Կարմիր խաչն աջակցել է Չինգիզ Գուրբանովի մարմինը վերադարձնելուն" />

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել զոհված զինվորի մարմինը

Կարմիր խաչն աջակցել է Չինգիզ Գուրբանովի մարմինը վերադարձնելուն

2016թ-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած սահմանային միջադեպի հետևանքով զոհված Չինգիզ Գուրբանովի մարմինը մեկ ամիս անց վերադարձվել է ադրբեջանական կողմին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մինչ այդ հայտարարում էր, որ հայկական կողմը, չնայած նախագահների պայմանավորվածություններին, արհեստականորեն ուշացնում է զոհված զինվորի մարմինը վերադարձնելու գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարի 9-ին կոչ էին արել հայկական իշխանություններին վերադարձնել Գուրբանովի մարմինը:

Հայտնի հայ քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանն ու Ստեփան Սաֆարյանը նույնպես կոչ էին արել Հայաստանի իշխանություններին վերադարձնել զինվորի մարմինը միջադեպի լուրջ քննությունից հետո:

Գուրբանովի մարմինը պատվո պահակախմբի ուղեկցությամբ և պատվով տեղափոխվել է Բաքու:


Կարդալ ավելին JAMnews-ում