Նա առաջարկում է դիտարկել Հայաստանը որպես հարթակ միջազագյին խոշոր շուկաներ դուրս գալու համար և այդպիսով «շրջանցել» պատժամիջոցները" />

Հայաստանի շուկան դեռևս թերագնահատված է ռուսական կապիտալի կողմից, համարում է ՀՀ վարչապետը

Նա առաջարկում է դիտարկել Հայաստանը որպես հարթակ միջազագյին խոշոր շուկաներ դուրս գալու համար և այդպիսով «շրջանցել» պատժամիջոցները

Հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների կողմից: Այս մասին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական հեռանկարներ: Թվարկելով համագործակցության հնարավոր ոլորտները (տրանսպորտ, ավիացիա, դեղագործություն, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես), վարչապետը հատուկ շեշտել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական ընկերությունների հետ աշխատանքի գրավչությունը. «Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»:

Չնայած այն հանգամանքին, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, Կարապետյանը նկատել է, որ ռուսական ընկերություններն ըստ արժանվույն չեն գնահատում հայկական շուկան «հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով Կարեն Կարապետյանի ռուսական կապիտալին կոչը Հայաստանը դիտարկել որպես միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու հարթակ, գրել է. «Միևնույն ժամանակ, Կարապետյանի ազդակն ունի թերևս նաև այլ ենթատեքստ: Միջազգային պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական կապիտալը հայտնվել է իսկապես բարդ վիճակում, և Կարեն Կարապետյանը փաստորեն առաջարկում է «շրջանցել» պատժամիջոցները Հայաստանով»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում