«Առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում»,- հայտնել է գլխավոր նարկոլոգը" />

Հայաստանում աճել է պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը

«Առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում»,- հայտնել է գլխավոր նարկոլոգը

Հայաստանում աճել է թմրամոլների թիվը: Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Պետրոս Սեմերջյանի հրապարակած տվյալներով՝

  • 2016 թ.-ին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 6010 թմրամոլ,
  • 2017 թ.-ին՝ 6544:

«Հարկ է նշել, որ սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում: Այս անձինք ևս թմրամիջոցներից կախվածություն ունեցող են համարվում», – ասել է Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով՝ երկրում թմրանյութային կախվածության հետ կապված իրավիճակը վատթարանում է, և սա միայն Հայաստանի խնդիրր չէ՝ միտումն առկա է ամբողջ աշխարհում:

Հայաստանում թմրամոլությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը մարիխուանա (կանեփ) է օգտագործում:

2017 թ.-ին գրանցվել է

  • 4064 մարիխուանա օգտագործող,
  • 2476 ափիոն օգտագործող,
  • 3 կոկաին օգտագործող:

Թմրամոլների  մոտ մեկ երրորդը 19-ից 27 տարեկան է, 16-17 տարեկանները՝ մի քանիսն են:

Ընդ որում, Հայաստանում թմրամոլությունը մեծամասամբ տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց թիվը 2016 թ.-ին կազմել է 95, 2017 թ.-ին՝ 105:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում