Դա կապված է յոթերորդ գումարման Ազգային ժողովում պատգամավորների թվի ավելացման հետ" />

Հայաստանի նոր խորհրդարանը հարկատուների վրա ավելի թանկ կնստի

Դա կապված է յոթերորդ գումարման Ազգային ժողովում պատգամավորների թվի ավելացման հետ

Հայաստանի խորհրդարանը հարկատուների վրա ամսական կնստի մատավորապես 21 մլն դրամով ավելի, քան արձակված խորհրդարանն էր։ Դա պայմանավորված է պատգամավորների թվի ավելացումով։

 Որքա՞ն պատգամավոր կա Ազգային ժողովում

Յոթերորդ գումարման Ազգային ժողովում 133 պատգամավոր կլինի այն դեպքում, երբ արձակված խորհրդարանը 101 պատգամավոր ուներ։

Պատգամավորի ամսական աշխատավարձը 660 հազար դրամ է։ Դա նշանակում է, որ տարեկան ժողովրդի ընտրյալների միայն աշխատավարձերի վճարման վրա պետբյուջեից դուրս կգրվի 250 մլն դրամից ավել գումար։

Սակայն իրական ծախսերն այդ գումարից ավելի մեծ կլինեն, քանի որ պատգամավորներին տրամադրվում է ծառայողական մեքենա, վարորդ և օգնական։ Իսկ շրջանների պատգամավորներին մայրաքաղաքում նաև բնակարան են հատկացնում։

Հայաստանի նոր կառաարությունը կհրաժարվի իր պարկի ծառայողական մեքենաների մի մասից

Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը ճանաչել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ո՞ւմ են աշխատավարձ տալու

Յոթերորդ գումարման Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ․

  • Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է պատգամավորական 88 մանդատ,
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 մանդատ,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

Պետաշխատակազմի օպտիմալացման անհրաժեշտություն

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պետական աշխատակազմի օպտիմալացման և նախարարությունների քանակի կրճատման անհրաժեշտության մասին․

«Կա նախարարությունները կրճատելու մի քանի տարբերակ։ Մենք այսօր խոսում ենք 17 գործող նախարարություններից ընդամենը 9-11-ը թողնելու հնարավորության մասին։ Մենք կառավարման իրոք բավականին ուռճացված համակարգ ունենք, որին զուգահեռ գործում են այլ կառույցներ, որոնք նույն գործառույթներն են իրականացնում, ինչ որոշ նախարարություններ կամ առանձին գերատեսչություններ»։

Նախարարությունների կրճատումն ու ողջ աշխատակազմի օպտիմալացումը, հավանաբար, տեղի կունենա նախարարների նոր կաբինետի ձևավորումից հետո։ Դա նշանակում է, որ առանց աշխատանքի կարող են մնալ հազարավոր մարդիկ։


Կարդալ ավելին JAMnews-ում