Նրանցից կեսն, ովքեր վերականգնողական բուժում են ստանում, որոշ ժամանակ անց վերադառնում են դրանց " />

Հայաստանում ավելի շատ մարդ է սկսել թմրանյութ օգտագործել

Նրանցից կեսն, ովքեր վերականգնողական բուժում են ստանում, որոշ ժամանակ անց վերադառնում են դրանց

Հայաստանում ավելացել է գրանցված թմրամոլների թիվը։ 2019թ-ի հունվարի դրությամբ նրանց թիվը 6 951 էր, ինչը 6 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի։

Հայաստան․ քաղցկեղ, ինչպե՞ս դիմակայել ցավին

Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր

Առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը հայտարարել է․

«Մենք գիտենք նրանց անուններն, ազգանունները, հասցեներն ու ախտորոշումները»։

Միաժամանակ թմրաբանը հաղորդել է, որ կա նաև այլ վիճակագրություն, որը հիմնված է 2011թ-ին անցկացված ավելի թանկ հետազոտության վրա։ Այդ հետազոտության ցուցանիշը մոտ 30 հազար մարդ է։

Սակայն նման խորքային հետազոտություններ ավելի հաճախ չեն անցկացվում բարձր արժեքի պատճառով։

Դեռահասներ և կանայք

Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում, ըստ Սեմերջյանի, թմրամոլները շատ չեն․

«Գրանցված անչափահասներ մեզ մոտ չկան։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց շրջանում թմրամոլներ չկան։ Մենք կարծում ենք, որ նրանք պարզապես չեն հայտնվել թմրաբանական ծառայության տեսադաշտում։ Սակայն թմրամոլությունը հաճախ հանդիպում է 30-40-ամյաների շրջանում»։

Չնայած այն բանին, որ թմրամոլների մեծ մասը տղամարդիկ են, դիսպանսերում գրանցված է նաև 116 կին։

Վերականգնողական բուժման մասին

Երկրի գլխավոր թմրաբանի խոսքով, Հայաստանում թմրամոլությամբ տառապող մարդկանց պրոֆեսիոնալ օգնություն է տրամադրվում բոլոր առաջատար մեթոդիկաներով։ Սակայն վերականգնողական բուժում անցածների կեսը կրկին որոշ ժամանակ անց վերադառնում է թմրանյութերին։ Դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի անց։

Իրավիճակը տարածաշրջանում

Այսօրվա դրությամբ, ըստ թմրաբանի, Հայաստանը, չնայած թմրամոլների թվի աճին, ավելի բարենպաստ վիճակում է, քան տարածաշրջանի մյուս երկրները․

«Միջազգային հանդիպումների ժամանակ, երբ ես խոսում եմ թմրանյութ օգտագործող 6-7 հազար մարդու մասին, մեր հարևան Վրաստանը խոսում է 400 հազարի մասին։ Միջազգային փորձագետները չեն հավատում ոչ մեզ, ոչ Վրաստանին, քանի որ համարում են, որ հաշվարկային համակարգում բացեր կան»։

Ինչ վերաբերում է հարևան Իրանին, ապա այնտեղ, ըստ Սեմերջյանի, տարածված է ափիոնի օգտագործումը։


Կարդալ ավելին JAMnews-ում