Պաշտոնական Անկարան դեռ չի պատասխանել, սակայն թուրքական ընդդիմությունը կարծում է, որ դա երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է " />

Հայաստանի վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին

Պաշտոնական Անկարան դեռ չի պատասխանել, սակայն թուրքական ընդդիմությունը կարծում է, որ դա երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է

Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը պատմական հնարավորություն է: Հայկական լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի Հանրապետական ժողովրդական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մուստաֆա Սարիգյուլի տեսանկյունը.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հայաստանի մեկնած ձեռքը պատմական հնարավորություն կարելի է համարել»:

Թուրքագետ Աստղիկ Իգիթյանը JAMnews-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը հնչել է Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, շարունակում է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվել, թեև հրապարակվել է մի քանի օր առաջ.

«Գրեթե բոլոր հայտնի պարբերականներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին և հաղորդել Փաշինյանի հայտարարության մասին: Դրանք հիմնականում լրատվական բնույթի նյութեր են, սակայն վերնագրերում վերաբերմունք է երևում: Օրինակ, «Կարևոր ուղերձ Հայաստանից» կամ «Անսպասելի հայտարարություն Հայաստանից»: Սակայն, պաշտոնական արձագանք չկա: Այն, հնարավոր է, ավելի ուշ լինի՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա»:

Թուրքագետն ուշադիր հետևում է հարևան երկրում տիրող իրավիճակին և ասում է, որ Մուստաֆա Սարիգյուլի դիրքորոշումը դուր չի եկել սոցցանցերի թուրք օգտատերերից շատերին.

«Մեծ մասը շատ կոշտ է արձագանքել: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հակառակորդներն ասում են, որ սկզբում պետք է լուծել Ղարաբաղի հարցը»:

Այն, որ Երևանի և Անկարայի հարաբերությունները պայմանավորված են երրորդ երկրով, խոստովանում է նաև Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, այդ նույն հարցազրույցում արված այլ արտահայտություններից դատելով՝ Հայաստանի վարչապետը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել.

 «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ»:

Փաշինյանը խոսել է նաև այլ հանգամանքի մասին, որը խանգարում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը.

«Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության [խոսքը գնում է նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին – JAMnews] միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է: Ցեղասպանության հարցը Հայաստանի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է»:

Հվիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:րապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես 

Կարդալ ավելին JAMnews-ում