Երկու դեպքում էլ մեծամասամբ հանքահումքային ոլորտի հաշվին" />

Հայաստանում արտահանման ու ներմուծման ծավալների աճ է գրանցվել

Երկու դեպքում էլ մեծամասամբ հանքահումքային ոլորտի հաշվին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարին աճել է: Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանումն աճել է 45.2 տոկոսով: Ընդհանուր առմամբ Հայաստանից արտահանվել է 176.7 միլիոն դոլարի ապրանք: Հայաստանի կառավարությունը տնտեսական աճ ապահովելու հիմնական հնարավորություններից է համարում հենց արտահանումը:

Արտահանման ցուցանիշների աճը գրանցվել է հետևյալ ոլորտներում.

  • հանքահումքային
  • պատրաստի սննդի արտադրանք, որի մեջ են մտնում նաև կոնյակը, գինին ու ծխախոտը
  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից ձևավորված իրեր
  • ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրեր:

Մեծացել է նաև դեպի Հայաստան ապրանքների ներմուծման ցուցանիշը: Նախորդ տարվա հունվարի համեմատ այն աճել է 48.9 տոկոսով:

Հայաստանից առավելապես արտահանվում ու ներմուծվում է հանքահումքային արտադրանքը: Ընդ որում, ներմուծումը գերազանցել է արտահանման ծավալները:

Ներմուծվել են նաև մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, պատրաստի սննդի արտադրանք:

Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն են՝ Ռուսաստանը, Եվրամիության երկրներից՝ Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, այլ երկրներից՝ ԱՄՆ-ն, Արաբական էմիրությունները, Շվեյցարիան, Չինաստանը, Իրանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում