Վարչապետ Սարգսյանը, որի իշխանության դեմ է հանդես գալիս շարժումը, հայտարարել է. հարկադրանքի միջոց կիրառելու ցանկություն չունի" />

Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսել վարչապետի «հրաժարականի ժամկետները». շարժման 8-րդ օրը

Վարչապետ Սարգսյանը, որի իշխանության դեմ է հանդես գալիս շարժումը, հայտարարել է. հարկադրանքի միջոց կիրառելու ցանկություն չունի

21:55, ապրիլի 20

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իշխանությունների կողմից արվող երկխոսության առաջարկներին:

«Ի՞նչ երկխոսություն, ուշ է, поезд ушел»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, թե իրենք պատրաստ են քննարկել իշխանությունների հետ միայն մեկ հարց. «Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշակի պայմաններ»:

Պատգամավորը մի քանի կետ է ներկայացրել է՝ հետագա քաղաքական զարգացումներն իր պատկերացմամբ.

  1. Սերժ Սարգսյանը հրաժական է տալիս վարչապետի պաշտոնից
  2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
  3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
  4. Վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովը չի ընդունի կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Պատգամավորն ասել է, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել իշխանության ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին:

«Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածի տակ չպետք է դրվեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես պետք է ժողովուրդը հայտնի խորհրդարանին, թե ում է նախընտրում տեսնել վարչապետի պաշտոնում, Փաշինյանը չի պարզաբանել:

20:00, ապրիլի 20

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքը: Ելույթ են ունենում շարժման ակտիվիստները:

18:05, ապրիլի 20

Հայաստանում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում է անհնազանդության շարժումը: Դրա կազմակերպիչներն այն թավշյա հեղափոխություն են անվանել և շարունակում են պահպանել հետաքրքրությունը դեպի շարժումը: Մի քանի հազար մարդ է մասնակցում դրանց վաղ առավոտից մինչև ուշ երեկո:

Շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նյարդերի պայքար է սկսվել: Ակցիաներով, որոնք պարալիզացնում են տեղաշարժը մայրաքաղաքով և ամբողջ կառավարության գործունեությունը, անհնազանդության շարժումը ձգտելու է հասնել իր նպատակին՝ վարչապետ Սերժ Սարգսյանի  հրաժարականին:

Ինքը՝ Սարգսյանը, երևանյան «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով իրավիճակն, ասել է.

«Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողություն: Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են… Ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց բոլոր ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ փոփոխությունների մեջ է:

Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»:

Սարգսյանը կարծում է, որ հայ ժողովուրդն իմաստուն է և այս պարագայում էլ ճիշտ որոշում կկայացնի.

«Հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտման ձևը` հանրահավաքներ, երթեր և այլն, ինչ-որ չափով պետք է սահմանափակի այլ քաղաքացիների և հասարակության իրավունքներն ու ազատությունները, կա սահման, որ չպետք է անցնել»:

Շարժման ակտիվիստները քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ շարունակում են փողոցներ փակել: Ոստիկանությունը դեռևս կարողանում է բացել փակ փողոցները և վերականգնել երթևեկությունը: Միաժամանակ ոստիկանությունը բարձրախոսների միջոցով հայտարարում է, որ ակցիան անօրինական է, և դրա մասնակիցները բերման են ենթարկվելու, ինչն էլ պարբերաբար տեղի է ունենում: Արդեն բերման  է ենթարկվել 100-ից ավելի մարդ:

JAMnews-ը լուսաբանել է կատարվող իրադարձությունների բոլոր մանրամասները շարժման մեկնարկի առաջին իսկ րոպեներից և այժմ շարունակում է հետևել դրանց զարգացմանը:

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները 

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Related Posts

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

Ադրբեջանը 2017թ-ին

Ադրբեջանը 2017թ-ին

Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունում «անազատ երկիր» է մնացել

Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունում «անազատ երկիր» է մնացել

Արդյո՞ք կփոփոխվի Վրաստանի նախագահի ընտրությունների մասին օրենքը

Արդյո՞ք կփոփոխվի Վրաստանի նախագահի ընտրությունների մասին օրենքը

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի կառավարությունը երիտասարդանում է. նոր վարչապետը նոր թիմ է ձևավորում

Հայաստանի կառավարությունը երիտասարդանում է. նոր վարչապետը նոր թիմ է ձևավորում

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից


Կարդալ ավելին JAMnews-ում