Թիմի՝ երկու շաբաթ առաջ նշանակված նոր մարզիչը պատրաստ է հրաժարական տալ, սակայն չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել և շտկել իրավիճակը" />

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 1:9 հաշվով պարտվել է իտալացիներին և նոր հակառեկորդ սահմանել

Թիմի՝ երկու շաբաթ առաջ նշանակված նոր մարզիչը պատրաստ է հրաժարական տալ, սակայն չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել և շտկել իրավիճակը

Италия-Армения, сборная Армении по футболу, спорт, футбольная федерация, Ванецян, Хашманян

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր ողջ պատության մեջ ամենախոշոր պարտությունն է կրել։ Նոյեմբերի 18-ին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում հայկական հավաքականը խաղացել է Իտալիայի թիմի հետ և պարտվել 1:9 հաշվով։

Դրանից առաջ՝ 1997թ-ին Հայաստանի թիմը երկու անգամ պարտվել է 0:7 հաշվով Չիլիի և Վրաստանի հավաքականներին։

Վերջին պարտությունների շարքը սկսվել է Ֆինլանդիայի թիմի հետ խաղից, այնուհետև հայ ֆուտբոլիստները տանը պարտվել են հույներին։

Ի դեպ, Երևանում կայացած Հայաստան-Իտալիա խաղը նույնպես ավարտվել էր հակառակորդի հաղթանակով (3:1)։

Գլխավոր մարզիչը պատրաստ է հրաժարական տալ

Նախևառաջ, պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմը գլխավորել է ընդամենը 13 օր առաջ՝ նոյեմբերի 6-ին։

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին․․․ 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին», – այն ժամանակ նշել էր Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Հեղափոխություն ֆուտբոլում»․ հայկական ֆեդերացիայի հավակնոտ պլանները

Խաշմանյանն իտալացիներից կրած պարտությունից հետո հայտարարել է, որ ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում․

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա»։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե այդպես որոշի Ֆուտբոլի ֆեդերացիան։

«Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպն», – ասել է Խաշմանյանը։

Կարծիքներ

Մեդիափորձագետ, Cybersport ցանցային պարբերականի ղեկավար Նիկոլայ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «1:9 հաշիվն Իտալիայի երկրորդ կազմից օրինաչափ արդյունք է, որին բերում է համատարած կոռուպցիայի և անհույս դիլետանտության սինթեզը»։

Նա չի բավարարվել միայն հայտարարությամբ և հակաճգնաժամային պլան է մշակել, որն «անհապաղ պետք է իրագործել»։ Մեջբերում ենք ամբողջական տեքստը․

• Վանեցյանը, Մելիքբեկյանը, Նիկողոսյանը [Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը – JAMnews] (ժամանակն է «հերոսների» անունները նշելու) և նրանց գործընկերները պետք է հրաժարական տան, եթե խիղճ ու արժանապատվություն ունեն։ Հակառակ դեպքում՝ նրանց պետք է այդ մասին հաստատակամորեն խնդրել։

• Ֆեդերացիայի լիակատար ֆինանսական աուդիտ անցկացնել և հրապարակել դրա արդյունքները։

• Ֆուտբոլիստները պարտավոր են վերադարձնել պարգևավճարները (12 հազարական եվրո) Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ ոչինչ չնշանակող հաղթանակի համար։ Այդ գումարները փոխանցել զոհված զինվորների և սպաների ընտանիքներին։

• Ոլորտի հրավիրված պրոֆեսիոնալները պետք է մոտակա 10-12 տարվա համար ազգային ֆուտբոլի զարգացման ռազմավարություն մշակեն։

• Վերաբաշխել ֆեդերացիայի բյուջեն՝ նվազագույնի հասցնելով հավաքականի ծախսերն ու առավելագույնս ավելացնել ենթակառուցվածքների, կադրերի (մարզիչներ, մենեջերներ, բժիշկներ և այլն) և մանկապատանեկան ֆուտբոլի ծախսերը։

Հայ ֆուտբոլիստ, շվեդական «Լինչյոպինգ սիթի» ակումբի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նույնպես դժգոհություն է հայտնել ազգային հավաքականի վերջին խաղի վերաբերյալ։ Ահա, թե ինչ է նա գրել ֆեյսբուքյան իր էջում․

«Չի կարելի այդ մակարդակներում էքսպերիմենտներ անել, հատկապես որ 99% համոզվածություն կա դրա ձախողման մեջ: Բա լավ, դուք չե՞ք տեսնում առաջին խաղից հետո, որ թիմը չի ընդունում այդ հնարքը։ Հիմա ազգովի խայտառակ արեցիք։ Դե պատասխան տվեք՝ հերթով հրաժարականներ ներկայացնելով։

Ֆուտբոլիստներին ի՞նչ ասես։ Առանց առաջատարի խաղ… Բա լավ, այդքան խաղ եք խաղացել, չկա՞ ձեր մեջ մի փորձառու տղա, որ միջից հասկանա՝ ինչ է կատարվում, թիմը հավաքի, ասի՝ ինչն ինչպես անել։ Մարզիչ է, չունեք, ասենք, այսօր, պետք է 9 գո՞լ բաց թողնեք»։

Ո՞վ է Խաշմանյանը

Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել նոյեմբերի 6-ին։ Նրա պայմանագրի ժամկետը մինչև 2020թ-ի նոյեմբերի 30-ն է։ Նրա հրաժարականի մասին տեղեկություններ դեռ չկան։

Ի դեպ, նախորդ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հոկտեմբերի 18-ին էր հրաժարական տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է եղել, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել անցնել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։

Ինչ վերաբերում է Խաշմանյանին, ապա նա ժամանակին համարվում էր ամենահեռանկարային հայ ֆուտբոլիստներից մեկը։ Խաշմանյանը ներգրավվել էր ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Նա ելույթլ է ունեցել ԽՍՀՄ առաջնությունում «Արարատ» (Երևան) և «Կոտայք» (Աբովյան) առաջատար հայկական ակումբների կազմում։

Սակայն առավելագույն հաջողությունների Խաշմանյանը հասել է որպես մարզիչ։ Ֆուտբոլային շրջանակներում խոսում են, որ նա կարողանում է «անդունդից» բարձրացնել ակումբները։ Հենց նրա ղեկավարությամբ է Երևանի «Ալաշկերտը» հաղթել երկրի առաջնությունում և կարողացել մասնակցել միջազգային եվրոպական մրցաշարերի։

Италия-Армения, сборная Армении по футболу, спорт, футбольная федерация, Ванецян, Хашманян

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Խաշմանյանի՝ որպես մարզչի ձեռքբերումները

• Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)

• Հայաստանի գավաթի մրցանակակիր (2018/2019)

• Հայաստանի սուպերգավաթի մրցանակակիր (2016)։


Կարդալ ավելին JAMnews-ում