Բանակցությունների մանրամասներն, ինչպես միշտ, չեն հաղորդվում" />

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Բանակցությունների մանրամասներն, ինչպես միշտ, չեն հաղորդվում

Լուսանկարը՝ rusarminfo

Հուլիսի 11-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Դրա ավարտից հետո հաղորդվում էր, որ “հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի զարգացման համար համապատասխան պայմանների ստեղծման վերաբերյալ”:

Պաշտոնական տեղեկատվությունն ավարտվում է հետևյալ ձևակերպմամբ. “Համանախագահները խնդրել են արտգործնախարարներին փոխանցել այս տարի գագաթնաժողովի կազմակերպման մասին առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում”:

Տեղեկատվություն Ադրբեջանից

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ի սկզբանե պետք է կայանար Մաուերբախ քաղաքում՝ Վիեննայից ոչ հեռու, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական կոնֆերանսի շրջանակում: Սակայն վերջին պահին հանդիպումն անհայտ պատճառով տեղափոխվել է Բրյուսել:

Հանդիպման նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ “պաշտոնական Բաքուն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լուրջ և արդյունավետ բանակցությունների հույս ունի, որոնք կկայանան Բրյուսելում երեքշաբթի օրը”:

“Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման գլխավոր թեման լինելու է բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և դրա անցկացումը լուրջ և արդյունավետ կերպով”, – “Ինտերֆաքս-Ադրբեջան” գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Լրատվամիջոցները չեն հաղորդում բրյուսելյան բանակցությունների մանրամասները: Հայտնի է միայն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ Նյու Յորքում կայանալիք նիստի ընթացքում արտգործնախարարների հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին:

Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել նաև երկու երկրների նախագահների հանդիպման անցկացման նախաձեռնությամբ:

Տեղեկատվություն Հայաստանից

Բրյուսելյան հանդիպումը հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ:

Քանի որ բանակցությունների բովանդակության մասինպաշտոնական տեղեկատվությունն, ինչպես միշտ, մանրամասներ չի պարունակումն, մնում է միայն կռահել, թե ինչ էր տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ:

Թե ինչ է հանդիպման ընթացքում ասել հայ նախարարն ադրբեջանցի գործընկերոջը, կարելի է ենթադրել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ելույթի նրա տեքստից, որը կայացել է բուն բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարել Ղարաբաղի շփման գծում ապրիլյան մասշտաբային ռազմական գործողություններից հետո կայացած բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունները: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ամրագրվել է պայմանավորվածություն հրադադարի ռեժիմի խախտման հետաքննման մեխանիզմների ներդրման և 1994-1995թթ-ի հրադադարի եռակողմ համաձայնագրի կատարման մասին:

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. “Նման գործողությունները հարցականի տակ են դնում որպես բանակցությունների կողմ հանդես գալու Բաքվի ունակությունը… Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների օրինակով հերթական անգամ իր ժողովրդին որպես վահան է օգտագործել Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանով գնդակոծելու համար, այդ թվում՝ համազարկային կրակի համակարգերով: Ի պատասխան ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված է եղել ինքնապաշտպանության դիմել:

Մինչ ադրբեջանական կողմը հրաժարվում է իր վրա վերցված պարտավորություններից…, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը”:

Ամփոփելով է իր խոսքը, Էդվարդ Նալբանդյանն ասել է. “Մենք պատրաստ ենք ամրապնդելու խաղաղությունը, անվտանգությունն ու համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակում և կշարունակենք մասնակցել այդ ուղղութմաբ ձեռնարկված բոլոր ջանքերին”:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում