Եթե դրա կազմակերպիչներն ու մասնակիցները չհեռանան փողոցներից, ոստիկանությունը սպառնում է ցրել ցույցը հատուկ միջոցների կիրառմամբ " />

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Եթե դրա կազմակերպիչներն ու մասնակիցները չհեռանան փողոցներից, ոստիկանությունը սպառնում է ցրել ցույցը հատուկ միջոցների կիրառմամբ

Երևանում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ անհնազանդության ակցիաների արդեն հինգերորդ օրն է: Հազարավոր մարդիկ են միանում բողոքի ակցիային, որը սկսել են ընդդիմադիր ուժերը պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 

Հայաստանում տեղի է ունեցել անցում դեպի քաղաքական համակարգ, որը կոչվում է «խորհրդարանական հանրապետություն»: Սակայն փոփոխությունների համատեքստն այնքան էլ միանշանակ չէ: Քաղաքական կառուցվածքում փոփոխություններն այդ դիրքորոշումը խորհրդանշական են դարձրել, և նա՝ Սերժ Սարգսյանն, այժմ ենթադրաբար կդառնա վարչապետ, որի իշխանությունը գրեթե բացարձակ է լինելու: Այս հարցը պետք է լուծի Հայաստանի խորհրդարանն այսօր՝ 2018թ-ի ապրիլի 17-ին: Ցուցարարները փորձում են նման բան թույլ չտալ:

16:55, ապրիլի 17

Սերժ Սարգսյանն ընտրվեց վարպաչետ՝ երկրի առաջին դեմք: Նա ստացավ 93 ներկա գտնվող պատգամավորների 77 ձայները: Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն էր: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, ինչը իրավունք է տալիս ներկայացնել իր թեկնածուին և տալիս բավականաչափ ձայներ սեփական որոշումերն առանց այլ քաղաքական ուրժերի օգնության ընդունելու համար:

Սարգսյան այսօր իր ելույթում ասաց, որ ինքն որպես իշխող կուսակցության ղեկավար պարտավոր է իր վրա վերցնել առաջին դեմքի պարտականությունները: Նա չի վախենում պատասխանատվությունից և պատրաստ է իր վրա վերցնել այդ դերն ու որոշումներ ընդունել: Ավելին, հակասություն է տեսնում այն բանում, որ մեկ այլ անձ կառավարի երկիրը, ոչ թե իշխող կուսակցության առաջնորդը:

14:25, ապրիլի 17

Երեկոյան մեծ հանրահավաք է հայտարարվել Հանրապետության հրապարակում: Մինչ այդ Փաշինյանը մեկ ժամ է խնդրել՝ հեռանալու ակտիվիստներից և հանգստանալու համար:

14:00, ապրիլի 17

ԱԺ նիստը դեռ չի ավարտվել:

Մինչ այդ շարժման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով շարժվում են քաղաքի կենտրոն, կառավարական շենքեր արգելափակելու նպատակով:  Ի դեպ, պատգամավոր Փաշինյանը չէր մասնակցում նիստին: Նա հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է սկսում:

Տեսանյութը՝ Սեդա Գրիգորյան, JAMnews

12:05, ապրիլի 17

Ազգային ժողովի նիստը սկսվել է:

11:55, ապրիլի 17

Չնայած շարժման մասնակիցների բոլոր ջանքերին ճանապարհների փակ լինելը չի խանգարել խորհրդարանի պատգամավորներին տեղ հասնել և ԱԺ շենք մտնել: ժամը 12: 00-ին նախատեսվում է նիստ, որի ընթացքում տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

 

11:00, ապրիլի 17 

Ոստիկանությունը լիազորություն ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: Այդ պարտականությունը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:

«Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին:

Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ», – ասվում է հայտարարության մեջ:

Լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորության վրա գտնվել ցուցարարներց, որպեսզի խուսափեն հավաքը ցրելու ընթացքում հնարավոր հետևանքներից:

10:00, ապրիլի 17

Ակցիայի մասնակիցները կազմակերպիչների հետ երթով անցնում են Երևանի կենտրոնով՝ շարունակելով փակել փողոցները:

09:00, ապրիլի 17

Առավոտից «Արմենպրես» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ոստիկանությունն ապրիլի 16-ին որոշում է կայացրել դադարեցնել անհնազանդության ակցիան, որը կազմակերպել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, և պահանջել է, որ նա փոխանցի այդ տեղեկատվությունը շարժման մասնակիցներին: Հայտարարությունում ասվում է, որ ոստիկանության պահանջներին չենթարկվելու դեպքում հատուկ միջոցներ կկիրառվեն:

Ոստիկանությունը կոչ է արել կազմակերպիչներին «չշարունակել ապօրինի ակցիան» ուժի կիրառումից խուսափելու համար:

Մինչ փողոցները փակ են, ակցիայի մասնակիցները շարունակում են դրանք պահել:

Շատերը քաղաքում տեղաշարժվելու համար սկսել են հեծանիվ քշել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին խորհրդարանում վարչապետի՝ Հայաստանի ապագա առաջին դեմքի ընտրություններ են նշանակված: Ընդդիմությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ անհնազանդության անժամկետ ացիա է սկսում՝ քվեարկությունը թույլ չտալու համար: Մարդիկ դուրս են եկել, փակել փողոցները՝ խորհրդարանի շենքը շրջափակելու, պատգամավորներին քվերկությանը մասնակցել թույլ չտալու համար:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մտահղացման՝ անհրաժեշտ է երկու անգամ ձախողել քվեարկությունը խորհրդարանում: Այդ ժամանակ ուժի մեջ կմտնի Սահմանադրության այն դրույթը, որի համաձայն՝ վարչապետի երկու անգամ ձախողված ընտրություններից հետո խորհրդարանը կկորցնի իր լիզորությունները, և արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Իդեալական տարբերակում ժողովուրդը խորհրդարանի այլ կազմ կընտրի: Դրանում մեծամասնություն չի ունենա ներկայիս իշխող Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է և որի կառավարման դեմ էլ կազմակերպվել է այս շարժումը:

Սակայն պարզվեց, որ ակցիայի նպատակը՝ փողոցային ակցիաներով քվերակություն թույլ չտալը, կարող է ցանկալի արդյունքի չբերել: Այս մասին Ազատություն ռադիոկայանին հաղորդել է Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը. եթե քվեարկությունը չկայանա ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով, որը ստեղծում է ընդդիմությունը, այդ դրույթը չի աշխատի: Այն կարող է կիրառվել այն դեպքում, երբ ընտրությունները չկայանան քվեարկության արդյունքում:

Իշխանական կուսակցության պատգամավորների, ինչպես նաև ոստիկանության ընդգծված բարեհաճ վերաբերմունքը վերջին 5 օրերին անցկացվող անհնազանդության ակցիաներին, մայրաքաղաքի կենտրոնում շուրջօրյա ցույցերին, փողոցները փակելուն, հնարավոր է, բացատրվում էր հենց այդ փաստով:

Նախօրեին ընդդիմադիրները քննարկում էին ընտրությունների անցկացման երկու հնարավորություն. պատգամավորները քվեարկելու են կամ խորհրդարանից դուրս, կամ գիշերելու են շենքում: Սակայն Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը մանրամասնել է, որ ընտրույթունները կարող են նաև հետաձգել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Եվ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որն, ըստ սահմանված կարգի, այժմ կատարում է նախարարների կաբինետի պարտականությունները, կարող է շարունակել իր աշխատանքն այնքան ժամանակ, մինչև նոր վարչապետ ընտրվի:

JAMnews-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը:


Կարդալ ավելին JAMnews-ում