Բողոքի ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտ հայտարարում են, որ հարկի բարձրացումը կսնանկացնի իրենց ձեռնարկություններն ու մարդկանց առանց աշխատանքի կթողնի" />

Հայաստանում բիզնեսը բողոքում է գազավորված ըմպելիքների հարկերի ավելացման դեմ

Բողոքի ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտ հայտարարում են, որ հարկի բարձրացումը կսնանկացնի իրենց ձեռնարկություններն ու մարդկանց առանց աշխատանքի կթողնի

Հայաստանում գազավորված ըմպելիքների համար ակցիզային հարկ կսահմանվի։ Դա կարող է ըմպելիքի թանկացման պատճառ դառնալ։ Այդ կապակցությամբ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց բողոքում են մոտ ժամանակներս Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ։

Հայաստանում ծխախոտի գների կտրուկ ավելացում է սպասվում

«Զայրույթը խեղդում է ինձ»։ Վրաստան․ աշխատավայրերում տուժած մարդկանց պատմություններ

Ինչո՞ւ հայ բանվորներին այլևս ձեռնտու չէ Ռուսաստան մեկնել

Ո՞րն է խնդիրը

Վրդովմունքի պատճառը ֆինանսների նախարարի առաջարկն է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ։ Եթե դրանք ընդունվեն, մեկ լիտր արտադրանքի հարկը կավելանա հինգ տոկոսով։

Փոփոխություներին դեմ են ոչ միայն մանր ու միջին բիզնեսի, այլ նաև այնպիսի խոշոր ընկերության ներկայացուցիչներն, ինչպիսին է Հայաստանում Կոկա-կոլա արտադրող «Coca-cola Hellenic Armenia»-ն։

Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին կառավարության շենքի մոտ «Ես գործազուրկ կդառնամ», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Ո՛չ  գազավորված ըմպելիքների թանկացմանը» պաստառներով։

Կոկա-կոլա արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանը նախօրեին պարզաբանել էր, որ հարկի ավելացումը կբերի 30-40 դրամով գազավորված ըմպելիքների թանկացմանը, և ներկայացրել սպասվող հետևանքները.

«Դրանից հետո կկրճատվեն վաճառքները, եկամուտները և, ի վերջո, աշխատատեղերը։ Եվ սա միայն նախնական հետևանքներն են, որոնցով բանը չի սահմանափակվի։ Մենք խոսում ենք երկար շղթայի մասին, և դրա միայն մի մասն է հնարավոր հիմա կանխատեսել»։

«Hay Cola» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանի խոսքով՝ ընկերությունում աշխատում է 100 մարդ, և հարկային փոփոխությունների հետևանքով ձեռնարկությունը կարող է փակման եզրին հայտնվել.

«Մեզ մեղադրում են, որ մեր արտադրած ըմպելիքներն առողջությանը վնաս են հասցնում։ Ի՞նչ է ստացվում, որ մենք այսքան տարի թունավորե՞լ ենք բնակչությանը։ Թող հիմնավորեն իրենց մեղադրանքները։ Իրականում մենք այստեղ տեսնում ենք շուկան մոնոպոլիզացնելու փորձ»։

Ցուցարարների թվում էին նաև «Մարի» ընկերության աշխատակիցները։ Ձեռնարկությունում ընդամենը 40 մարդ է աշխատում, և հարկերի ավելացումը կարող է հանգեցնել դրա փակմանը։

«Մենք աշխատում ենք արդեն 20 տարի, և այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ մեր արտադրանքը վնասակար դարձավ։ Բացի այդ, մենք վարկեր ունենք, որոնք պետք է վճարել», – վրդովվում էին ձեռնարկության աշխատակիցները։

Ի՞նչ են ասում առողջապահության և ֆինանսների նախարարություններում

Հայաստանի առողջապահության նախարարությունն անցյալ տարվա վերջին հանդես է եկել գազավորված ըմպելիքների օգտագործումը կրճատելու առաջարկով։ Նախարարության մասնագետներն իրենց առաջարկի իմաստը բացատրել են նրանով, որ ոչ ալկոհոլային ըմպելիքներում առկա շաքարը մեծ վնաս է հասցնում առողջությանը։

Ֆինանսների նախարարությունն ֆիքսել էր առողջապահության նախարարության հայտարարությունն ու հաղորդել Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին։

Սկզբից առաջարկվում էր 5 տոկոս ակցիզային հարկ սահմանել ոչ ալկոհոլային այն ըմպելիքների համար, որոնց մեջ շաքարի պարունակությունը գերազանցում է 5%-ը 1 լիտրի հաշվարկով։ Սակայն ավելի ուշ որոշվել էր հարկել ոչ միայն շաքար պարունակող ըմպելիքներն, այլև հանքային ջուրը, բուրավետիչներով բոլոր գազավորված ըմպելիքները։

Միջազգային փորձը

Այսպես կոչված «շաքարի հարկն» արդեն մեկ տարի է, ինչ գործում է Մեծ Բրիտանիայում։ Այն ներմուծվել է ոչ ալկոհոլային ըմպելիքների համար, որոնցում շաքարի պարունակությունը գերազանցում է նորման։

Այսպիսով՝ բրիտանական իշխանությունները ցանկանում են կրճատել քաղցր ըմպելիքների արտադրությունը, որոնք հանգեցնում են գիրացման։

Մեծ Բրիտանիայում այդ հարկից ազատվում են կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ դիետայի համար։ Իսկ հարկատուներից հավաքած փողերը պլանավորվում է ուղղել դպրոցականների մոտ ֆիզիկական ակտիվության և բալանսավորված սնվելու խթանմանը։


Կարդալ ավելին JAMnews-ում