Առողջապահության նախարարը հերքում է այդ լուրերը" />

Հայաստանում ակտիվորեն խոսում են ծխախոտը մարիխուանայով փոխարինելու մասին

Առողջապահության նախարարը հերքում է այդ լուրերը

Հասարակական վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու մասին օրինագիծը Հայաստանում վերջին ամիսներին ամենաքննարկվողն է։ Այդ կապակցությամբ լուրեր  են պտտվում այն մասին, թե երկրում իբր պատրաստվում են ամբողջությամբ արգելել ծխախոտ ծխելը և դա փոխարինվելու է մարիխուանայով:

JAMnews-ը որոշել է պարզել, թե հստակ ինչն է ագելվելու և ինչ տուգանքների պետք է սպասեն օրինախախտները։

Հայաստանում երիտասարդ տղամրդկանց շրջանում ուղեղի կաթվածը հաճախակի ախտորոշում է դարձել

Արդյո՞ք Վրաստանում կարելի է մարիխուանա ծխել։ Ի՞նչ է ասում նոր օրենքը

Ազգակցական ամուսնություններն Ադրբեջանում․ վտանգավոր ավանդույթ

Ասեկոսեներ և հերքում

Ծխախոտը մարիխուանայով փոխարինելու մասին լուրերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում և հասարակությունում բացասական արձագանք առաջացնում։ Այդ կապակցությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համացանցում հերթական մանիպուլյացիան է` իբր ծխախոտն արգելվելու է, որպեսզի մարիխուանան թույլատրվի, և հեղինակներն իրենց ստի վրա ուրախանում են»։

Թորոսյանը մեկնաբանել է նաև այն լուրերը, թե Հայաստանում ամբողջությամբ արգելվելու է ծխելը․

«Ոչ ոք չի արգելում ծխել, չնայած որ այդ սովորությունն ամեն տարի սպանում է մեր հազարավոր քաղաքացիների։ Ծխախոտային արտադրանքի օգտարոգրծումը սահանափակվելու է միայն փակ հանրային տարածքներում՝ այդ «սպանդը» կանխելու համար»։

Թմրանյութերի ազատ վաճառքի մասին ասեկոսեների հեղիներին նախարարն առաջարկել է զսպել վառ երևակայությունը․

«Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության և օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լիել։ Եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, ես ինքս կարգելեմ այդ նախաձեռնությունը, քանի որ դեռ կառավարության անդամ եմ։ Վստահ եմ, որ նույն կերպ կվարվի ողջ կառավարությունը»։

Ինչպե՞ս են արձագանքել սոցցանցերի օգտատերերը

Արսեն Թորոսյանի գրառման տակ իսկական քննարկում էր ծավալվել։ Ծխելը հասարակական վայրերում արգելելն օգտատերերի մեծ մասի հավանությանն էր արժանացել։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Ավելի լավ է, բաց տեղերում էլ ծխելն արգելվի։ Ողջ Երևանը ծխի մեջ է։ Երեխայի հետ այգում զբոսնում ես՝ շուրջդ ծուխ է»։

«Դե, դուր չի գալիս նրանց այն, որ երկրում դրական տեղաշարժեր կան»։

«Չգիտեմ՝ կառավարությունն ինչպես, բայց մենք քեզ հետ ենք»։

«Որևէ մեկը պատժվելո՞ւ է այս տեղեկատվական աղբի համար։ Ֆեյքերի հանդեպ այս հանդուրժողականությունը կարող է վտանգավոր լինել»։

Տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են

Եվրոպական երկրների շրջանում Հայաստանը ծխելու ամենաբարձր ցուցանիշներն ունի տղամարդկանց շրջանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունում ասվում է, որ հայ տղամադկանց 51.5%-ը ծխում է։

Հայաստանի կառավարությունը դեռ մեկ տարի առաջ օրինագիծ էր հրապարակել, որը սահմանափակում է ծխելը հանրային վայրերում։ Եվ այն ժամանակ շատերին անհանգստացրին և անգամ վրդովեցրին խոշոր տուգանքները, որոնք նախատեսվում են օրինախախտների նկատմամբ։

Ենթադրյալ տուգանքների գումարը պետք է որոշվի, ելնելով այն բանից, թե ծխողը որտեղ կհայտնաբերվի․

վերելակում, սրճարանում կամ գրասենյակում՝ 250 հազար դրամ ($ 520);

մեքենայի մեջ՝ 50 հազար դրամ ($ 104);

տրանսպորտում կամ տաքսու մեջ՝ 100 հազար դրամ ($ 208)։

Օրինագծով նախատեվում է, որ ծխել կարելի է լինելու միայն դրա համար հատկացված վայրերում, և դրանք պետք է համապատասխան ձևով պատրաստված լինեն։

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունն, ըստ հեղինակների, պետք է կրճատի ծխողների թիվը 30-40%-ով։


Կարդալ ավելին JAMnews-ում