Նախաձեռնության էությունը․ խուսափել մարդկային կորուստներից, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ" />

Հայաստանի վարչապետի տիկինը կոչ է անում Ադրբեջանի կանանց միանալ իր խաղաղասիրական նախաձեռնությանը

Նախաձեռնության էությունը․ խուսափել մարդկային կորուստներից, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդես է գալիս «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությամբ և ադրբեջանցի կանանց կոչ է անում միանալ։

Մանրամասներ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին․ JAMnews-ի բացառիկ հարցազրույցը

Ժողովրդավարության ցուցիչ 2018․ Հայաստանն առաջ է անցնում, Վրաստանը՝ զիջում դիրքերն, Ադրբեջանը նույն տեղում է

Ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում․ հատված Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր․ կանաչ ու սև» գրքից

Հայտարարարություն ԱՄՆ Կոնգրեսում և «Կարնեգի» հիմնադրամում

Հայկական հեղափոխության առաջնորդի և գործող վարչապետի տիկինն այցով ԱՄՆ-ում է։ ԱՄՆ կոնգրեսմենների և «Կարնեգի» հիմնադրամի փորձագետների հետ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը խոսել է «Կանայք՝ հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին։ Նա ներկայացրել է իր արշավի էությունը․

«Որպես կին և մայր՝ ես հավատում եմ, որ աշխարհում ամենամեծ արժեքը մարդկային կյանքն է։ Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասադրներ են զոհվում։ Մեր նախաձեռնության նպատակն այդ մահերը կանխելն է»։

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է, որ միավորվեն Հայաստանի և Ադրբեջանի կանայք․

«Եթե կանայք  միավորվեն և ասեն՝ մի՛ սպանեք մեր երեխաներին, եթե ասեն՝ փորձե՛ք ձեր ուժերը բանակցությունների սեղանի շուրջ, նրանց ձայնը լսելի կլինի»։

Հայաստանի վարչապետի տիկինը կարծում է, որ հեղափոխության «ձայնը» դուրս է եկել Հայաստանի սահմաններից և հասել շատ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան։

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը

«Հայաստանի վարչապետի տիկնոջ նախաձեռնությանն աջակցկություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահը», – փոխանցում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը։  Ստանիսլավ Լայչակը հայտարարել է, որ երկու երկրների կանայք կարող են կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում․

«Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության գործընթացներին կանանց և երիտասարդության մասնակցության կարևորությանը։ Կանայք նոր խթան են հաղորդում հակամարտության կարգավորմանը, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց ներգրավվածությանը»։

Մանրամասներ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին

«Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին Աննա Հակոբյանն առաջին անգամ հայտարարել է 2018թ-ի հուլիսին։ Նա իր գաղափարը ներկայացրել է հայտնի ռուս կանանց հետ հանդիպմանն ու նրանց առաջարկել միանալ իր արշավին։

Նախաձեռնությանն այն ժամանակ միացել էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, «Կանանց երկխոսություն» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն՝ ի օգնություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հանրային գործիչ Աննա Ֆեդերմեսերը, հեռուստահաղորդավար Կիրա Ալտմանը, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան։

JAMnews-ին տված բացառիկ հարցազրույցում Աննա Հակոբյանը խոսել էր իր արշավի, այդ գործընթացին տարբեր երկրների կանանց ներգրավվածության մասին․

«Այն ունի շատ կոնկրետ մեսիջ, և դա նույնիսկ խաղաղություն չես անվանի: Մեսիջն այն է, որ խուսափենք մարդկային կյանքերի կորուստներից, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չենք լուծել, քանի չենք գտել այն բանաձևը կամ լուծման տարբերակը, որին երկու կողմն էլ դրական կարձագանքի։ Իսկ դա բարդ հարց է, բոլորս հասկանում ենք, որ դա կարող է դեռ երկար տարիներ տեղի չունենալ: Եթե ընդունեք, որ կարելի էր ռազմական ճանապարհով լուծել հարցը, կամ եթե սահմանին տարվա ընթացքում մի քանի երիտասարդ սպանելով կարելի լիներ որևէ լուծման հանգել, մենք արդեն կունենայինք այդ լուծումը»:

Կանայք, որոնք միացել էին «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը, 2018թ-ին այցելել էին Լեռնային Ղարաբաղ։ Այստեղ նրանք խաղաղության կոչ էին հնչեցրել։ Նրանք մտադիր էին նույն կոչով հանդես գալ նաև Ադրբեջանի սահմանին։ Սակայն Ղարաբաղ մեկնելուց հետո նրանք հայտնվել էին Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» որպես Լեռնային Ղարաբաղ հայկական կողմից այցելած անձինք։ Այժմ նրանց մուտքն Ադրբեջան արգելված է։ Այնպես որ, նրանք էլ հնարավորություն չեն ունենա նույն կոչով հանդես գալ Ադրբեջանում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում