Սարգսյանի պաշտոնավարման դեմ շարժման կողմնակիցները հաղթանակ են տոնում" />

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Սարգսյանի պաշտոնավարման դեմ շարժման կողմնակիցները հաղթանակ են տոնում

Օրվա բոլոր իրադարձությունները ըստ հերթականության

19:30

Բողոքի բազմահազարանոց և շուրջօրյա ակցիան հասավ իր նպատակին՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Բոլոր մարզերում և մայրաքաղաքում շարժման կողմնակիցները տոնում են հաղթանակը: Երևանի Հանրապետության հրապարակում հերթական հանրահավաքն է սկսվել:

Թավշյա հեղափոխությունն ի կատար ածվեց: Ի՞նչ է հետևելու դրան

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հաղորդագրություն տարածվեց, որ վարչապետի պաշտոնակատար է դարձել Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի պետության ղեկավարի հրաժարականից հետո Հայաստանի խորհրդարանական խմբակցությունները յոթօրյա ժամկետում պետության ղեկավարի իրենց թեկնածուներին առաջադրեն: Վարչապետն ընտրվելու է խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Մինչ այդ կառավարության անդամները շարունակելու են կատարել իրենց պարտականությունները մինչև որ նոր կառավարություն ձևավորվի:

Սոցցանցերում մարդիկ գրում են.

Գիտե՞ք, թե հիմա ինչ չես գտնի Երևանի խանութներում: Հայկական դրոշ:

Հայաստանը երբեք այսքան երջանիկ չի եղել: Սիրտս պայթում է ուրախությունից և հպարտությունից:

Հարգելի ժողովուրդ: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ի կատար ածվեց: Եվ մենք պատրաստ էինք դրան:

Շամպայնի պաշարները սուպերմարկետներում վերջանում են:

Եթե Սերժն իմանար, որ մարդիկ այսքան կուրախանան, ավելի շուտ կհեռանար:

16:15

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կատարելով ժողովրդի պահանջը:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

15:20

Քիչ առաջ ոստիկանությունից ազատ են արձակվել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Ժողովուրդը նրանց դիմավորել է շամպայնով ու ծափերով:

Ազատ արձակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ իրեն այցելել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: «Այո, նա եկավ իմ խուց, և ես հանդիպել եմ նրա հետ: Այսօր երեկոյան կա՛մ կխոսենք այդ մասին, կա՛մ հայտնի կդառնա»,- նշել է նա:

15:00

Հայտնի է դարձել, թե որտեղ է պահվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով շարժում մեկնարկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ոստիկանությունը երեկ երթի ժամանակ ձերբակալել էր:

Պատգամավոր Լենա Նազարյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է: Մինչ այս որևէ մեկին հայտնի չէր, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը: Նրա ընտանիքի անդամներին ևս չէին տեղեկացրել, թե որտեղ է նա:

Ընդդիմադիրները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանի ու ևս երկու պատգամավորի ձերբակալությունն օրինական չէ, որովհետև նրանք անձեռնմխելի են:

Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանում է, որ պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող անձին հնարավոր չէ ազատությունից զրկել բացառությամբ այն դեպքի, երբ անձը բռնվում է հանցագործության կատարման պահին կամ հանցագործությունը կատարելուց հետո:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ երեկ ոստիկանությունը ցույցը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել, ինչի մասին տեղեկացվել էին հավաքի կազմակերպիչները: Բայց կոչն անտեսվել է, գործողությունը գնահատվել է որպես հանցագործություն: Դա էլ հիմք է հանդիսացել, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա երկու գործընկերներին ձերբակալեն:

Այսօր 14:00-ին Ազգային ժողովում նախատեսված էր հատուկ նիստ՝ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հարցով: Միայն անձեռնմխելությունից զրկելուց հետո նրանց նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ: «Ելք» խմակցությաթյան պաըգամավոր Լենա Նազարյանի խոսքով, նիստը հետաձգվել է, ինչը նշանակում է, որ գործընթացը հետաձգվել է:

Առաջին փոխվարչախետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, պատգամացորներին աձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ վերցնել և ուղևորվել է ընդդիմադիր Փաշինյանի հետ հանդիպման՝ բանակցելու և լուծում գտնելու նպատակով: Կարապետյանը հիշեցրել է, որ վաղը, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը․

«Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»:

Հանրությունը շարունակում է պայքարել՝ առանց առաջնորդների

Վաղ առավոտից Երևանում և Հայաստանի մարզերում հազարավոր մարդիկ  անհնազանդության միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով երկրի ղեկավար վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մարդիկ շարունակում են փողոցներ փակել, երթեր անցկացնել՝ վանկարկելով «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Զուգահեռաբար քաղաքացիները պահանջում են ազատ արձակել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Զուրաբյանին և բերման ենթարկված մյուս անձանց:

Երթին միացել են բժիշկներ՝ հիվանդանոցային սպիտակ համազգեստով, պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի ծառայողներ՝ զինվորական համազգեստով:

Մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, տարբեր հաշվարկներով, մասնակցել է 100.000-120.000 մարդ:

Իշխանությունը հավաստիացնում է, որ փողոց դուրս եկած ժողովրդի հետ երկխոսելու ցանկություն ունի

Չնայած նրան, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու նրա հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանի երկխոսությունն, ըստ էության, չկայացավ, իշխանությունները շարունակում են հավաստիացնել, որ պատրաստ են բանակցությունների:

Պատգամավոր Լենա Նազարյանը հայտնել է, որ առավոտյան հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վերջինս, նրա փոխանցմամբ, առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ.

«Պարոն Բաբլոյանը առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բացի այդ ես ասացի, որ մեզնից ոչ մեկը չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից: Որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման կոչով հանդես գալ»:

Ներքին զարգացումների արտաքին սպառնալիքը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հակառակորդը հետևում է Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին:

Պաշտոնապես տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կենդանի ուժ և զինտեխնիկայի տեղաշարժեր և կուտակում է իրականացնում:

Նմանատիպ նյութեր

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսել վարչապետի «հրաժարականի ժամկետները». շարժման 8-րդ օրը

Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսել վարչապետի «հրաժարականի ժամկետները». շարժման 8-րդ օրը

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայաստանի տարբեր վայրերում բողոքի ցույցեր են անցկացվել

Հայաստանի տարբեր վայրերում բողոքի ցույցեր են անցկացվել

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին


Կարդալ ավելին JAMnews-ում