Սպառողների իրավունքների պաշտպանները հայտարարել են. «այս մսամթերքը հայտնվել է շուկայում պետական մարմինների աչքաթողության արդյունքում»" />

Հայաստանի շուկաներում մարդկանց առողջության համար վտանգավոր թռչնի միս են վաճառել

Սպառողների իրավունքների պաշտպանները հայտարարել են. «այս մսամթերքը հայտնվել է շուկայում պետական մարմինների աչքաթողության արդյունքում»

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյան, JAMnews

Հայաստանում առողջության վտանգավոր և ուտելու համար ոչ պիտանի թռչնամսի խմբաքանակ է հայտնաբերվել: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ներկայացրել է Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Դրանց մեջ հայնտաբերվել են սալմոնելա և լիստերիա տեսակի մանրէներ, որոնք աղիքային, սննդային ինֆեկցիայի հարուցիչներ են:

Վտանգավոր թչռնամսի տեսակները ներկրվել են Հայաստան 3 երկրից.

  • Բրազիլիա
  • Ռուսաստան
  • Ուկրաինա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, այս մսամթերքը հայտնվել է շուկայում ու բնակչության սեղանին միայն պետական մարմինների աչքաթողության արդյունքում.

«Եթե գյուղատնտեսական ոլորտում չկան հասկացողներ, թե դա ինչ վտանգ է, ապա գոնե առողջապահության նախարարությունը պետք է գործադիր մարմնին բացատրեր, որ այսպես շարունակել չի կարելի, հասարակությունն ուղղակի մեղք է: Յուրաքանչյուր նորմալ երկրում նման սկանդալներից հետո մի շարք անձինք ոչ միայն չէին շարունակի պաշտոնավարել, այլև չի բացառվում, որ քրեական գործեր հարուցեին նրանց դեմ»:

Դեռևս հայտնի չէ, թե կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնելու մարդկանց առողջության համար վտանգավոր թռչնի մսի ներկրողներին պատասխանատվության ենթարկելու համար: Առայժմ հայտնի է, որ ներմուծող ընկերությունների պահեստներում գտնված ապրանքը կասեցվել է: Վտանգավոր մթերքը կարգադրվել է հետ կանչել իրացման ցանցից և ոչնչացնել կամ օգտահանել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում