Նոր կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում առողջապահության ոլորտում, ժողովրդականություն չվայելով նախարարը երկրի բնակիչների համակրանքին է արժանանում" />

Հայաստանում անվճար բուժում կստանան ինսուլտով և քաղցկեղով հիվանդները

Նոր կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում առողջապահության ոլորտում, ժողովրդականություն չվայելով նախարարը երկրի բնակիչների համակրանքին է արժանանում

Առողջապահության նախարարությունը Հայաստանի բնակիչների անվճար բուժման միանգամից մի քանի ծրագիր է գործարկում։ Դրանցից մեկն իրականացվում է ոչ թե կառավարության ծրագրով, այլ առողջապահության նախարարի որոշմամբ և անձնական նախաձեռնությամբ։ Խոսքն ինսուլտով (իշեմիկ կաթված) հիվանդների անվճար բուժման մասին է։

Ծրագրի մանրամասները

Փետրվարի 1-ից անվճար բուժօգնություն կստանան գլխուղեղի իշեմիկ կաթված (ինսուլտ) ստացած բոլոր հիվանդներն՝ անկախ կարգավիճակից։ Նրանց բուժումն իրականացվելու է երկու հիվանդանոցներում։

«Ընթանում է ծրագրի ներդրման ավարտական գործընթացը, վերջին աշխատանքներ են իրականացվում, բոլոր շրջանների շտապօգնության բրիգադները վերապատրաստում են անցել», – հայտարարել է առողջապահության նախարար Թորոսյանը։

Ըստ մոտավոր հաշվարկների՝ սպասվում է, որ մեկ տարվա ընթացքում համապատասխան հիվանդանոցներում 250 մարդ բուժում կստանա։ Ըստ Թորոսյանի՝ մեկ հիվանդի բուժումը կարժենա 1-4 մլն դրամ (2-8 հազար դոլար)։

Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ մոտ 400 մլն դրամ (825 հազար դոլար) կտրամադրվի։ Առողջապահության նախարարությունում կարծում են, որ այս ծրագիրը թույլ կտա զգալիորեն կրճատել ինսուլտի հետևանքով մահացության թիվն ու 39%-ով նվազեցնել հաշմանդամության ռիսկերը։

«Խոզագրիպը» Հայաստանում նահանջում է

Հայաստանում ավելի շատ մարդ է համաձայնում գրիպի դեմ պատվաստվել

 Էլ ի՞նչն են անվճար բուժելու

Հայաստանում անվճար է դարձել նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը։ Մինչև վերջերս վիրահատական միջամտության անհրաժեշտության պարագայում պետությունը քաղցկեղով հիվանդներին վճարում էր գումարի միայն մի փոքր հատված։

Թորոսյանը սկսում է ժողովրդականություն վայելել

Թորոսյանը նոր նախարարներից մեկն է, որոնք կառավարության կազմում են հայտնվել 2018թ-ի հեղափոխությունից հետո, այսինքն՝ եկել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Թորոսյանի հանդեպ վերաբերմունքը սկզբից զգուշավոր էր։ Դա կապված էր այն բանի հետ, որ նա Հայաստանում ոչ պոպուլյար նախաձեռնություններով էր հանդես գալիս։ Մասնավորապես, նա կողմ էր պապիլոմավիրուսի դեմ պատվաստմանն այն դեպքում, երբ երկրում քննարկվում էին դրա վտանգները, ռիսկերն ու բացասական հետևանքները։

Այժմ նախարարը նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք դրական արձագանք են առաջացնում։ 2021թ-ին նա մտադիր է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ։ Նա արդեն կարողացել է հասնել նրան, որ երկրում սկսել է գործել սանավիացիա։ Անհրաժեշտության դեպքում բժիշկները հիվանդի մոտ հասնում են ուղղաթիռով։ Թորոսյանը կոշտ պայքար է սկսել նաև բուժհաստատություններում կոռուպցիայի, «ատկատի» դեմ, բարձրացրել բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերը։


Կարդալ ավելին JAMnews-ում