Մրցանակակիրը կստանա մեկ միլիոն դոլար դրամաշնորհ, որը նրան հնարավորություն կտա շարունակելու նվիրատվությանների շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչածներին" />

Հայաստանում «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր դարձավ օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկող բժիշկը

Մրցանակակիրը կստանա մեկ միլիոն դոլար դրամաշնորհ, որը նրան հնարավորություն կտա շարունակելու նվիրատվությանների շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչածներին

Այս տարի մարդասիրական «Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձավ բժիշկ Թոմ Քաթինան, ով Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժն է: Հիվանդանոցը տեղակայված է Նուբայի լեռներում, ուր պատերազմական գործողություններ են ընթանում, ավելի ստույգ, տևական քաղաքացիական պատերազմ՝ Սուդանի կառավարության և ազգային ազատագրական ուժերի միջև: Քաթինան այս բժկական հաստատության միակ վիրաբույժն է: Տարվա ընթացքում նա 1000 վիրահատություն է իրականացնում և օրական սպասարկում ավելի քան 400 հիվանդի:

Թոմ Քաթինային Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից շնորհվելու է 100.000 դոլարի պարգև, ինչպես նաև մեկ միլիոն դոլար դրամաշնորհ, որը նրան հնարավորություն կտա շարունակելու նվիրատվությունների շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Հիվանդանոցը, որտեղ աշխատում է Քաթինան, բարվոք վիճակում չէ. այն 450 մահճակալ ունի, բայց հաճախ դրանք չեն բավականացնում՝ բոլոր հիվանդներին ու վիրավորներին ընդունելու համար: Երբ լրացուցիչ մահճակալների կարիք է առաջանում, դրանք տեղադրվում են շենքի պատշգամբում:

Հիվանդանոցում նաև ժամանակակից սարքավորումների պակաս կա: Ցավազրկման համար հնագույն սարք է օգտագործվում, իսկ անդամահատումը մինչև վերջերս սովորական սղոցով է արվել: Ինչպես ասել է Թոմ Քաթինան, անցյալ ամիս վերջապես հիվանդանոցը ռենտգենի սարք է ստացել:

Մրցանակի մյուս հավակնողներն էին. մարդու իրավունքների համար ամենօրյա պայքար մղող Ֆարթուն Ադանին Սոմալիից և նրա դուստրը՝ Իլվադ Էլմանին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշին և Դենիս Մուկվենգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց:

«Ավրորա» մրցանակը հիմնվել է 100 LIVES համաշխարհային նախաձեռնության շրջանակներում, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է։ 1915-ին հայերին Օսմանյան Թուրքիայից տեղահանելու ժամանակ զոհվեց շուրջ 1,5 միլիոն մարդ ու սակավաթիվ հաջողակներ կարողացան փրկվել՝ խիզախների ու հումանիտար հաստատությունների օգնության շնորհիվ։

«Ավրորա» անվանումը պատահական չէ: Դա 1915 թվականի իրադարձությունները վերապրածներից մեկի անունն է: Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանին հաջողվել էր փրկվել, որից հետո նա գրել էր «Հոշոտված Հայաստան» գիրքը և նկարահանվել գլխավոր դերում հենց դրա  հիման վրա նկարայանված ֆիլմում: Ֆիլմի ցուցադրության ողջ հասույթը (30 միլիոն դոլլար) ուղղվել է Մերձավոր Արևելքում գտնվող 60 հազար հայ որբերի կարիքներին:

101 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը Հայաստանում չեն մոռացել։ Աշխարհում հայերին ճանաչել են նաև ցեղասպանությունից մազապուրծ եղածների շնորհիվ, նրանց ժառանգները չեն մոռացել նախնիների հետ տեղի ունեցածը, իսկ ՀՀ իշխանությունները աշխարհից պահանջել են ճանաչել Մեծ եղեռնը, Թուրքիայից՝ չժխտել եղելությունը, որպեսզի ներկայիս թուրքական պետությունը չդառնա հանցակից Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճրագործության համար։

Լինելով մարդկության դեմ կատարված հանցագործության տուժող՝ Հայաստանն այսպիսով քարոզում է կանխել նոր ողբերգությունները նախորդների բացահայտման ու դատապարտման միջոցով։ Հենց այս գաղափարախոսությունն է դրվել 100 LIVES նախաձեռնության հիմքում նրա հեղինակների՝ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից։

«Ավրորա» մրցանակի միջոցով նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից երախտագիտություն են հայտնում նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, փրկել են հայերին։

«Ավրորա»-ն, սակայն, չի սահմանափակվում հայաստանյան ողբերգությամբ, այն նպատակ ունի իրազեկել մարդկությանը աշխարհում տիրող վայրագությունների մասին ու պարգևատրել մարդկանց, ովքեր էական աշխատանք են տանում, վերհանելով այդ խնդիրները, պայքարելով անարդարության դեմ և հումանիտար գործունեություն կատարելով։

Ավանդույթի է նմանվել այն, որ «Ավրորա»-ի մրցանակները հաղթողներին են հանձնում աշխարահահռչակ մարդիկ: Անցյալ տարի դերասան Ջորջ Քլունին էր այդ պատվավոր դերում, իսկ 2017թ.-ի դափնին հաղթողին հանձնեց աշխարհահռակ շանոնյե Շարլ Ազնավուրը: Ինչից հետո բեմում և դահլիճում գտնվողները միասին երգեցին հայտնի «Արի իմ սոխակ» օրորոցայինը:


Կարդալ ավելին JAMnews-ում