Ստվերային եկամտի մեծ մասը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսին, խոշոր բիզնեսն ընդհանուր առմամբ պարտաճանաչ վճարում է հարկերը " />

Հայաստանի տնտեսության գրեթե մեկ քառորդը ստվերում է

Ստվերային եկամտի մեծ մասը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսին, խոշոր բիզնեսն ընդհանուր առմամբ պարտաճանաչ վճարում է հարկերը

Հայաստան, ստվերային տնտեսություն

Հայաստանի տնտեսության մասնաբաժինը, որը հարկումից դուրս է մնացել, կազմում է 22 տոկոս։ Այս մասին հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։ Առավել հաճախ հարկերից խուսափում են առևտրի ոլորտում։

Էլ ո՞ր ոլորտներում հարկեր չեն վճարում

Հայաստանում ստվերային տնտեսության զգալի մասը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսին։ Խոշոր բիզնեսը «թավշյա հեղափոխությունից» հետո, որը տեղի է ունեցել 2018թ-ի գարնանը, հարկերը վճարում է, քանի որ դժվար է թաքցնել մեծ ֆինանսական հոսքերը։

«Դժվար է խոշոր ձեռնարկություններում գումարները ստվերել և տարիներով այդպես աշխատել։ Գոնե միայն այն պատճառով, որ մեր հարկային գերստեսչությունը նման ձեռնարկությունների հետ աշխատում է ամենօրյա ռեժիմով», – ասում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ տնտեսության «ամենաստվերային» հատվածն առևտրի ոլորտն է։ Ստվերի մասնաբաժին կա նաև գյուղատնտեսությունում։ Կառույցը փորձում է պայքարել խախտողների դեմ ստուգումների խստացմամբ։

Փորձագետի կարծիք

Պետեկամուտների կոմիտեի հայտարարած 22 տոկոսը բավականին մոտ է իրականությանը, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Նա ստվերային տնտեսության սեփական ուսումնասիրություններն է վկայակոչում և պնդում, որ օգոստոսին Հայաստանի տնտեսության 24%-ն էր ստվերում։

Փորք բիզնեսի առնչությամբ նա նշում է, որ այստեղ ստվերի դեմ պայքարելը ծանր է, որոշ դեպքերում էլ՝ անհնար․

«Վերցնենք, օրինակ, մարդկանց, որոնք բնակարաններ են վարձով տալիս։ Այսօրվա դրությամբ 10% հարկ է գործում։ Գրանցվում է միայն մեկ տոկոս։ Այժմ մենք կարող ենք գնալ մինչև 2% նվազման, որպեսզի բոլոր գործարքները գրանցվեն։ Տեսականորեն մենք դա կարող ենք անել։ Սակայն ծանր կլինի հետևել, որպեսզի գրանցվեն բոլոր գործարքները, դա պարզապես եկամտաբեր չի լինի»։

JAMnews-ի հետ զրույցում փորձագետը հաստատել է նաև պետական կառույցի այն հայտարարությունը, թե որ ոլորտներում է «ստվերն» առավել մեծ․

«Ոլորտների հարաբերակցությունը ցույց է տալիս, որ ստվերի մեծ մասն առևտրի և ծառայությունների ոլորտում է։ Օրինակ, արդյունաբերությունում ստվերը քիչ է»։

Հրանտ Միքայելյանն ասում է նաև, որ մինչև հեղափոխությունը տնտեսության ստվերային մասնաբաժինը կազմում էր ընդհանուր ծավալի 26 տոկոսը։ Իսկ ներկայիս 22 տոկոս ցուցանիշը կարելի է իրականում նվազեցնել մինչև 12 տոկոս։


Կարդալ ավելին JAMnews-ում