Սակայն պատվաստվել հրաժարվում են նրանք, ում ավելի շատ է ցուցված՝ ծերերը, հղիներն ու քրոնիկ հիվանդները" />

Հայաստանում ավելի շատ մարդ է համաձայնում գրիպի դեմ պատվաստվել

Սակայն պատվաստվել հրաժարվում են նրանք, ում ավելի շատ է ցուցված՝ ծերերը, հղիներն ու քրոնիկ հիվանդները

Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է արդեն մոտ 36 հազար մարդ։ Սակայն պատվաստումից հրաժարվում են նրանք, ովքեր ռիսկի խմբում են՝ հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և տարեցները։ Հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին։

Ինչիպի՞ն է ընդհանուր իրավիճակը

Այսօրվա դրությամբ օգտագործվել է գրիպի՝ երկիր ներկրված պատվաստանյութերի մոտ 77%-ը։

36 հազար պատվաստվածներից միայն 189 է հղի։ Դա հղիների ընդհանուր թվի մոտ 1,5% է։

Պատվաստվել համաձայնել է տարեցների միայն 1.1%-ը, քրոնիկ հիվանդություններով մարդկանց 2,7%-ը և  6 ամսականից հինգ տարեկան երեխաների ծնողների միայն 1.3%-ը։

Ինչո՞ւ են Ադրբեջանում շատ ծնողներ հրաժարվում պատվաստել երեխաներին

Վրաստանում խուճապ է․ մահացության 11 դեպք «խոզի գրիպի» պատճառով

Ըստ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի՝ ռիսկի խմբի անձանց մի քանի անգամ են հրավիրում պատվաստվելու։ Սակայն հրաժարվելու դեպքում դեղորայքը չի կորում․

«Եթե ռիսկի խմբի անձանց մի քանի անգամ պոլիկլինիկա են հրավիրում պատվաստվելու համար, և նրանք հրաժարվում են, ազատ պատվաստանյութերն առաջարկում են առողջ քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբում չեն։ Նրանցից շատերը պատրաստակամությամբ համաձայնում են»։

Կրկին «խոզի գրիպ»

Այս սեզոնում անցկացվում է А (H1N1 и H3N2) և В տեսակի գրիպի  դեմ պատվաստում, որոնք այժմ տարածված են Հարավային Կովկասում։

Հայաստանում լաբորատոր եղանակով հաստատվել է H1N1 գրիպի 10 դեպք, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»։

Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել, սակայն զգուշացնում են․ գրիպի պատվաստանյութը հակացուցված է մինչև 6 ամսական երեխաներին և դրա որևէ բաղադրիչի հանդեպ ալերգիա ունեցող անձանց։


Կարդալ ավելին JAMnews-ում