Երկրում նշում են «Մարտի 1»-ի իրադարձությունների տարելիցը։ 11 տարի առաջ այս օրը ցույցը ցրելու ժամանակ տասը մարդ էր զոհվել " />

Հայաստանի վարչապետը պետության անունից ներողություն է խնդրել հետապնդումների բոլոր զոհերից

Երկրում նշում են «Մարտի 1»-ի իրադարձությունների տարելիցը։ 11 տարի առաջ այս օրը ցույցը ցրելու ժամանակ տասը մարդ էր զոհվել

Հայաստանի վարչապետը երթ է անցկացրել, որն, իր խոսքով, նվիրված էր Հայաստանի քաղաքացու հաղթանակին բռնության, զեղծարարության, կոռուպցիայի և ապօրինությունների դեմ պայքարում։

Երթը նվիրված էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցին։ Տասնմեկ տարի առաջ այս օրը ցույցը ցրելու ընթացքում մարտական զենք էր կիրառվել։ Տասը մարդ էր զոհվել։

Հայաստանի երկրորդ նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առաձնապես խոշոր չափի կաշառք ստանալը

Հայաստանի նախկին նախագահի որդուն փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

Ինչպես էին Երևանում հիշում «Մարտի 1»-ի զոհերին

2019 թ-ի մարտի 1-ին մարդիկ առավոտից գալիս էին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 11 տարի առաջ այդ ողբերգական դեպքերը տեղի էին ունեցել։ Մարդիկ ծաղիկներ և մոմեր էին բերում։

Առավոտյան ժողովրդին ուղերձով դիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: Այսուհետ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում»։

Փաշինյանն իր գնահատականը տվեց 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ Նրա խոսքով՝ այն ժամանակվա իշխանությունների գործողությունների միակ թիրախը Հայաստանի քաղաքացին էր․

«Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից»։

Ի՞նչ էր տեղի ունենում Երևանի փողոցներում 2008 թ-ի մարտի 1-ին

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նախորդել էին նախագահական ընտրությունները։

Այն ժամանակ գործող նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտին էր մոտենում։ Օրենսդրության համաձայն՝ նա իրավունք չուներ կրկին իր թեկնածությունն առաջադրելու։

2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա հավաքել էր ընտրողների ձայների 52%-ը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%։

Նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո երկրում հուզումներ սկսվեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական դաշինքի կողմնակիցները պնդում էին, որ հաղթել է իրենց թեկնածուն և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։

Տասն օր շարունակ հազարավոր մարդիկ չէին հեռանում Ազատության հրապարակից՝ շուրջօրյա մասնակցելով ցույցերին։

Մարտի մեկի առավոտյան ակցիայի մասնակիցներին բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակից։ Ավելի ուշ քաղաքի ուրիշ հատվածում՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց։ Տասը մարդ զոհվեց։

Երևան, Ազատության հրապարակ, 01 մարտ 2019, JAMnews

Ո՞վ է մեղադրվում «Մարտի 1» գործով

Միայն 2018թ-ին կայացած «թավշյա հեղափոխությունից» հետո՝ տասը տարի անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի նոր իշխանությունները «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամք ունեն։ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը որպես վկա հարցաքննեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև նրան մեղադրանք առաջադրեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Նրա փաստաբանների բազմաթիվ միջնորդություններն  խափանման միջոցը փոխելու և նախկին նախագահի դեմ քրեական գործը կարճելու վերաբերյալ արդյունք չեն տվել։

Քննչական մարմնի հրապարակած տվյալների համաձայն՝ խաղաղ ցուցարարներին ցրելուն մասնակցել է նաև  բանակը։ Որպես ապացույց բերվում է  0038 գաղտնի հրամանի տեքստը։ Այն մասնակիորեն գաղտնազերծվել է։ Հրամանի համաձայն՝ բանակը զորանոցային դրության էր բերված։

«Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի անցնում են նաև

  • Սեյրան Օհանյանը, որը 2008թ-ին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի և պաշտպանության փոխնախարարի պաշտոնները;
  • Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ Երևանի կայազորի պետն էր։
  • Արմեն Գևորգյանն՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը։
  • Միքայել Հարությունյանը՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը, որը մինչև այսօր հետախուզման մեջ է։

Նախկին նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն քաղաքական պատվեր է համարում։

Ինչո՞ւ է Քոչարյանն իր կալանքը քաղաքական պատվեր համարում

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին դիմել միջազգային կառույցների ճնշման տակ։


Կարդալ ավելին JAMnews-ում