Ընտրությունները թանկ հաճույք են, ասում են կառավարությունում" />

Հայաստանն արտահերթ ընտրությունների վրա մոտ 6 մլն դոլար կծախսի

Ընտրությունները թանկ հաճույք են, ասում են կառավարությունում

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Կենտրոնական ընտրական հաձնաժողովին կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 2.7 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):

Եվս 10 մլն դրամ (20 հազար դոլար) կտրամադրվի արդարադատության նախարարությանն Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ հրապարակելու համար:

Ոստիկանությունը կստանա լրացուցիչ 224 մլն դրամ (մոտ 460 հազար դոլար): Այդ գումարի մեծ մասը նախատեսված է ընտրողների ցուցակները ճշտելու համար:

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրությունները «թանկ հաճույք են, հատկապես՝ արտահերթ ընտրությունները»:

Ընտրությունների անցկացման համար երկիրն օգնություն կստանա նաև միջազգային կազմակերպություններից:

 «Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարից բացի Հայաստանը միջազգային և ՄԱԿ հովանու ներքո գործող դոնոր կազմակերպություններից աջակցություն կստանա, այդ թվում՝ տեսաձայնագրման համար սարքավորումների տեղադրման և ուսուցողական նյութերի հրապարակման համար», – հայտարարել է Միրզոյանը:

Ընտրություններ Հայաստանում՝ հնարավոր ելք ճգնաժամից

Երևանն ընտրություններին սատարել է հեղափոխական կառավարությանը

Նիկոլ Փաշինյանի մասին. թե ինչպես ընդդիմադիր գործիչը դարձավ Հայաստանի վարչապետ

Ինչու է առաջացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն

Այս տարվա գարնանից Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ անցում կատարեց դեպի կառավարման խորհրդարանական համակարգ։ Սակայն դրանից անմիջապես հետո երկրում «թավշյա հեղափոխություն» տեղի ունեցավ։ Իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը խորհրդարանում մեծամասնություն չուներ։ Դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր կառավարությունը, սակայն խորհրդարանը հնարավորություն ուներ արգելափակելու նրա որոշումները։

Ընդհանուր առմամբ փորձագետներն իրավիճակը երկրում գնահատում էին այսպես. «խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը»։ Այս եզրակացությունը հիմնավորվում էր նրանով, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Սակայն «թավշյա հեղափոխության» ընթացքում 2018թ-ի գարնանը նրա իշխանության դեմ դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փողոց դուրս եկան` հետևելով ընդդիմությանը և հասան իշխանափոխության։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հեղափոխական իշխանության համար Ազգային ժողովում մեծամասնություն ստանալու շանս են:

Ի՞նչ ուժեր են մասնակցելու ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն է: Քաղաքական ուժն արդեն պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրություններին կմասնակցեն նաև «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Դեռևս անհասկանալի է, թե արդյոք ընտրություններին կմասնակցի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդը նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է:


Կարդալ ավելին JAMnews-ում