարով էին պատրաստվում վաճառել նկարները

Հոլանդացի գեղանկարիչ Մատիաս Բրասաուի նկարը, որը գողացվել էր 1984թ-ին, չարագործները պատրաստվում էին վաճառել 60 հազար դոլարով։

Ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի «Գարնանային համայնապատկեր» աշխատանքը, որը գողացվել էր 1992թ-ին՝ ավելի թանկ։ Գնորդի հետ հստակ պայմանավորվածություն Լևիտանի աշխատանքի վերաբերյալ չի եղել։ Սակայն ձերբակալվածները տեղյակ էին, որ նրա աշխատանքներն աճուրդներում գնահատվում են ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստերլինգ։

Քննության մանրամասները

Ազգային պատկերասրահից տասն արժեքավոր նկարների անհետացման փաստով, որոնց թվում էին այս երկուսը, քրեական գործ էր հարուցվել 2012թ-ին։ Սակայն չարագործներին չէր հաջողվում հայտնաբերել, գործը ժամանակավորապես կասեցվել էր։

«2019թ-ի գարնանն Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ Երևանի երկու բնակիչ կապված է քրեական գործով գողացված երկու առարկաների գտնվելու վայրի հետ և մտադիր է վաճառել դրանք», – հաղորդել է քննիչ Գոռ Օհանյանը։

2019թ-ի հունիսի 13-ին գնորդի հետ գործարք կնքելիս երկու անձ է ձերբակալվել՝ կտավների ոմն «տեր» և միջնորդ, որն օգնում էր նրան վաճառել դրանք։ Երկուսն էլ Երևանի բնակիչներ են։ Նրանց հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է երկիրը չլքելու մասին ստորագրությունը։ Քննությունը շարունակվում է, և դեռ պարզ չէ՝ արդյոք նրանք են գողացել նկարները, թե դրանք այլ ճանապարհով են ստացել։

Կտավները դեռ Քննչական կոմիտեում են, շուտով կվերադարձվեն Ազգային պատկերասրահ։


Կարդալ ավելին JAMnews-ում