Միջոցառումը, ըստ երկու երկրների կազմազմակերպիչների, փոխգործակցությունը համակարգելու հնարավորություն է" />

Հայաստանում առաջին արձագանքման ուժերի զորավարժություն է անցկացվել Վրաստանի գործընկերների մասնակցությամբ

Միջոցառումը, ըստ երկու երկրների կազմազմակերպիչների, փոխգործակցությունը համակարգելու հնարավորություն է

Հայաստանի ու Վրաստանի առաջին արձագանքման ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացրել: Բեմադրվել է ամոնիակի արտահոսք, որից  բնակչության և տարածքների պաշտպանություն է իրականացվել:

Ըստ բեմադրված մտահղացման, Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղիով քիմիական նյութ էր ներկրվում ՝ 20 տ հեղուկ ամոնիակ: Այն տեղափոխվում էր երկաթուղային տակառով: «Հարավկովկասյան երկաթուղու» Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերը բախվել են, դրա հետևանքով տակառը կողաշրջվել է, տեղի է ունեցել հեղուկ ամոնիակի արտահոսք։

Հայկական և վրացական արձագանքող ուժերը համատեղ իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև ամոնիակի տարածման կանխարգելիչ միջոցառումներ:

Վարժանքն ամփոփելիս, կազմակերպիչներն ընդգծել են, որ նման միջոցառումներն ընձեռում են արձագանքող ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու հնարավորություն:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում