Դա կապված է տնտեսության աճի և զինամթերք գնելու համար սպասվող ռուսական վարկի հետ" />

Հայաստանի ռազմական բյուջեն մեկ քառորդով ավելացել է

Դա կապված է տնտեսության աճի և զինամթերք գնելու համար սպասվող ռուսական վարկի հետ

Հայաստանի կառավարությունը 2019 թ-ին պաշտպանության ոլորտին կտրամադրի մոտ 647 մլն դոլար: Դա մեկ քառորդով ավելի շատ է, քան նախորդ տարի: Հատկանշական է, որ երկնիշ թվերով պաշտպանությանը հատկացվող բյուջեն աճում է արդեն երկրորդ տարին շարունակ: 2018թ-ին այն կազմել է 518 մլն դոլար՝ 17%-ով ավելի շատ, քան 2017թ-ին:

Ինչով է դա պայմանավորված

1.

Ռազմական բյուջեի աճը մասնակիորեն պայմանավորված է Հայաստանի տնտեսության աճով: 2018թ-ին երկրի ՀՆԱ-ն աճել է 6,5%-ով, այս տարի 5% աճ է նախատեսվում: Ընդ որում, 2019թ-ին պաշտպանության ոլորտին կտրամադրվի ՀՆԱ մոտ 4,5%-ը: Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ռազմական բյուջեն չի գերազանցում ՀՆԱ 2%-ը:

2.

Ռազմական ծախսերն ավելացնելու որոշումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինամթերքի մրցավազքով: Երկու երկրների զորքերի շփման գծում իրավիճակը կայուն լարված է: Բաց հակամարտության և մասշտաբային դիմակայության բանը չի հասնում, սակայն հրադադարի ռեժիմը մշտապես խախտվում է:

3.

Հայաստանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը կարող է կապված լինել նաև Ռուսաստանից ստացվող հերթական վարկի հետ: Այն կարող է Հայաստանին տրամադրվել զենքի նոր խմբաքանակ գնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև բանակցություններ են ընթանում, 100 մլն դոլար գումարի մասին է խոսվում: Եթե կողմերը համաձայնության գան, դա կլինի զենք գնելու համար տրամադրված արդեն երրորդ ռուսական վարկը: Վերջին ժամանակներս Հայաստանն ընդհանուր առմամբ արդեն 300 մլն դոլարի վարկ է ստացել:

Ի՞նչ զենք է Հայաստանը գնում Ռուսաստանից

Հայաստանը Ռուսաստանից ձգտում է ժամանակակից զենք գնել: Մասնավորապես, Երևանն արդեն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մամուլը հաղորդում է նաև, որ երրորդ վարկով Հայաստանը կարող է ՍՈւ-30ՍՄ կործանիչներ գնել: Հնարավոր է, որ ռազմական բյուջեի ավելացումը պայմանավորված է հենց կործանիչ ավիացիա ստեղծելու ձգտմամբ:

Արդյո՞ք շփման գծում լարվածությունը կարող է նվազել

Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում և քայլեր ձեռնարկել միջադեպերի կանխարգելման ուղղությամբ:

Կայքում կարդացեք նաև. “Էլ ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը”

Արդյոք կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները և որքանով՝ դեռ պարզ չէ:


Կարդալ ավելին JAMnews-ում