Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը երկրին պարտավորեցնում է վճարել գումար, որը գերազանցում է նախորդ տասը տարվա բոլոր փոխհատուցումների հանրագումարը" />

Հայաստանն առաջին անգամ իր քաղաքացուն մեկ միլիոն եվրոյից ավելի կվճարի նրա իրավունքների խախտման համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը երկրին պարտավորեցնում է վճարել գումար, որը գերազանցում է նախորդ տասը տարվա բոլոր փոխհատուցումների հանրագումարը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1.6 մլն եվրո տուգանք վճարել Հայաստանի 83-ամյա քաղաքացի Յուրի Վարդանյանին։ Այդ գումարը գերազանցում է փոխհատուցումների ընդհանուր գումարը, որը ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել 2007-2018թթ-ի բոլոր վճիռներով։

Հինգ պատմություն նրանց մասին,  ովքեր իրականացրել են թավշյա հեղափոխությունը Հայաստանում

Ո՞ւմ և ինչո՞ւ է վճարվելու

2007 թ-ին Երևանի բնակիչներ Յուրի Վարդանյանն, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը, որոնք բնակվելիս են եղել Բուզանդի փողոցի 13 տանը, հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք հայտարարել են, որ իրենց սեփականությունը՝ տունն ու հողատարածքն, առգավվել են հօգուտ պետության և իրենք դրա դիմաց անհամաչափ փոխհատուցում են ստացել՝ այն էլ միան ունեցվածքի մի մասի դիմաց։

2000-ականներին, մայրաքաղաքի կենտրոնական մասի հին տները քանդում էին, քանի որ որոշվել էր կառուցել այսպես կոչված Հյուսիսային պողոտան։ Դրա կառուցապատման ընթացքում տուժել են Երևանի փոքր կենտրոնի հարյուրավոր բնակիչներ, որոնց ստիպել են՝ երբեմն չնչին փոխհատուցման դիմաց, լքել իրենց տները։

Նոր Երևանը վերացնում է հինը

Մասնավորապես, ընտանիքին, որը դիմել է ՄԻԵԴ, որպես փոխհատուցում վճարվել է շուկայական գնից մի քանի անգամ քիչ գումար։ Հաստատվել է, որ հասանելիք 276 մլն դրամի դիմաց Վարդանյանները ստացել են 54 մլն դրամ։

Ինչ վերաբերում է հողի դիմաց փոխհատուցմանն, ապա այն ընդհանրապես չի վճարվել։ Այդ որոշումը հիմնավորվել է նրանով, որ հողատարածքը Վարդանյանների սեփականությունը չէ։

ՄԻԵԴ վճիռը

Յուրի Վարդանյանի և նրա ընտանիքի իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է դեռ 2016թ-ին։

Այն ժամանակ ՄԻԵԴ-ը մեղադրել էր Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին կողմնակալության և այն բանի համար, որ նա խախտել է մարդու արդար դատաքննության իրավունքը։

Հայաստանում այդ փաստն ակտիվորեն քննարկվում էր, և մասնագիտական շրջանակներում նույնիսկ պահանջում էին, որ Մմկրտումյանը լքի իր պաշտոնը։ Սակայն դատավորը չէր շտապում և հեռացավ իր պաշտոնից միայն 2018թ-ի «թավշյա» հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո։

Իսկ 2019թ-ի հուլիսին ՄԻԵԴ-ն արդեն վճիռ կայացրեց փոխհատուցման գումարի վերաբերյալ։

«Գին՝ իրավունքը խախտտելու համար»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Հայաստանի կառավարությունն այն բանից հետո, երբ դատարանի վճիռն ուժի մեջ մտնի․

«Բնականաբար, սա էնպիսի պարտավորություն է, որը Հայաստանի Հանրապետությունը պետք է միանգամից կատարի: Անվերապահ պարտավորություն է: Այս պահի դրությամբ կառավարության ներսում քննարկում են տարբերակներ՝ հաշվի առնելով նաև ծանր բեռը բյուջեի վրա, բյուջեի վրա դրա ազդեցությունը մեղմելու հնարավոր տարբերակները: Գուցե մաս-մաս վճարելու․․․»

Սակայն, եթե հայտատուն չհամաձայնի այս առաջարկին, ապա, ըստ Կիրակոսյանի, պետությունը պարտավոր է լինելու ողջ գումարը միանգամից վճարել։

Միջադեպը քննարկվում է նաև հանրության կողմից։ Մարդիկ դժգոհ են, որ ներկայիս կառավարությունը հարկատուների գրպանից ստիպված է հսկայական տուգանք վճարել այն խախտման համար, որը տեղի է ունեցել նախորդ իշխանությունների ապօրինի որոշումների հետևանքով։

Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է կատարել իր պարտավորություններն՝ անկախ նրանից, թե ով է կայացրել այդ որոշումը․

«Այս պարտավորությունը կա, և Հայաստանի Հանրապետությունն է կրում պարտավորությունը, ոչ թե կառավարությունը, կամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կամ այլ կառավարություն… Իհարկե ցավալի է, որ նման մեծ գումար ենք վճարում, բայց մի բան էլ պետք է ֆիքսենք, որ դա վճարում ենք տեղի ունեցած կոնկրետ իրավունքի խախտման համար: Եվ որպես պարտավորություն ստանձնած պետություն, պետք է մենք գիտակցենք, որ դա ինչ-որ չափով գին է իրավունքը խախտելու համար»։


Կարդալ ավելին JAMnews-ում