Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ խոսել է այն մասին, թե ինչպես է ներկայանում Հայաստանը Ռուսաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների համատեքստում " />

Հայաստանի վարչապետ. Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմ թույլ չի տա

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ խոսել է այն մասին, թե ինչպես է ներկայանում Հայաստանը Ռուսաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների համատեքստում

Ռուսաստանը պատերազմ տարածաշրջանում թույլ չի տա, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»:

Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին: Սակայն բացառել է միակողմանի զիջումների հնարավորությունը.

«Մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, որը փչացնում է Ադրբեջանը: Դուք Հայաստանի կողմից ոչ մի նման քայլ չեք տեսնի: Երբ մենք ուղերձ ստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում, ոչ միայն կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և դրան հետևած բացասական արձագանքը Ռուսաստանի կողմից: Նա նշել է, որ չի մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կարող էին հակասել Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածությանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղվածության մեջ կտրուկ փոփոխությունների չի գնալու: Հայաստանը կմնա ՀԱՊԿ կազմում, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո:

Փաշինյանը դա նշել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում։ Ադրբեջանն այդ կազմակերպության անդամ չէ և Հայաստանի հետ կոնֆլիկտի մեջ է:

 «Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանն, ապա իր հետ զրույցում ես մտահոգություններս հայտնել եմ [Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ – JAMnews]։ Այդ հարցը կմնա օրակարգում: Եթե մենք ՀԱՊԿ ենք, նշանակում է՝ մենք ձեր առջև ունենք պարտավորություն, դուք՝ մեր առջև։


Կարդալ ավելին JAMnews-ում